Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Անպտուղ այգիի առակը։ Սպառնում է պատուհաս մանաւանդ պատերազմ։ 1Աղէ ե…

Անպտուղ այգիի առակը։ Սպառնում է պատուհաս մանաւանդ պատերազմ։

1Աղէ երգեմ իմ սիրելիի համար իմ սիրականի երգը * իր այգիի մասին։ Իմ սիրելին մի այգի ունէր մի պարարտ լեռնածայրին։ 2Եւ նա ցանգով պատեց նորան, քարերը հանեց միջիցը, եւ նորանում ընտիր որթեր տնկեց, եւ մի հնձան էլ փորեց նորանում, եւ * սպասեց որ խաղող բերէ, բայց նա ազոխ բերաւ։

3Եւ հիմա, ով Երուսաղէմի բնակիչ եւ Յուդայի մարդ, * մէկ դատեցէք իմ ու իմ այգիի մէջ։ 4Էլ ի՞նչ կար անելու իմ այգիին, որ ես չեմ արել նորան. Ի՞նչու համար սպասեցի, որ խաղող բերէր. Եւ նա ազոխ բերաւ։ 5Եւ հիմա ձեզ իմացնեմ թէ ի՞նչ եմ անելու իմ այգիին, ես * քանդելու եմ նորա ցանգը, որ լինի արօտատեղ. Ես քարուքանդ եմ անելու նորա պատերը, որ ոտնահար դառնայ։ 6Ես խոպանացած եմ թողելու նորան, նա պիտի չþյօտուի եւ չþբրուի, եւ պիտի ցախ ու փուշ բուսնէ. Եւ ամպերին պատուիրելու եմ, որ նորա վերայ անձրեւ չþտեղան։ 7Որովհետեւ Զօրաց Տիրոջ այգին իսրայէլի տունն է, եւ Յուդայի տունը՝ նորա ախորժելի տունկը. Եւ նա սպասում էր իրաւունքի, եւ ահա արիւնահեղութիւն, արդարութեան՝ եւ ահա աղաղակ։

8Վա՜յ նորանց որ * տունը տան են կպցնում, արտը արտին են մօտեցնում մինչեւ որ այլեւս տեղ չէ լինում, որ դուք մինակ բնակուէք երկրիս մէջ։ 9* Իմ ականջներին ասեց Զօրաց Տէրը, Անշուշտ շատ տներ աւերակ են դառնալու, մեծ ու գեղեցիկ տներ՝ առանց բնակչի։ 10Որովհետեւ տասը լծավար այգին * մէկ մար պիտի տայ, եւ մէկ քոռ սերմը մէկ արդու պիտի տայ։

11* Վա՜յ նորանց որ առաւօտանց կանուխ վեր են կենում եւ ցքիի ետեւից վազում. Ուշանում են իրիկունը, որ գինին նորանց տաքացրել է։ 12Եւ լինում է քնար ու տաւիղ, թմբուկ ու սրինգ եւ գինի * նորանց խնջոյքներումը. Բայց * Տիրոջ արածներին մտիկ չեն տալիս, եւ նորա ձեռքի գործերը չեն տեսնում։ 13* Նորա համար իմ ժողովուրդը * տգիտութիւնիցը գերի է գնում, եւ նորա փառաւորները սովատանջ մարդիկ են լինում. Եւ նորա բազմութիւնը տոչորվում է ծարաւութիւնից։

14Նորա համար դժոխքը կþլայնացնէ իրան, եւ իր բերանը անչափ կþբանայ, եւ նորա մէջ կþիջնէ նորա պարծանքն ու բազմութիւնը, եւ նորա աղաղակն ու զուարճութիւնը։ 15Եւ ռամիկ * մարդը կþխոնարհուի, եւ տղամարդը վայր կþընկնի, եւ ամբարտաւանների աչքերը կþցածանան։ 16Եւ Զօրաց Տէրը կþբարձրանայ իրաւունքով, եւ սուրբ Աստուածը կþսրբուի արդարութիւնով։ 17Եւ ոչխարները կþարածեն իրանց արօտումը, եւ * հարուստներից մնացած աւերակները օտարները կþուտեն։

18Վա՜յ նորանց որ քաշում են անօրէնութիւնը ունայնութեան չուաններով, եւ մեղքը՝ իբր թէ սայլի թոկերով. 19* Որոնք ասում են. Թող շտապէ, շուտով անէ իր գործը, որ տեսնենք, եւ թող մօտենայ ու գայ իսրայէլի Սուրբի խորհուրդը, որ գիտենանք։ 20Վա՜յ նորանց, որ չարին ասում են բարի, եւ բարիին՝ չար. Որ խաւարը շինում են լոյս, եւ լոյսը՝ խաւար. Որ դառնը քաղցր են շինում, եւ քաղցրը՝ դառն։ 21Վա՜յ նորանց * որ իրանց աչքին իմաստուն են, եւ իրանց առաջը՝ գիտուն։

