Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յորդոր ապաշխարելու։ Աստուծոյ շնորհքի խոստմունքը։ 1Կþասեն թէ …

Յորդոր ապաշխարելու։ Աստուծոյ շնորհքի խոստմունքը։

1Կþասեն թէ Ահա մէկ մարդ որ արձակէ իր կնոջը, եւ նա նորանից գնայ, եւ մի ուրիշ մարդի կին դառնայ, * մի՞թէ մարդը էլի նորա մօտ կþդառնայ. * մի՞թէ այն երկիրը բոլորովին չէր պղծուիլ. Բայց դու, * թէեւ շատ հոմանիների հետ ես շնացել, * էլի դէպի ինձ ետ դարձիր, ասում է Տէրը։ 2Բարձրացրու աչքերդ դէպի * բլուրները եւ տես, դու ո՞րտեղ չես պոռնկութիւն արել. * ճանապարհներին նստել էիր նորանց համար ինչպէս Արաբացին՝ անապատումը, եւ * երկիրը պղծեցիր քո պոռնկութիւններովն ու չարութիւններովը։ 3Եւ * անձրեւները խափանուեցան, եւ վերջի անձրեւը չþեղաւ, բայց * դու մի պոռնիկ կնկայ ճակատն ունեցար. Մէկ կողմ ես դրել ամաչելը։ 4Ահա այսուհետեւ դու ինձ կանչելու ես՝ Ով հայրս, դու ես * իմ երիտասարդութեան մտերիմը։

5* Միթէ յաւիտեան պիտի բարկանայ ու բարկութիւնը միշտ պահէ. Ահա քո խօսածը, եւ չարութիւնը անում ես եւ կարողանում։

6Եւ Տէրն ասեց ինձ Յովսիա թագաւորի օրերումը. * Տեսա՞ր ինչ որ արաւ ապստամբ Իսրայէլը, նա գնաց * ամեն բարձր սարի վերայ եւ ամեն կանաչ ծառի տակ եւ պոռնկուեցաւ այնտեղ։ 7Եւ ես ասում էի՝ * Այս ամենը անելուց յետոյ ետ կþդառնայ դէպի ինձ, բայց նա ետ չþդարձաւ. Եւ նորա խաբեբայ * քոյր Յուդան էլ տեսաւ։ 8Եւ ես տեսայ որ երբ այս ամենի համար, որ * ապստամբ Իսրայէլը պղծութիւն արաւ, * նորան արձակեցի եւ արձակման թուղթ տուի նորան, * նորա խաբեբայ քոյրը Յուդան չþվախեցաւ, եւ գնաց ու ինքն էլ շնացաւ։ 9Եւ եղաւ որ նորա շնութեան լրբութիւնովը * երկիրը պղծուեցաւ, եւ նա պղծութիւն գործեց * քարի հետ եւ փայտի հետ։ 10Բայց այսու ամենայնիւ էլ նորա խաբեբայ քոյր Յուդան դէպի ինձ չþդարձաւ * բոլոր սրտովը. Այլ ստութիւնով, ասում է Տէրը։

11Եւ Տէրն ինձ ասեց՝ * Ապստամբ Իսրայէլն արդարացնում է իր անձը խաբեբայ Յուդայից աւելի։ 12Գնա եւ կանչիր այս խօսքերը * դէպի հիւսիս եւ ասիր՝ Ետ դարձիր, ով ապստամբ Իսրայէլ, ասում է Տէրը. Ես չեմ թափիլ իմ բարկութիւնը ձեզ վերայ, որովհետեւ ես * ողորմած եմ, ասում է Տէրը, չեմ բարկանալ յաւիտեան։ 13* Միայն թէ ճանաչիր քո անօրէնութիւնը, որ ապստամբուեցիր քո Տէր Աստուծոյ դէմ, եւ սփռեցիր * քո ճանապարհները * օտարների առաջին * ամեն կանաչ ծառի տակ, եւ իմ ձայնին չþլսեցիք, ասում է Տէրը։ 14Դարձէք, ով ապստամբ որդիք, ասում է Տէրը, որովհետեւ ես եմ ձեր վերայ տիրողը, եւ ես ձեզ առնեմ՝ * քաղաքից մէկին, եւ ազգատոհմից՝ երկուսին, եւ ձեզ տանեմ Սիօնը։ 15Եւ ձեզ * հովիւներ տամ իմ սրտի համեմատ, եւ նորանք հովուեն ձեզ * գիտութիւնով եւ իմաստութիւնով։ 16Եւ երբոր դուք շատացած եւ աճած կþլինիք այն երկրումն այն օրերը, ասում է Տէրը, այլ եւս չեն ասիլ՝ Տիրոջ ուխտի տապանակը, եւ * նա միտք չի ընկնիլ, եւ նորան չեն յիշիլ ու չեն ուզիլ. Եւ այլ եւս չեն շինիլ։ 17Այն ժամանակ Երուսաղէմը կþկոչեն՝ Տիրոջ աթոռ, եւ նորա վերայ պիտի ժողովուին բոլոր ազգերը * Տիրոջ անունի համար Երուսաղէմումը. Եւ * այլ եւս չեն գնալ իրանց չար սրտի կամակորութեան ետեւից։ 18Այն օրերը պիտի գնան * Յուդայի տունը Իսրայէլի տան հետ, եւ միասին պիտի գան * հիւսիսային երկրից այն երկիրը, որ ես ժառանգեցրի նորանց հայրերին։ 19Բայց ես ասում էի. Քեզ ի՜նչպէս կþդնէի որդկանց հետ, եւ կþտայի քեզ * ցանկալի երկիրը՝ ազգերի զարդարանքների զարդի ժառանգութիւնը. Եւ ասում էի. Դու * «Իմ հայրս» կþկանչէիր ինձ, եւ իմ ետեւից ետ չէիր դառնալ։ 20Սակայն յիրաւի ինչպէս որ մի կին անհաւատարիմ կþլինի իր մարդին, դուք նոյնպէս * անհաւատարիմ եղաք ինձ, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը։

