Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Պօղոսի գործերը Եփեսոսում։ Դեմետրիոսը աղմուկ է հանում նորա դէմ։ 1Եւ…

Պօղոսի գործերը Եփեսոսում։ Դեմետրիոսը աղմուկ է հանում նորա դէմ։

1Եւ եղաւ որ * Ապողոսը Կորնթոսումն եղած ժամանակ, Պօղոսը որ վերի կողմերումը ման էր եկել՝ եկաւ Եփեսոս. Եւ մի քանի աշակերտներ գտնելով՝ Ասեց նորանց. 2Արդեօք Սուրբ Հոգին ընդունեցի՞ք երբոր հաւատացիք. Նորանք ասեցին նորան. * Մենք չենք էլ լսել թէ Սուրբ Հոգի կայ։ 3Եւ ասեց նորանց. Ապա ի՞նչով մկրտուեցաք. Նորանք էլ ասեցին. * Յովհաննէսի մկրտութիւնովը։ 4Եւ Պօղոսն ասեց. * Յովհաննէսը ժողովրդին ապաշխարութեան մկրտութիւնովն էր մկրտում եւ ասում թէ նա՝ որ նորա ետեւից պիտի գայ. Նորան հաւատան. Այսինքն է՝ Քրիստոս Յիսուսին։ 5Եւ երբոր լսեցին, * Տէր Յիսուսի անունովը մկրտուեցան։ 6Եւ երբոր Պօղոսը * ձեռք դրաւ նորանց վերայ, Սուրբ Հոգին եկաւ նորանց վերայ. Եւ նորանք * լեզուներ էին խօսում եւ մարգարէանում։ 7Եւ ամենքը տասնեւերկու մարդի չափ էին։ 8* Եւ ժողովարանի մէջ մտած երեք ամիս համարձակ խօսում էր, եւ * Աստուծոյ արքայութեան մասին համոզում էր։ 9* Եւ երբոր մի քանիսը յամառում էին եւ ընդդիմանում * այն ճանապարհը բամբասելով բազմութեան առաջին, նա բաժանուեցաւ նորանցից՝ եւ աշակերտներին ջոկեց. Եւ ամեն օր խօսում էր մի Տիւրանի դպրանոցումը։ 10Եւ * այս եղաւ մի երկու տարի, մինչեւ որ Ասիայի բոլոր բնակիչները՝ Հրէաները եւ Յոյները Տիրոջ խօսքը լսեցին։ 11* Եւ Աստուած նշանաւոր զօրութիւններ էր անում Պօղոսի ձեռովը։ 12* Մինչեւ որ նորա մարմնի վերայից թաշկինակներ եւ վարշամակներ տանում էին դնում հիւանդների վերայ եւ ցաւերը հեռանում էին նորանցից, եւ չար ոգիները դուրս էին գալիս։ 13Եւ * թափառական Հրէաներից ոմանք, որ երդմնեցուցիչ էին, * համարձակեցին Տէր Յիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վերայ ասելով. Երդում ենք տալիս ձեզ այն Յիսուսովն որ Պօղոսը քարոզում է։ 14Հրէայ քահանայապետ Սկեւայի եօթը որդիքն էին, որ այս անում էին։ 15Չար ոգին պատասխանեց եւ ասեց. Յիսուսին գիտեմ, եւ Պօղոսին ճանաչում եմ, բայց դո՞ւք ով էք։ 16Եւ այն մարդը՝ որ նորանում չար ոգի կար՝ յարձակելով նորանց վերայ բռնեց, նորանց յաղթահարեց, մինչեւ որ մերկ եւ խոցուած այն տանիցը փախան։ 17Եւ այս յայտնի եղաւ բոլոր Հրէաներին եւ Յոյներին, որ Եփեսոսումը բնակուած էին. Եւ * ահ ընկաւ նորանց ամենի վերայ. Եւ Տէր Յիսուսի անունը մեծանում էր։ 18Եւ հաւատացեալներից շատերը գալիս էին՝ * խոստովանում էին, եւ իրանց գործերը պատմում էին։ 19Եւ կախարդութեան հետեւողներից շատերը գրքերը բերում էին, եւ ամենի առաջին այրում էին. Եւ նորանց գինը համրեցին՝ եւ գտան յիսուն հազար արծաթի։ 20* Եւ այսպէս Տիրոջ խօսքը աճում էր եւ զօրանում։

