Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

ԳԼ. ԻԵ Հրէաների եօթանասուն տորուայ գերութիւնը։ Բաբիլոնի կործանումը…

ԳԼ. ԻԵ

Հրէաների եօթանասուն տորուայ գերութիւնը։ Բաբիլոնի կործանումը։ Բարկութեան բաժակը ամեն ազգի։

1Այն խօսքը որ եղաւ Երեմիային բոլոր Յուդայի մասին * Յուդայի թագաւոր Յովսիայի որդի Յովակիմի չորրորդ տարին, որ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի առաջին տարին էր, 2Որ ասեց Երեմիա մարգարէն բոլոր Յուդայի ժողովրդին եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին ասելով.

3* Յուդայի թագաւոր Ամմոնի որդի յովսիայի տասնեւերեքերորդ տարիից սկսած մինչեւ այս օրը ահա քսանեւերեք տարի է, որ Տիրոջ խօսքը լինում է ինձ, եւ ես խօսում եմ ձեզ հետ կանուխ վեր կենալով եւ խօսելով, * բայց դուք չþլսեցիք. 4Եւ Տէրն ուղարկեց ձեզ մօտ իր բոլոր ծառաներին՝ մարգարէներին * կանուխ վեր կենալով եւ ուղարկելով, բայց դուք չþլսեցիք, եւ ձեր ականջը լսելու չþտուիք, 5Որոնք ասում էին. * Մէկ ետ դարձէք ամեն մէկդ իր չար ճանապարհիցը եւ ձեր չար գործերիցը, եւ դուք կþբնակուէք այն երկրումը, որ Տէրը տուաւ ձեզ եւ ձեր հայրերին՝ յաւիտենից մինչեւ յաւիտեանս։ 6Մի գնաք ուրիշ աստուածների ետեւից նորանց ծառայելու եւ նորանց երկրպագելու համար, եւ ինձ մի բարկացնէք ձեր ձեռքի գործերովը. եւ ես ձեզ չարիք չեմ անիլ։ 7Բայց դուք ինձ չþլսեցիք, ասում է Տէրը, որ * ինձ բարկացնէիք ձեր ձեռքի գործովը, ձեզ համար þի վնաս։

8վասն որոյ այսպէս է ասում Զօրաց Տէրը, Որովհետեւ դուք չþլսեցիք իմ խօսքերը, 9Ահա ես կþուղարկեմ եւ կþառնեմ * հիւսիսի բոլոր ազգատոհմերը, ասում է Տէրը, եւ իմ ծառայ * Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի հետ կþդնեմ, եւ ես նորանց կþբերեմ այս երկրի վերայ եւ նորա բնակիչների վերայ, եւ այս բոլոր ազգերի վերայ շուրջանակի, եւ նորանց նզովածի պէս բնաջինջ կþանեմ եւ նորանց կþշինեմ * հիացման եւ նախատինքի առարկայ եւ յաւիտենական աւերակներ։ 10Եւ կþկորցնեմ նորանց միջից * ցնծութեան ձայնը եւ ուրախութեան ձայնը, փեսայի ձայնը եւ հարսի ձայնը, * երկանքի ձայնը եւ ճրագի լոյսը։ 11Եւ այս բոլոր երկիրը անապատ եւ աւերակ կþդառնայ, եւ այս ազգերը պէտք է բաբիլոնի թագաւորին ծառայեն եօթանասուն տարի։ 12Եւ երբոր * եօթանասուն տարին վերջացած կþլինի, ես կþայցելեմ Բաբիլոնի թագաւորին եւ այն ազգին, ասում է Տէրը, նորանց անօրէնութեան համար, եւ Քաղդէացիների երկրին, եւ * նորան յաւիտենական աւերակներ կþշինեմ։ 13Եւ կþբերեմ այն երկրի վերայ այն իմ բոլոր խօսքերը, որ ասել եմ նորա մասին, այս գրքի մէջ բոլոր գրուածը, որ մարգարէացել է Երեմիա մարգարէն բոլոր ազգերի մասին։ 14* Որովհետեւ նորանց էլ պիտի * ծառայեցնեն շատ ազգեր եւ * մեծ թագաւորներ, եւ * ես պիտի հատուցանեմ նորանց իրանց արարքի համեմատ եւ իրանց ձեռքի գործերին համեմատ։

