Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դռնապանները, գանձապետները և դատաւորները։ 1Դռնապանների դասակարգութի…
Դռնապանները, գանձապետները և դատաւորները։
1Դռնապանների դասակարգութիւնները. Կորխեաններից՝ Կովրէի որդի՝ * Մասեղամիան Ասափի որդիներից։ 2Եւ Մասեղամիայի որդիքը՝ անդրանիկը Զաքարիա, երկրորդը Յեդիէլ, երրորդը Զաբադիա, չորրորդը Յաթնիէլ, 3Հինգերորդը Եղամ, վեցերորդը Յօհանան, եօթներորդը Եղիովէնայի։ 4Եւ Աբդեդօմի որդիքը՝ անդրանիկը Սեմայիա, երկրորդը Յովզաբադ, երրորդը յովաք, չորրորդը սաքար, հինգերորդը նաթանայէլ, 5Վեցերորդը Ամիէլ, եօթներորդը Իսաքար, ութերորդը Փեղաթի. Որովհետեւ Աստուած նորան օրհնել էր։ 6Եւ նորա որդի Սեմայիային որդիք ծնուեցան, որոնք իշխաններ եղան իրանց հօր տանը. Որովհետեւ նորանք զօրաւոր մարդիկ էին։ 7Սեմայիայի որդիքը՝ Ոթնի, Ռափայէլ, Ովբէդ, Եղզաբաթ, Աքիով, Բենհայիլ, Եղիուս եւ Սամաքիա։ 8Սորանք ամենքը Աբդեդօմի որդիներիցն էին. Իրանք, իրանց որդիքը եւ իրանց եղբարքը ուժով զօրաւոր մարդիկ էին ծառայութեան համար. Աբդեդօմից վաթսունեւերկու հոգի։ 9Եւ մասեղամիա տասնեւութը զօրաւոր որդիներ եւ եղբայրներ ունէր։ 10Եւ Մերարիի որդիներից * Ուսան որդիներ ունէր. Գլխաւորը Սամարի էր. Որովհետեւ թէեւ նա անդրանիկ չէր, բայց նորա հայրը նորան գլխաւոր դրաւ։ 11Երկրորդը Քեղկիա, երրորդը Տաբաղիա, չորրորդը Զաքարիա. Ուսայի բոլոր որդիներն ու եղբայրները տասնեւերեք էին։ 12Սորանցն էին դռնապանների դասակարգութիւնները իբրեւ գլխաւոր մարդկանց, ծառայութիւնով հաւասար իրանց եղբարցը Տիրոջ տանը ծառայելու համար։ 13Եւ փոքրն ու մէծը հաւասար վիճակ գցեցին իրանց հայրերի տների համեմատ իւրաքանչիւր դռան համար։ 14Եւ արեւելեան կողմի վիճակը ընկաւ * Սեղեմիային, եւ նորա խելօք խորհրդատու որդի Զաքարիայի համար վիճակ գցեցին, եւ նորա վիճակը դուրս եկաւ հիւսիս։ 15Աբդեդօմին՝ հարաւային կողմը, եւ նորա որդիներին՝ շտեմարանները։ 16Սուփիմին եւ Ուսային՝ արեւմտեան կողմը Սալեքադի դռան մօտ * վեր գնացող ճանապարհի վերայ. Մի պահապանութիւն միւս պահապանութեան դէմուդէմ։ 17Արեւելեան կողմին Ղեւտացիներից վեց, հիւսիսում օրը չորս, հարաւում օրը չորս. Իսկ շտեմարանների վերայ երկու երկու։ 18Փարպարի կողմին դէպի արեւմուտքը չորսը ճանապարհին, եւ երկուսը Փարպարի համար։ 19Սորանք են Կորխեանց եւ մերարիի որդկանց դռնապանների դասակարգութիւնները։
20Եւ Ղեւտացիներից՝ Աքիան * Աստուծոյ տան գանձերի եւ նուիրական գանձերի վերայ էր։ 21Գերսոնացի * Ղադանի ազգատոհմերի իշխաններից՝ գերսոնացի Ղադանի որդկանցից՝ * Յեքիէլ։ 22Յեքիէլի որդիքը՝ Զեթամ եւ նորա եղբայրը Յովէլ Տիրոջ տան գանձեր վերայ էին։ 23Ամրամեաններից, Իսահառեաններից, Քեբրոնեաններից, 24Ոզիէլեաններից * Սուբայէլն էլ՝ Մովսէսի որդի Գերսոմի որդին՝ գանձերի իշխանն էր։ 25Եւ նորա եղբայրները Եղիազարի որդիքը. Նորա որդին Հռաբիա, նորա որդին Եսայի, նորա որդին Յովրամ, նորա որդին Զեքրի եւ նորա որդին * Սաղօմօթ։ 26Այս Սաղօմօթը եւ նորա եղբայրները այն բոլոր նուիրած գանձերի վերայ էին, որ նուիրել էին Դաւիթ թագաւորը, տոհմապետները, հազարապետները եւ հարիւրապետները եւ զօրաց իշխանները, 27Որ նուիրել էին պատերազմներիցը եւ աւարիցը Տիրոջ տունը հաստատելու համար, 28Եւ ամեն ինչ որ նուիրել էին * Սամուէլ տեսանողը, Կիսեան Սաւուղը, Ներեան Աբենները եւ Շարուհեան Յովաբը. Բոլոր նուէրները Սաղօմօթի եւ նորա եղբայրների ձեռքին էր։
29Իսահառեաններից՝ Քոնոնիա եւ նորա եղբայրները դրսի գործերի համար Իսրայէլի վերայ * ոստիկաններ եւ դատաւորներ էին։ 30Քեբրոնեաններից՝ Ասաբիա եւ նորա եղբայրները հազար եօթը հարիւր քաջ մարդիկ իսրայէլի վերայ վերակացու էին յորդանանի այս կողմին դէպի արեւմուտք Տիրոջ բոլոր գործքի համար եւ թագաւորի ծառայութեան համար։ 31Քեբրոնեաններից՝ գլխաւորը * Յերիա Քեբրոնեանների սերունդներում եւ տոհմերում. Սորանք համարուեցան Դաւիթի թագաւորութեան քառասուներորդ տարին, եւ Գաղաադի * Յազերում նորանցից քաջ մարդիկ գտնուեցան։ 32Եւ նորա եղբայրները երկու հազար եօթը հարիւր քաջ մարդիկ էին՝ տոհմապետներ։ Եւ Դաւիթ թագաւորը նորանց նշանակեց Ռուբենեանց, գադեանց եւ մանասեանց կէս ցեղի վերայ Աստուծոյ եւ * թագաւորի ամեն գործքի համար։
*26.1 Հմր. 14՝ կոչուած է «Սեղեմիա»։
*26.10 Գլ. ժզ. 38։
*26.14 Հմր. 1՝ կոչուած է «Մասեղամիա»։
*26.16 գ Թագ. ժ. 5։ բ Մն. թ. 4։
*26.20 Գլ. իը. 12։ Մաղ. գ. 10։
*26.21 Գլ. զ. 17։
*26.21 Գլ. իգ. 8։ իթ. 8։
*26.24 Գլ. իգ. 16։
*26.25 Գլ. իգ. 18։
*26.28 ա Թագ. թ. 9։
*26.29 Գլ. իգ. 4։
*26.31 Գլ. իգ. 19։
*26.31 Յես. իա. 39։
*26.32 բ Մն. ժթ. 11։