Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եգիպտոսի դէմ մարգարէութիւն։ Ասորիների և Իսրայէլի հետ միասին Աստուծոյ …
Եգիպտոսի դէմ մարգարէութիւն։ Ասորիների և Իսրայէլի հետ միասին Աստուծոյ է պաշտելու։
1* Եգիպտոսի պատգամը։
Ահա Տէրը հեծել է թեթեւ * ամպի վերայ, եւ գալիս է Եգիպտոս. Եւ * Եգիպտոսի կուռքերը սարսում են նորա երեսից, եւ Եգիպտոսի սիրտը հալում է իր միջումը։ 2Եւ ես պիտի * Եգիպտոսը գրգռեմ Եգիպտոսի դէմ, եւ պիտի պատերազմեն ամեն մարդ իր եղբօր հետ, եւ ամեն մարդ իր ընկերի հետ, քաղաք քաղաքի հետ, եւ թագաւորութիւն թագաւորութեան հետ։ 3Եւ պիտի նուաղէ Եգիպտոսի սիրտը իր միջումը, եւ ես նորա խորհուրդը պիտի խորտակեմ, եւ * նորանք խնդրելու են կուռքերին եւ կախարդներին, եւ վհուկներին եւ նշանագէտներին։ 4Եւ ես պիտի մատնեմ Եգիպտոսը մի * խիստ տիրող ձեռքի, եւ մի բռնաւոր թագաւոր պիտի իշխէ նորանց վերայ. Ասում է Զօրաց Եհովայ Տէրը։ 5Եւ ջրերը * պիտի քաշուին ծովիցը, եւ գետը պիտի չորանայ եւ ցամաքէ։ 6Եւ պիտի հոտեն գետերը, եւ պիտի բարակեն եւ չորանան * * Մասորի վտակները, եղէգն ու պրտուն պիտի թառամեն։ 7Նեղոսի մօտ եւ Նեղոսի եզերքի մօտ եղող մարգագետինները, եւ Նեղոսի բոլոր վարուցանը պիտի չորանայ, փուլ գայ եւ չքանայ։ 8Եւ ձկնորսները պիտի հեծեծան, եւ ողբան Նեղոսի մէջ կարթ ձգողների բոլորը. Եւ ջրի երեսի վերայ ուռկան փռողները պիտի տխրին։ 9Եւ պիտի ամաչեն * բարակ քթան գործողները, եւ բամպակի կտաւեղէն հինողները։ 10Եւ նորա սիւները պիտի կոտրատուած լինեն, եւ բոլոր վարձքով գործողների սիրտը կոտրած պիտի լինի։ 11Անշուշտ յիմարներ են * Տայանիսի իշխանները. Փարաւօնի խորհրդատու իմաստունների խորհուրդը յիմարական է. Դուք ի՞նչպէս էք ասում Փարաւօնին. Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագաւորների որդի։ 12Հիմա * ո՞ւր են քո իմաստունները որ քեզ պատմեն, եւ իմացնեն, թէ ինչ է վճռել Զօրաց Տէրը Եգիպտոսի վերայ։ 13Տայանիսի իշխանները յիմարացել են, * Մեմփիսի իշխանները խաբուած են, եւ Եգիպտոսին մոլորեցրել են նորա ցեղերի գլխաւորները։ 14Տէրը նորա մէջ խառնեց * մոլորութեան հոգի, եւ նորանք մոլորեցրել են Եգիպտոսին նորա բոլոր գործերումը, ինչպէս որ արբածն է մոլորում փսխելիս։ 15Եգիպտոսումը գործք պիտի չþլինի, որ գործէ * գլուխը եւ ագին, արմաւենիի ոստը եւ կնիւնը։ 16Այն օրը Եգիպտոսը * կնիկների պէս է