Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Եղիուսի երկրորդ խօսքը՝ յանդիմանում է Յոբի յանդուգն խօսքերը։ Ամենակարո…

Եղիուսի երկրորդ խօսքը՝ յանդիմանում է Յոբի յանդուգն խօսքերը։ Ամենակարողը իրաւունք ծռող չէ։

1Եւ Եղիուսը պատասխանելով ասեց.

2Լսեցէք իմ խօսքը, ով իմաստուններ, եւ ով գիտուններ, ականջ դրէք ինձ։

3* Որովհետեւ ականջը կþորոշէ խօսքերը, եւ քիմքը կþառնէ կերակուրի համը։

4Իրաւունք ընտրենք մեզ համար. Իմանանք մեր մէջ, թէ ի՞նչն է բարի։

5Որովհետեւ Յոբն ասեց. * Արդար եմ. * բայց Աստուած մերժեց իմ իրաւունքը։

6* Իրաւունքիս դէմ ստե՞մ. Անբուժելի է իմ * վէրքը՝ առանց յանցանքի։

7Ո՞ր մարդը կայ Յոբի նման, որ * հայհոյութիւնը խմում է ջրի պէս,

8Եւ գնում է ընկերանում չարագործների հետ, եւ ման գալիս ամբարիշտ մարդկանց հետ.

9Որովհետեւ ասեց. * Օգուտ չþունի մարդս, Աստուծոյ հաճութեան մէջ լինելով։

10Սորա համար, ով իմաստուն մարդիկ, ինձ լսեցէք, * քաւ լիցի որ Աստուած չարութիւն անէ եւ Ամենակարողը՝ անօրէնութիւն։

11* Որովհետեւ մարդս անում է, եւ Աստուած վճարում է նորան. Եւ մարդիս ճանապարհին համեմատ գտնել է տալիս նորան։

12Բայց յիրաւի Աստուած անօրէնութիւն չի անիլ, եւ * Ամենակարողը չի ծռիլ իրաւունքը։

13Ո՞վ յանձնեց նորան երկիրը, եւ ո՞վ կարգի դրաւ բոլոր աշխարհքը։

14Եթէ նա իրան վերայ դարձնէ իր սիրտը, * իր հոգին եւ իր շունչը ժողովէ իրան մօտ.

15* Ամեն մարմին միասին կþմեռնի, եւ մարդս հողը կþդառնայ։

16Եւ եթէ խելք ունիս, լսիր այս բաները. Ականջ դիր իմ խօսքերի ձայնին։

17* Մի՞թէ արդարութիւն ատողը կարող է իշխել. Եւ կամ թէ արդար Հզօրին կարո՞ղ ես յանցաւոր անել.

18* Նա որ թագաւորին ասում է՝՝. Ով անպիտան. Ազնուականներին՝ Ով չար։

19Նա որ իշխաններին * աչառութիւն չի անիլ, եւ հարուստին աւելի ուշադրութիւն չի անիլ աղքատիցը, * որովհետեւ ամենքն էլ նորա ձեռքի գործն են։

20Մէկ վայրկեանում կþմեռնեն, եւ * մի կէս գիշերում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, եւ զօրաւորներն անց են կենում՝ առանց ձեռք դպչելու։

21* Որովհետեւ նորա աչքերը մարդիս ճանապարհների վերան են. Եւ նորա բոլոր քայլերը նա տեսնում է։

22* Ոչ խաւար կայ, եւ ոչ մահուան ստուեր, որ այնտեղ թաքչուէին չարագործները։

23Որովհետեւ մարդիս էլ չէ ստիպում, որ դատի համար Աստուծոյ մօտ գնայ։

24* Նա փշրում է մեծամեծներին առանց քննութեան, եւ ուրիշներին՝ դնում նորանց տեղը։

25Եւ այսպէս տեղեակ է նորանց գործերիցը, եւ տապալում է գիշերը, եւ նորանք ջարդվում են։

26Որովհետեւ անզգամ մարդիկ են. Ծեծում է նորանց հանդիսատեսների տեղումը.