15Որովհետեւ այսպէս է ասում ինձ Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Առ * այս բարկութեան գինիի բաժակը իմ ձեռքից եւ խմեցրու նորան բոլոր ազգերին, որոնց մօտ ես քեզ ուղարկում եմ։ 16Որ * խմեն եւ շշկլուեն եւ յիմարանան այն սուրի պատճառով, որ ես ուղարկում եմ նորանց մէջը։ 17Եւ ես առայ բաժակը Տիրոջ ձեռքից եւ խմեցրի բոլոր ազգերին, որոնց մօտ Տէրն ուղարկեց ինձ. 18Երուսաղէմին եւ Յուդայի քաղաքներին, եւ նորա թագաւորին ու նորա իշխաններին, որ նորանց անապատ, ամայութիւն, որ նորանց * անապատ, ամայութիւն, նախատինք ու * անէծք անէ, ինչպէս որ այսօր է. 19* Եգիպտոսի Փարաւօն թագաւորին, եւ նորա ծառաներին, եւ նորա իշխաններին ու նորա բոլոր ժողովրդին. 20Եւ * բոլոր խառնիճաղանճ ժողովրդին, եւ * Հուս երկրի բոլոր թագաւորներին, եւ * Փղշտացիների երկրի բոլոր թագաւորներին, այսինքն Ասկաղոնին, Գազային, Ակկարոնին եւ * Ազովտոսի մնացածներին. 21* Եդովմին, * Մովաբին եւ * Ամմոնի որդկանցը, 22Եւ * Տիւրոսի բոլոր թագաւորներին, եւ Սիդոնի բոլոր թագաւորներին, եւ ծովեզրեայ թագաւորներին, որ * ծովի այն կողմին են, 23* Դեդանին եւ Թեմային, եւ Բուզին, եւ բոլոր մօրուքների ծայրը կտրողներին, 24Եւ * Արաբացիների բոլոր թագաւորներին, եւ * խառնիճաղանճ ժողովուրդների բոլոր թագաւորներին, որ բնակվում են անապատումը։ 25Եւ Զամբրիի բոլոր թագաւորներին, եւ * Եղամի բոլոր թագաւորներին, եւ Մարաց բոլոր թագաւորներին. 26Եւ * հիւսիսի բոլոր թագաւորներին՝ իրար մօտիկներին եւ հեռուներին, եւ աշխարհի բոլոր թագաւորութիւններին, որ երկրի երեսին են, եւ * նորանցից յետոյ թող խմէ Սիսակի թագաւորը։ 27Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. * Խմեցէք, ու * արբեցէք եւ փսխեցէք, եւ կործանուեցէք ու մի կանգնէք այն սուրի առաջին, որ ես ուղարկում եմ ձեր մէջը։ 28Եւ եթէ լինի, որ չþուզեն բաժակն առնել քո ձեռքից խմելու համար, այն ժամանակ դու նորանց ասիր. Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Անպատճառ պիտի խմէք։ 29Որովհետեւ այն քաղաքի վերայ, * որի վերայ կոչուած է իմ անունը, * ես սկսել եմ չարիք բերելու, մի՞թէ դուք անպատիժ կþմնաք. անպատիժ չէք մնալ. որովհետեւ ես * սուրը պիտի կանչեմ երկրիս բոլոր բնակիչների վերայ, ասում է Զօրաց Տէրը։

30Եւ դու մարգարէացիր նորանց մասին այս բոլոր խօսքերը եւ նորանց ասիր. Տէրը * բարձրիցը որոտալու է, եւ * իր սուրբ բնակութիւնիցը տալու է իր ձայնը. * նա իր բնակարանի վերայ * որոտալու է մեծաձայն, հնձան կոխողների աղաղակին պէս պիտի կանչէ երկրի բոլոր բնակիչների վերայ։ 31Աղաղակը հասնելու է մինչեւ երկրի ծայրը, որովհետեւ * Տէրը վէճ ունի ազգերի հետ, * նա դատ է տեսնում ամեն մարմնի հետ. նա ամբարիշտներին սուրի է մատնելու, ասում է Տէրը։

32Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա չարիք պիտի դուրս գայ մէկ ազգից դէպի միւս ազգ, եւ * մեծ մրրիկ պիտի վեր կենայ երկրի ծայրերիցը։ 33Եւ * Տիրոջ սպանուածներն այն օրը երկրի մէկ ծայրից մինչեւ երկրի միւս ծայրը կþլինեն. * նորանց համար սուգ պիտի չþլինի, եւ * նորանք պիտի չþժողովուին եւ չþթաղուին. աղբ պիտի դառնան նորանք երկրի երեսին։