21Եւ երբոր այս կատարուեցաւ, * Պօղոսը միտքը դրաւ՝ որ Մակեդոնիայի եւ Աքայիայի միջովն անցնելով՝ * գնայ Երուսաղէմ՝ ասելով՝ թէ Իմ այնտեղ գնալուց յետոյ, * պէտք է ինձ որ Հռովմ էլ տեսնեմ։ 22Եւ * իրան սպասաւորութիւն անողներից երկուսին՝ Տիմոթէոսին եւ * Երաստոսին ուղարկեց Մակեդոնիա, եւ ինքը մի առ ժամանակ մնաց Ասիայումը։ 23* Եւ այն ժամանակ ոչ սակաւ խռովութիւն եղաւ * այն ճանապարհի համար։ 24Որովհետեւ մի արծաթագործ՝ անունը Դեմետրիոս, Արտեմիսի արծաթէ տաճարներ շինելով * ոչ սակաւ շահ էր տալիս վարպետներին. 25Որոնց հետ եւ այս արհեստի բանուորներին ժողովեց եւ ասեց. Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտէք, որ այս գործիցն է մեր շահը։ 26Եւ տեսնում էք ու լսում էք, որ այս Պօղոսը չէ թէ միայն Եփեսացիներից, բայց համարեա թէ բոլոր Ասիացիներից շատ ժողովուրդ համոզելով այն կողմը դարձրեց. Որ ասում է թէ * Ձեռքով շինուածները աստուածներ չեն։ 27Եւ այս բանը ոչ թէ միայն մեր արհեստն է վտանգի մէջ գցում որ անարգուի, բայց մեծ աստուածուհու Արտեմիսի տաճարն էլ ոչինչի տեղ է համարվում. Եւ նորա մեծութիւնն էլ կ’քանդուի, որին բոլոր Ասիան եւ աշխարհքը պաշտում է։ 28Եւ նորանք այս լսելով՝ բարկութեամբ լցուեցան աղաղակում էին եւ ասում, Մեծ է Եփեսացիների Արտեմիսը։ 29Եւ բոլոր քաղաքը շփոթութիւնով լցուեցաւ. Ամենքն էլ միասին վազեցին թէատրոնը քաշելով * Գայիոսին եւ * Արիստարքոս Մակեդոնացուն՝ Պօղոսի ճանապարհակիցներին։ 30Բայց Պօղոսը երբոր կամեցաւ ամբոխի մէջ մտնել, աշակերտները չ’թողեցին նորան։ 31Ասիայի գլխաւորներից ոմանք էլ, որ նորա բարեկամներն էին, ուղարկեցին նորա մօտ եւ աղաչում էին, որ թէատրոնի մէջ չ’գնայ։ 32Եւ ամեն մէկը մի ուրիշ բան էր աղաղակում. Որովհետեւ ժողովքը խռովուած էր. Եւ նորանցից շատերը չ’գիտէին, թէ ի՛նչու համար են հաւաքուած։ 33Եւ այն բազմութեան միջիցն * Աղեքսանդրոսին առաջ բերին. Եւ երբոր Հրէաները նորան առաջ քաշեցին, Աղեքսանդրոսը * ձեռքը շարժեց՝ եւ կամենում էր ամբոխին պատասխանել։ 34Բայց երբոր գիտացին՝ թէ Հրէայ է, ամենքն էլ մէկ ձայով երկու ժամի չափ աղաղակում էին թէ Մեծ է Եփեսացիների Արտեմիսը։ 35Բայց ատենադպիրը ամբոխին հանդարտեցնելուց յետոյ ասեց. Ո՛վ Եփեսացի մարդիկ, ո՞վ է այն մարդը՝ որ չ’գիտէ թէ Եփեսացիների քաղաքը մեծ Արտեմիս աստուածուհու եւ Դիոսից ընկած կուռքի տաճարի պաշտօնեան է. 36Եւ որովհետեւ այդ անվիճելի կերպով այդպէս է, պէտք է ձեզ որ հանդարտ կենաք եւ յանդգնութեամբ բան չ’գործէք։ 37Որովհետեւ այդ մարդկանցը բերիք, որ ոչ կռքի տուն կողոպտողներ եւ ոչ ձեր աստուածուհուն հայհոյանք տուողներ են։ 38Ուրեմն՝ եթէ Դեմետրիոսը եւ նորա հետ լինող վարպետները մէկի հետ բան ունին, ատեան կայ եւ փոխանորդ բդեշխ կայ, թող միմիանցից գանգատ անեն։ 39Իսկ եթէ մի ուրիշ բանի համար է ձեր խնդիրը, թող օրինաւոր ժողովքում վճռուի։ 40Վասնզի մեզ էլ մեծ վտանգ կայ այս օրուայ կռուի համար որ ամբաստանուինք. Որովհետեւ մի պատճառ չ’կայ, որ այս ժողովքի համար կարող լինէինք պատասխան տալ. Եւ այս ասելով՝ ժողովուրդին արձակեց։

