Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսահակին մի խոստմունք։ Նորա չուելը։ Յաջողութիւն եւ անյաջողութիւն։ …
Իսահակին մի խոստմունք։ Նորա չուելը։ Յաջողութիւն եւ անյաջողութիւն։
1Եւ երկրի մէջ սով եղաւ բացի այն * առաջի սովից որ Աբրահամի օրերում եղել էր. Եւ Իսահակը գնաց Փղշտացիների * Աբիմելէք թագաւորի մօտ Գերար։ 2Եւ Եհովան երեւեցաւ նորան, եւ ասեց. Եգիպտոս մի իջնիր, * բնակուիր այն երկրումը որ քեզ կþասեմ։ 3* Պանդուխտ եղիր այս երկրի մէջ. Եւ * ես քեզ հետ կþլինիմ եւ * քեզ կþօրհնեմ. Որովհետեւ * քեզ եւ քո սերունդին եմ տալու բոլոր այս երկիրները, եւ կþհաստատեմ այն երդումը որ * երդուեցի քո հայր Աբրահամին. 4Եւ * կþշատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ, եւ բոլոր այս երկիրները քո սերունդին կþտամ. Եւ * երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կþօրհնուին։ 5* Նորա համար որ Աբրահամն իմ ձայնին լսեց, եւ պահեց իմ հրամանները եւ իմ պատուիրանքները եւ իմ կանոններն ու իմ օրէնքներն։
6Եւ Իսահակը բնակուեց Գերերումը։ 7Եւ այն տեղի մարդիկը հարցրին նորանից նորա կնոջ մասին. Եւ * նա ասեց. Իմ քոյրն է նա. Որովհետեւ * վախեց ասելու՝ թէ Իմ կինն է, մի գուցէ այս տեղի մարդիկը ինձ սպանեն Ռեբեկայի պատճառով. Որովհետեւ տեսքով գեղեցիկ էր։ 8Եւ եղաւ երբոր նա երկար ժամանակ այն տեղ կացաւ, Փղշտացիների թագաւորը Աբիմելէքը պատուհանից նայեց եւ տեսաւ, եւ ահա Իսահակն իր կնոջ Ռեբեկայի հետ խաղում էր։ 9Եւ Աբիմելէքը կանչեց Իսահակին եւ ասեց. Ահա հէնց քո կինդ է նա. Եւ ի՞նչպէս ասեցիր՝ Նա իմ քոյրն է. Եւ Իսահակն ասեց նորան. Որովհետեւ ասեցի Մի գուցէ նորա պատճառով մեռնիմ։ 10Եւ Աբիմելէքն ասեց. Սա ի՞նչ է որ մեզ արիր. Քիչ էր մնացել որ ժողովրդից մէկը քո կնոջ հետ պառկել էր, եւ դու մեր վերայ յանցանք բերած կþլինէիր։ 11Եւ Աբիմելէքը հրամայեց բոլոր ժողովրդին ասելով, * Ով որ այս մարդին կամ նորա կնոջը դպչելու լինի, մահով պիտի մեռնի։
12Իսահակն այն երկրի մէջ ցանեց եւ այն տարին հարիւրի չափ արդիւնք գտաւ. Եւ Եհովան * օրհնեց նորան։ 13Եւ մարդը բարձրացաւ, եւ քանի գնաց մեծացաւ, մինչեւ որ շատ մեծացաւ։ 14Եւ ոչխարներ, եւ արջառներ, եւ շատ ծառաներ ունեցաւ, եւ * Փղշտացիք նախանձեցին նորան։ 15Եւ * իր հօր Աբրահամի օրերումն իր հօր ծառաների փորած բոլոր ջրհորները Փղշտացիք գոցեցին, եւ հողով լցրին նորանց։ 16Եւ Աբիմելէքն ասեց Իսահակին. Գնա մեզանից, որովհետեւ մեզանից շատ զօրաւոր եղար։ 17Եւ Իսահակը գնաց այն տեղից եւ իր վրանները Գերարի ձորումը բացաւ, եւ այն տեղ բնակուեց։