27* Նորա համար որ նորան հետեւելուցը հեռացան, եւ * նորա բոլոր ճանապարհներին խելամուտ չþեղան։

28Այնպէս որ նորա մօտ գնաց * աղքատի աղաղակը. Եւ նա * զրկեալների աղաղակը լսեց։

29Եւ եթէ նա հանգստացնէ, ո՞վ է կարող ներել, եւ եթէ նա երեսը ծածկէ, ո՞վ է կարող նորան տեսնել. Թէ մի ազգի համար, թէ մէկ մարդի համար՝ մէկ է.

30Որպէսզի չþթագաւորէ կեղծաւորը, եւ * ժողովրդի որոգայթ չþլինի։

31Որովհետեւ պէտք է ասել Աստուծոյ, թէ * Ինձ բարձրացրի՝՝. Էլ չարութիւն չեմ անիլ.

32Այն որ չեմ տեսնում, ինձ սովորեցրու. Եթէ ամբարշտութիւն եմ գործել, էլ չեմ անիլ։

33Մի՞թէ քո գաղափարի պէս է հատուցանելու, որ դու հակառակում ես. Ուրեմն դու պիտի ընտրես եւ ոչ թէ ես. Ինչ որ գիտես՝ ասիր։

34Իմաստուններն ինձ կþասեն, նոյնպէս եւ գիտուն մարդը՝ որ ինձ լսում է,

35Թէ * Յոբը գիտութիւնով չէ խօսել, եւ նորա խօսքերը իմաստութեամբ չեն.

36Ոհ եթէ Յոբը փորձուէր իսպառ, ամբարիշտ մարդկանց պէս տուած պատասխանների համար։

37Որովհետեւ մեղքի վերայ յանցանք աւելացրեց. Մեր միջում ծափ է տալիս, եւ շատացնում է իր խօսքերը Աստուծոյ դէմ։

*34.3 Գլ. զ. 30։ ժբ. 11։

*34.5 Տես լգ. 9։

*34.5 Գլ. իէ. 2։

*34.6 Գլ. թ. 17։

*34.6 Եբր.՝ նետը՝

*34.7 Գլ. ժե. 16։

*34.9 Գլ. թ. 22, 23, 30։ իա. 15։ լե. 3։ Մաղ. գ. 14։

*34.10 Ծն. ժը. 25։ բ Օր. լբ. 4։ բ Մն. ժթ. 7։ Գլ. ը. 3։ լզ. 23։ Սաղ. ղբ. 15։ Հռովմ. թ. 14։

*34.11 Սաղ. կբ. 12։ Առակ. իդ. 12։ Երեմ. լբ. 19։ Եզեկ. լգ. 20։ Մատ. ժզ. 27։ Հռովմ. բ. 6։ ա Կոր. ե. 10։ ա Պետ. ա. 17։ Յայտ. իբ. 12։

*34.12 Գլ. ը. 3։

*34.14 Սաղ. ճդ. 29։

*34.15 Ծն. գ. 19։ Ժող. ժբ. 7։

*34.17 Տես Ծն. ժը. 25։

*34.18 Կամ՝ Կարելի՞ է ասել թագաւորին. Տես Ել. իբ. 28։

*34.19 բ Օր. ժ. 17։ բ Մն. ժթ. 7։ Գոր. ժ. 34։ Հռովմ. բ. 11։ Գաղ. բ. 6։ Եփես. զ. 9։ Կող. գ. 25։ ա Պետ. ա. 17։

*34.19 Գլ. լա. 15։

*34.20 Ել. ժբ. 29, 30։

*34.21 բ Մն. ժզ. 9։ Գլ. լա. 4։ Սաղ. լդ. 15։ Առակ. ե. 21։ ժե. 3։ Երեմ. ժզ. 17։ լբ. 19։

*34.22 Սաղ. ճլթ. 12։ Եբր. դ. 13։

*34.24 Դան. բ. 21։

*34.27 ա Թագ. ժե. 11։

*34.27 Սաղ. իը. 5։ Ես. ե. 12։

*34.28 Գլ. լե. 9։ Յակ. ե. 4։

*34.28 Ել. իբ. 23։

*34.30 Տես գ Թագ. ժբ. 28, 30։ դ Թագ. իա. 9։

*34.31 Կամ՝ Պատիժ կրեցի.

*34.35 Գլ. լե. 16։