լինելու, եւ պիտի դողայ եւ զարհուրէ Զօրաց Տիրոջ ձեռքի շարժելուց, * որ նա շարժելու է նորա վերայ։ 17Եւ Յուդայի երկիրը Եգիպտոսի համար արհաւիրք է դառնալու, ամեն ով որ նորան յիշէ, պիտի վախենայ, Զօրաց Տիրոջ խորհրդի պատճառովը, որ նա նորա վերայ որոշել է։ 18Այն օրը հինգ քաղաք է լինելու Եգիպտոսի երկրումը * Քանանի լեզուն խօսող եւ Զօրաց Տիրոջ անունով երդուող. Մէկին Արեգակի քաղաք են ասելու։ 19Այն օրը * Տիրոջ համար մի սեղան է լինելու Եգիպտոսի երկրի մէջ. Եւ նորա սահմանի կշտին մի կոթող՝ Տիրոջ համար։ 20Եւ նա նշան ու վկայութիւն է լինելու Զօրաց Տիրոջ համար * Եգիպտոսի երկրումը. Որովհետեւ նորանք դէպի Տէրն են աղաղակելու բռնաւորների երեսից, եւ նա մի փրկիչ եւ մի մեծ է ուղարկելու նորանց մօտ եւ նորանց փրկելու է։ 21Եւ Տէրը ճանաչուած պիտի լինի Եգիպտոսումը, եւ Եգիպտացիք այն օրը պիտի ճանաչեն Տիրոջը եւ * զոհեր ու պատարագներ պիտի մատուցանեն, եւ ուխտ պիտի ուխտեն Տիրոջը եւ կատարեն։ 22Եւ Տէրը պիտի հարուածէ Եգիպտացիներին, պիտի հարուածէ եւ պիտի բժշկէ, եւ նորանք պիտի դառնան Տիրոջը մօտ, եւ նորանք պիտի ընդունուին, եւ նա պիտի բժշկէ նորանց։ 23Այն օրը * մի պողոտայ է լինելու Եգիպտոսից դէպի Ասորեստան, եւ Ասորեստանցիք գալու են Եգիպտոս, եւ Եգիպտացիք՝ Ասորեստան, եւ Եգիպտացիք Ասորեստանցիների հետ ծառայելու են Տիրոջը։ 24Այն օրը Իսրայէլը երրորդը պիտի լինի Եգիպտոսի եւ Ասորեստանի մէջ. Եւ օրհնութիւն կþլինի երկրի մէջ, 25Որին օրհնելու է Զօրաց Տէրը ասելով. Օրհնեալ լինի իմ ժողովուրդը՝ Եգիպտոս. Եւ * իմ ձեռքի գործը՝ Ասորեստան, եւ իմ բաժինը՝ Իսրայէլ։
*19.1 Երեմ. խզ. 13։ Եզեկ. իթ։ լ։
*19.1 Սաղ. ժը. 10։ ժդ. 3։
*19.1 Ել. ժբ. 12։ Երեմ. խգ. 12։
*19.2 Դատ. է. 22։ ա Թագ. ժդ. 16, 20։ բ Մն. ի. 23։
*19.3 Գլ. ը. 19։ խէ. 12։
*19.4 Գլ. ի. 4։ Երեմ. խզ. 26։ Եզեկ. իթ. 19։
*19.5 Երեմ. ծա. 36։ Եզեկ. լ. 12։
*19.6 Այսինքն՝ Եգիպտոսի
*19.6 դ Թագ. ժթ. 24։
*19.9 Առակ. է. 16։
*19.11 Թու. ժգ. 23։
*19.12 ա Կոր. ա. 20։
*19.13 Երեմ. բ. 16։
*19.14 գ Թագ. իբ. 22։ Գլ. իթ. 10։
*19.15 Գլ. թ. 14։
*19.16 Երեմ. ծա. 30։ Նաւ. գ. 13։
*19.16 Գլ. ժա. 15։
*19.18 Տես Սոփ. գ. 9։
*19.19 Ծն. իը. 18։ Ել. իդ. 4։ Յես. իբ. 10, 26, 27։
*19.20 Տես Յես. դ. 20։ իբ. 27։
*19.21 Մաղ. ա. 11։
*19.23 Գլ. ժա. 16։
*19.25 Սաղ. ճ. 3։ Գլ. իթ. 23։ Ովս. բ. 23։ Եփես. բ. 10։