21* Մի ձայն է լսվում բլուրների վերայ՝ Իսրայէլի որդկանց ողորմելի լացը. Որ նորանք ծռել են իրանց ճանապարհը, մոռացել իրանց Տէր Աստուծուն։

22* Ետ դարձէք, ով ապստամբ որդիք. * ես կþբժշկեմ ձեր ապստամբութիւնները։

Ահա մենք գալիս ենք դէպի քեզ, որովհետեւ դու ես մեր Աստուածը, ով Տէր։ 23Յիրաւի սուտ էր * բլուրներից՝ սարերի շատութիւնից բան յուսալը. Որովհետեւ * Տէր Աստուածանից է Իսրայէլի փրկութիւնը։ 24Եւ * ամօթը կերել է մեր հայրերի մանկութիւնից վաստակածը՝ նորանց հօտերը եւ նորանց արջառները։ 25Մենք պառկում ենք մեր ամօթովը, եւ մեր անարգանքը ծածկում է մեզ. Որովհետեւ մեր Տէր Աստուծոյ դէմ մեղանչեցինք՝ մենք եւ մեր հայրերը * մեր մանկութիւնից մինչեւ այսօր. Եւ * չþլսեցինք մեր Տէր Աստուծոյ ձայնին։

*3.1 բ Օր. իդ. 4։

*3.1 Գլ. բ. 7։

*3.1 Գլ. բ. 20։ Եզեկ. ժզ. 26, 28, 29։

*3.1 Գլ. դ. 1։ Զաք. ա. 3։

*3.2 Տես բ Օր. ժբ. 2։ Գլ. բ. 20։

*3.2 Ծն. լը. 14։ Առակ. իգ. 28։ Եզեկ. ժզ. 24, 25։

*3.2 Գլ. բ. 7։ Հմր. 9։

*3.3 Ղև. իզ. 19։ բ Օր. իը. 23, 24։ Գլ. թ. 12։ ժդ. 4։

*3.3 Գլ. ե. 3։ զ. 15։ ը. 12։ Եզեկ. գ. 7։ Սոփ. գ. 5։

*3.4 Գլ. բ. 2։ Ովս. բ. 15։

*3.4 Սաղ. հէ. 7 ևլն։ ճգ. 9։ Ես. ծէ. 16։ Հմր. 12։

*3.6 Հմր. 11, 14։ Գլ. է. 24։

*3.6 Գլ. բ. 20։

*3.7 դ Թագ. ժէ. 13։

*3.7 Եզեկ. ժզ. 46։ իգ. 2, 4։

*3.8 Եզեկ. իգ. 9։

*3.8 դ Թագ. ժէ. 6, 18։

*3.8 Եզեկ. իգ. 11 ևլն։

*3.9 Գլ. բ. 7։ Հմր. 2։

*3.9 Գլ. բ. 27։

*3.10 Ովս. է. 14։

*3.11 Եզեկ. ժզ. 51։ իգ. 11։

*3.12 դ Թագ. ժէ. 6։

*3.12 Սաղ. ձզ. 15։ ճգ. 8, 9։ Հմր. 5։

*3.13 Ղև. իզ. 40 ևլն։ բ Օր. լ. 1, 2 ևլն։ Առակ. իը. 13։

*3.13 Հմր. 2։ Եզեկ. ժզ. 15, 24, 25։

*3.13 Գլ. բ. 25։

*3.13 բ Օր. ժբ. 2։

*3.14 Հռովմ. ժա. 5։

*3.15 Գլ. իգ. 4։ Եզեկ. լդ. 23։ Եփես. դ. 11։

*3.15 Գոր. ի. 28։

*3.16 Ես. կե. 17։

*3.17 Ես. կ. 9։

*3.17 Գլ. ժա. 8։

*3.18 Տես Ես. ժա. 13։ Եզեկ. լէ. 16-22։ Ովս. ա. 11։

*3.18 Հմր. 12։ Գլ. լա. 8։

*3.19 Սաղ. ճզ. 24։ Եզեկ. ի. 6։ Դան. ը. 9։ ժա. 16, 41, 45։

*3.19 Ես. կգ. 16։

*3.20 Ես. խը. 8։ Գլ. ե. 11։

*3.21 Ես. ժե. 2։

*3.22 Հմր. 14։ Ովս. ժդ. 1։

*3.22 Ովս. զ. 1։ ժգ. 4։

*3.23 Սաղ. ճիա. 1, 2։

*3.23 Սաղ. գ. 8։

*3.24 Գլ. ժա. 13։ Ովս. թ. 10։

*3.25 Եզր. թ. 7։

*3.25 Գլ. իբ. 21։