22* Վա՜յ նորանց որ քաջ են գինի խմելում եւ զօրաւոր են ցքին խառնելում. 23Որ արդարացնում են ամբարշտին * կաշառքի համար, բայց արդարների արդարութիւնը հեռանում է նորանցից։

24Նորա համար * ինչպէս որ կրակի բոցը ուտում է մղեղը, եւ խոտը անցնում է բոցի մէջ, * նորանց արմատն էլ փտածի պէս պիտի լինի, եւ նորանց ծաղիկը փոշիի պէս պիտի վեր ելնէ. Որովհետեւ նորանք անարգեցին Զօրաց Տիրոջ օրէնքը, եւ Իսրայէլի Սուրբի խօսքը մերժեցին։ 25* Նորա համար բորբոքուել է Տիրոջ բարկութիւնը իր ժողովրդի դէմ, եւ նա երկարացրել է իր ձեռքը նորա վերայ ու նորան զարկել, որ * սարերը դողում են. Եւ նորանց դիերը աղբի պէս եղան փողոցներումը. * այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դառել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։

26* Եւ նա դրօշակ է բարձրացնելու հեռու ազգերի համար, եւ * սուլելու է նորանց * երկրի ծայրիցը, եւ ահա նորանք * շուտով հեշտութեամբ գալիս են։ 27Յոգնածը չþկայ, եւ սահողը չþկայ նորանցում. Մէկը չէ ննջում եւ չէ քնում, եւ * մէկի մէջքի գօտին չէ բացվում, եւ ոչ մէկի կօշիկի կապը չէ կտրվում։ 28* Որի նետերը սրուած են, եւ բոլոր աղեղները՝ լարուած, ձիանցը սմբակները համարեա թէ գայլախազ են, եւ անիւները՝ մրրկի նման։ 29նորա մռնչիւնը առիւծի նման է. Գոռում է կորիւնների պէս. Եւ բղավում ու յափշտակում է կողոպուտը, եւ փախցնում, եւ ազատող չþկայ։ 30Եւ այն օրը պիտի գոռան նորա վերայ ծովի գոռալուն պէս. Եւ նա * դէպի երկիրը մտիկ կþտայ, եւ ահա խաւար է եւ տագնապ. Բայց լոյսը խաւարել է նորա երկնքի վերայ։

*5.1 Սաղ. ձ. 8։ Երգ ը. 12։ Գլ. իէ. 2։ Երեմ. բ. 21։ Մատ. իա. 33։ Մար. ժբ. 1։ Ղուկ. ի. 9։

*5.2 բ Օր. լբ. 6։ Գլ. ա. 2, 3։

*5.3 Հռովմ. գ. 4։

*5.5 Սաղ. ձ. 12։

*5.8 Միք. բ. 2։

*5.9 Գլ. իբ. 14։

*5.10 Եզեկ. խե. 11։

*5.11 Առակ. իգ. 29, 30։ Ժող. ժ. 16։ Հմր. 22։

*5.12 Ամով. զ. 5, 6։

*5.12 Յոբ լդ. 27։ Սաղ. իը. 5։

*5.13 Ովս. դ. 6։

*5.13 Գլ. ա. 3։ Ղուկ. ժթ. 44։

*5.15 Գլ. բ. 9, 11, 17։

*5.17 Տես Գլ. ժ. 16։

*5.19 Գլ. կզ. 5։ Երեմ. ժէ. 15։ Ամով. ե. 18։ բ Պետ. գ. 3, 4։

*5.21 Առակ. գ. 7։ Հռովմ. ա. 22։ ժբ. 16։

*5.22 Հմր. 11։

*5.23 Առակ. ժէ. 15։ իդ. 24։

*5.24 Ել. ժե. 7։

*5.24 Յոբ ժը. 16։ Ովս. թ. 16։ Ամով. բ. 9։

*5.25 դ Թագ. իբ. 13, 17։

*5.25 Երեմ. դ. 24։

*5.25 Ղև. իզ. 14 ևլն։ Գլ. թ. 12, 17, 21։ ժ. 4։

*5.26 Գլ. ժա. 12։

*5.26 Գլ. է. 18։

*5.26 բ Օր. իը. 49։ Սաղ. հբ. 8։ Մաղ. ա. 11։

*5.26 Յովել. բ. 7։

*5.27 (Տես Դան. ե. 6։)

*5.28 Երեմ. ե. 16։

*5.30 Գլ. ը. 22։ Երեմ. դ. 23։ Ողբ. գ. 2։ Եզեկ. բ. 7, 8։