*19.1 Գլ. ժը. 24։ ա Կոր. ա. 12։ գ. 5, 6։

*19.2 Գլ. ը. 16։ Տես ա Թագ. գ. 7։

*19.3 Գլ. ժը. 25։

*19.4 Մատ. գ. 11։ Յովհ. ա. 15, 27, 30։ Գլ. ա. 5։ ժա. 16։ ժգ. 24, 25։

*19.5 Գլ. ը. 16։

*19.6 Գլ. զ. 6։ ը. 17։

*19.6 Գլ. բ. 4։ ժ. 46։

*19.8 Գլ. ժէ. 2։ ժը. 4։

*19.8 Գլ. ա. 3։ իը. 23։

*19.9 բ Տիմ. ա. 15։ բ Պետ. բ. 2։ Յուդ. 10։

*19.9 Տես Գլ. թ. 2։ իբ. 4։ իդ. 14։ Հմր. 23։

*19.10 Տես Գլ. ի. 31։

*19.11 Մար. ժզ. 20։ Գլ. ժդ. 3։

*19.12 Գլ. ե. 15։ Տես դ Թագ. դ. 29։

*19.13 Մատ. ժբ. 27։

*19.13 Տես Մար. թ. 38։ Ղուկ. թ. 49։

*19.17 Ղուկ. ա. 65։ է. 16։ Գլ. բ. 43։ ե. 5, 11։

*19.18 Մատ. գ. 6։

*19.20 Գլ. զ. 7։ ժբ. 24։

*19.21 Գլ. ի. 22։

*19.21 Հռովմ. ժե. 25։ Գաղ. բ. 1։

*19.21 Գլ. իդ. 11։ Հռովմ. ժե. 24-28։

*19.22 Գլ. ժդ. 5։

*19.22 Հռովմ. ժզ. 23։ բ Տիմ. դ. 20։

*19.23 բ Կոր. ա. 8։

*19.23 Տես Գլ. թ. 2։

*19.24 Գլ. ժզ. 16, 19։

*19.26 Սաղ. ճժե. 4։ Ես. խդ. 10-20։ Երեմ. ժ. 3։

*19.29 Հռովմ. ժզ. 23։ ա Կոր. ա. 14։

*19.29 Գլ. ի. 4։ իէ. 2։ Կող. դ. 10։ Փիլիմ. 24։

*19.33 ա Տիմ. ա. 20։ բ Տիմ. դ. 14։

*19.33 Գլ. ժբ. 17։