18Եւ Իսահակը դարձեալ այն ջրհորները փորեց որ իր հօր օրերումը փորել էին եւ որ Փղշտացիք գոցել էին Աբրահամի մեռնելուց յետոյ. Եւ նորանց այնպիսի անուններ դրաւ, ինչպիսի անուններ դրել էր իր հայրը։ 19Եւ Իսահակի ծառաները փորեցին ձորումը, եւ այն տեղ մի կենդանի ջրի ջրհոր գտան։ 20Եւ Գերարի հովիւները * կռվում էին Իսահակի հովիւների հետ ասելով՝ Այդ ջուրը մերն է. Եւ այն ջրհորի անունը դրաւ * Էսէք, որովհետեւ իրար հետ կռուեցին։ 21Եւ մի ուրիշ ջրհոր փորեցին, եւ նորա վերայ էլ կռուեցին, եւ նորա անունը դրաւ * Սիթնա։ 22Եւ այն տեղից չուեց, եւ մի ուրիշ հոր փորեց, եւ նորա վերայ չþկռուեցին, եւ նորա անունը դրաւ * Ռոհոբոթ, եւ ասեց թէ հիմա Եհովան մեզ ընդարձակեց, եւ * երկրի մէջ պտղաբեր կþլինինք։
23Եւ այն տեղից ելաւ Բերսաբէէ։ 24Եւ Եհովան երեւեցաւ նորան այն գիշերը եւ ասեց. * Ես եմ քո հօր Աբրահամի Աստուածը, * մի վախիր, որովհետեւ * ես քեզ հետ եմ. Եւ կþօրհնեմ եւ կþշատցնեմ քո սերունդը իմ ծառայ Աբրահամի պատճառով։ 25Եւ այն տեղ * սեղան շինեց եւ * Եհովայի անունը կանչեց, եւ այն տեղ բացաւ իր վրանը. Եւ այն տեղ Իսահակի ծառաները ջրհոր քանդեցին։
26Եւ Աբիմելէքը գնաց նորա մօտ Գերարից, ու նորա բարեկամներից Ոքոզաթը եւ նորա սպարապետը * Փիքող։ 27Եւ Իսահակն ասեց. Ինչո՞ւ համար էք եկել ինձ մօտ, քանի որ դուք ինձ ատում էք, եւ ինձ ձեր մօտիցը դուրս արիք։ 28Եւ նորանք ասեցին. Մենք տեսանք որ * Եհովան քեզ հետ է, եւ ասեցինք թող երդում լինի մեր մէջ այսինքն մեր ու քո մէջ, եւ քեզ հետ ուխտ դնենք, 29Որ մեզ չար բան չանես, ինչպէս որ մենք էլ քեզ չենք դպել, եւ ինչպէս որ քեզ հետ միայն բարի վարուեցինք, եւ քեզ խաղաղութեամբ ճանապարհեցինք. Դու հիմա Եհովայի օրհնեալն ես։ 30Եւ * նա նորանց համար խնջոյք արաւ. Եւ նորանք կերան ու խմեցին։ 31Եւ առաւօտանց կանուխ վեր կացան եւ * իրար երդում աին. Եւ Իսահակը նորանց ճանապարհեց, եւ նորանից գնացին խաղաղութեամբ։ 32Եւ եղաւ այն ժամանակ որ Իսահակի ծառաները եկան եւ նորան պատմեցին այն ջրհորի մասին որ փորում էին, եւ ասեցին նորան թէ Ջուր ենք գտել։ 33Եւ նորա անունը դրաւ * Սաբէէ. Սորա համար այն քաղաքի անունը * * Բերսաբէէ է մինչեւ այսօր։
34Եւ * Եսաւը քառասուն տարեկան էր, երբոր Քետացի Բէերի աղջիկ Յուդիթին եւ Քետացի Ելօնի աղջիկ Բասէմաթին կին առաւ։ 35Եւ սորանք Իսահակի եւ Ռեբեկայի համար * հոգու դառնութիւն եղան։
*26.1 Գլ. ժբ. 10։
*26.1 Գլ. ի. 2։
*26.2 Գլ. ժբ. 1։
*26.3 Գլ. ի. 1։ Սաղ. լթ. 12։ Եբր. ժա. 9։
*26.3 Գլ. իը. 15։
*26.3 Գլ. ժբ. 2։
*26.3 Գլ. ժգ. 15։ ժե. 18։
*26.3 Գլ. իբ. 16։
*26.4 Գլ. ժե. 5։
*26.4 Գլ. ժբ. 3։ իբ. 18։
*26.5 Գլ. իբ. 16, 18։
*26.7 Գլ. ժբ. 13։ ի. 2, 13։
*26.7 Տես Առ. իթ. 25։
*26.11 Սաղ. ճե. 15։
*26.12 Հմր 3։ Գլ. իդ. 1, 35։ Յոբ. խբ. 12։
*26.14 Գլ. լ. 1։ լէ. 11։
*26.15 Գլ. իա. 30։
*26.20 Գլ. իա. 25։
*26.20 Կռիւ
*26.21 Թշնամութիւն
*26.22 Ընդարձակութիւն
*26.22 Գլ. ժէ. 6։ իը. 3։ խա. 52։ Ել. ա. 7։
*26.24 Գլ. ժէ. 7։ իդ. 12։ իը. 13։ Ել. գ. 6։ Գոր. է. 32։
*26.24 Գլ. ժե. 1։
*26.24 Հմր 3, 4։
*26.25 Գլ. ժբ. 7։ ժգ. 18։
*26.25 Սաղ. ճժզ. 17։
*26.26 Գլ. իա. 22։
*26.28 Գլ. իա. 22, 23։
*26.30 Գլ. ժթ. 3։
*26.31 Գլ. իա. 31։
*26.33 Երդում
*26.33 Գլ. իա. 31։
*26.33 Երդման ջրհոր։
*26.34 Գլ. լզ. 2։
*26.35 Գլ. իէ. 46։ իը. 1, 8։