34* Ողբացէք, ով հովիւներ, եւ աղաղակեցէք. եւ թաւալուեցէք, ով հօտի ընտիրները. որովհետեւ լրացել են ձեր մորթուելու եւ ցիրուցան լինելու օրերը. եւ վայր պիտի ընկնէք ինչպէս մի պատուական աման։ 35Եւ պիտի անհետանայ ապաստանը հովիւներից, եւ փրկութիւնը՝ հօտի ընտիրներիցը։ 36Հովիւների աղաղակի ձայնը, եւ հօտի ընտիրների ոռնալը լսվում է. որ Տէրը աւերակ է արել նորանց արօտները։ 37Եւ ամայացել են խաղաղութեան բնակարանները, Տիրոջ սաստիկ բարկութեան երեսիցը։ 38Նա թողեց իբրեւ մի * առոյգ առիւծ իր բնակարանը, որովհետեւ նորանց երկիրը ամայի է դարձել աւերիչի բարկութեան երեսիցը, եւ նորա սաստիկ բարկութեան երեսիցը։

*25.1 Գլ. լզ. 1։

*25.3 Գլ. ա. 2։

*25.3 Գլ. է. 13։ ժա. 7, 8, 10։ ժգ. 10, 11։ ժզ. 12։ ժէ. 23։ ժը. 12։ ժթ. 15։ իբ. 21։

*25.4 Գլ. է. 13, 25։ իզ. 5։ իթ. 19։

*25.5 դ Թագ. ժէ. 13։ Գլ. ժը. 11։ լե. 15։ Յովն. գ. 8։

*25.7 բ Օր. լբ. 21։ Գլ. է. 19։ լբ. 30։

*25.9 Գլ. ա. 15։

*25.9 Գլ. իէ. 6։ խգ. 10։ Տես Ես. խդ. 28։ խե. 1։ Գլ. խ. 2։

*25.9 Գլ. ժը. 16։

*25.10 Ես. իդ. 7։ Գլ. է. 34։ ժզ. 9։ Եզեկ. իզ. 13։ Ովս. բ. 11։ Յայտ. ժը. 23։

*25.10 Ժող. ժբ. 4։

*25.12 բ Մն. լզ. 21, 22։ Եզր. ա. 1։ Գլ. իթ. 10։ Դան. թ. 2։

*25.12 Ես. ժգ. 19։ ժդ. 23։ իե. 1 ևլն։ խէ. 1։ Գլ. ծ. 3, 13, 23, 39, 40, 45։ ծա. 25, 26։

*25.14 Գլ. ծ. 9։ ծա. 27, 28։

*25.14 Գլ. իէ. 7։

*25.14 Գլ. ծ. 41։ ծա. 27։

*25.14 Գլ. ծ. 29։ ծա. 6, 24։

*25.15 Յոբ իա. 20։ Սաղ. հե. 8։ Ես. ծա. 17։ Յայտ. ժդ. 10։

*25.16 Գլ. ծա. 7։ Եզեկ. իգ. 34։ Նաւ. գ. 11։

*25.18 Հմր. 9, 11։

*25.18 Գլ. իգ. 9։

*25.19 Գլ. խզ. 2, 25։

*25.20 Հմր. 24։

*25.20 Յոբ. ա. 1։

*25.20 Գլ. խէ. 1, 5, 7։

*25.20 Տես Ես. ի. 1։

*25.21 Գլ. խթ. 7 ևլն։

*25.21 Գլ. խը. 1։

*25.21 Գլ. խթ. 1։

*25.22 Գլ. խէ. 4։

*25.22 Գլ. խթ. 23։

*25.23 Գլ. խթ. 8։

*25.24 բ Մն. թ. 14։

*25.24 Տես Հմր. 20։ Գլ. խթ. 31։ ծ. 37։ Եզեկ. լ. 5։

*25.25 Գլ. խթ. 34։

*25.26 Գլ. ծ. 9։

*25.26 Գլ. ծա. 41։

*25.27 Ամբ. բ. 16։

*25.27 Ես. ծա. 21։ կգ. 6։

*25.29 Դան. թ. 18, 19։

*25.29 Առակ. ժա. 31։ Գլ. խթ. 12։ Եզեկ. թ. 6։ Աբդ. 16։ Ղուկ. իգ. 31։ ա Պետ. դ. 17։

*25.29 Եզեկ. լը. 21։

*25.30 Ես. խբ. 13։ Յովել. գ. 16։ Ամով. ա. 2։

*25.30 Սաղ. ժա. 4։ Գլ. ժէ. 12։

*25.30 գ Թագ. թ. 3։ Սաղ. ճլբ. 14։

*25.30 Ես. ժզ. 9։ Գլ. խը. 33։

*25.31 Ովս. դ. 1։ Միք. զ. 2։

*25.31 Ես. կզ. 16։ Յովել. գ. 2։

*25.32 Գլ. իգ. 19։ լ. 23։

*25.33 Ես. կզ. 16։

*25.33 Գլ. ժզ. 4, 6։

*25.33 Սաղ. հթ. 3։ Գլ. ը. 2։ յայտ. ժա. 9։

*25.34 Գլ. դ. 8։ զ. 26։

*25.38 Սաղ. հզ. 2։