Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սիբան բամբասում է Մեմփիբոսթէին։ Սէմէին հայհոյում է Դաւիթին։ Աբիսողոմը…

Սիբան բամբասում է Մեմփիբոսթէին։ Սէմէին հայհոյում է Դաւիթին։ Աբիսողոմը կատարում է Աքիտոփէլի չար խորհուրդը։

1Եւ Դաւիթը բլուրի գլխից մի քիչ անցել էր, եւ ահա նորան դիմաւորեց * Մեմփիբոսթէի ծառայ Սիբան երկու էշով, եւ նորանց վերայ բեռնած երկու հարիւր հաց, հարիւր ողկոյզ չամիչ, եւ հարիւր շարոց չոր թուզ եւ մի տիկ գինի։ 2Եւ թագաւորն ասեց Սիբային. Այս ի՞նչ ունես. Եւ Սիբան ասեց. Էշերը թագաւորի տան համար են որ հեծնեն, եւ հացն ու թուզը պատանիներին որ ուտեն, եւ գինին անապատումը նուաղածների համար է որ խմեն։ 3Եւ Դաւիթն ասեց. Ո՞ւր է քո տիրոջ որդին։ Եւ * Սիբան ասեց թագաւորին. Ահա մնացել է Երուսաղէմումը. Որովհետեւ ասեց. Իսրայէլի տունը այսօր իմ հօր թագաւորութիւնը ինձ ետ կþդարձնէ։ 4Եւ թագաւորն ասեց Սիբային. Ահա քեզ լինի ամեն ինչ որ Մեմփիբոսթէինն է. Եւ Սիբան ասեց. * Շնորհակալ եմ, թող շնորհք գտնեմ քո աչքի առաջին, ով տէր իմ թագաւոր։

5Եւ Դաւիթ թագաւորն եկաւ մինչեւ * Բաւուրիմ, եւ ահա այնտեղից մի մարդ դուրս եկաւ՝ Սաւուղի ազգականներից՝ անունը * Սեմէի՝ Գորայի որդին. Դուրս գալով անիծում էր։ 6Եւ քարեր էր գցում Դաւիթին եւ Դաւիթ թագաւորի բոլոր ծառաներին, եւ բոլոր ժողովուրդն ու բոլոր զօրաւորները նորա աջ եւ նորա ձախ կողմին էին։ 7Եւ Սեմէին այսպէս էր ասում իր անէծքումը. Դուրս եկ, դուրս եկ, ով արիւնահեղ մարդ, ով անօրէն մարդ։ 8Տէրը քեզ վերայ դարձրեց Սաւուղի տան բոլոր արիւնները, որի փոխարէն դու թագաւոր եղար. Եւ Տէրը թագաւորութիւնը տուաւ քո որդի Աբիսողոմի ձեռքը. Եւ ահա դու քո չարիքի մէջ ես. Որովհետեւ դու մի արիւնահեղ մարդ ես։ 9Եւ Շարուհեայի որդի Աբեսսան ասեց թագաւորին. Ի՞նչու համար է անիծում այս * սատկած շունը իմ տէր թագաւորին. Թող անցնեմ ու գլուխը կտրեմ։ 10Եւ թագաւորն ասեց. * Դուք ինձ հետ ի՞նչ բան ունէք, ով Շաչուհեայի որդիք. Թող անիծէ. Որովհետեւ Տէրն է ասել նորան՝ Անիծիր Դաւիթին. Եւ ո՞վ կþասէ նորան. Ի՞նչու համար ես այսպէս անում։ 11Եւ Դաւիթն ասեց Աբեսսային ե իր բոլոր ծառաներին. Ահա իմ որդին որ * իմ երանքիցն է դուրս եկել, որոնում է իմ անձը, ո՞ւր մնաց հիմա Բենիամինեանը. Թող տուէք նորան որ անիծէ. Որովհետեւ Տէրն է ասել նորան։ 12Գուցէ Տէրը նայէ իմ նեղութեանը եւ Տէրն ինձ բարիք հատուցանէ այսօր նորա անէծքի փոխարէն։ 13Եւ Դաւիթն ու իր մարդիկը գնացին ճանապարհովը. Բայց Սեմէին գնում էր սարի կողքովը նորա մօտից, գնում էր եւ անիծում, եւ քարեր էր գցում նորա մօտից եւ հող էր ցանում նորա վերայ։ 14Եւ եկաւ թագաւորը եւ նորա հետ եղող բոլոր ժողովուրդը յոգնած, եւ այնտեղ հանգստացան։

15Եւ * Աբիսողոմն ու բոլոր ժողովուրդը՝ ամեն իսրայէլացիներն եկան Երուսաղէմ, եւ Աքիտոփէլը նորանց հետ։ 16Եւ եղաւ որ երբ * Արաքացի Քուսին՝ Դաւիթի բարեկամը եկաւ Աբիսողոմի մօտ, Քուսին ասեց Աբիսողոմին. Կեցցէ՜ արքայ, կեցցէ՜ արքայ։ 17Եւ Աբիսողոմն ասեց Քուսիին. Դա՞ է քո բարեկամի վերայ ունեցած սէրդ, * ի՞նչու համար չես գնացել քո բարեկամի հետ։ 18Եւ Քուսին ասեց Աբիսողոմին. Ոչ, այլ որին որ հաւանէ Տէրը եւ այս ժողովուրդը եւ Իսրայէլի բոլոր մարդիկը, ես նորանը կþլինեմ եւ նորա հետ կþմնամ։ 19Եւ երկրորդ՝ * ես ո՞ւմ պիտի ծառայեմ, չէ՞ որ նորա որդիին, ինչպէս որ ծառայել եմ քո հօր առաջին, այնպէս կþլինեմ և քո առաջին։

20Եւ Աբիսողոմն ասեց Աքիտոփէլին. Խորհուրդ տուէք թէ ինչ անենք։ 21Եւ Աքիտոփէլն ասեց Աբիսողոմին. * Մտիր քո հօր հարճերի մօտ, որոնց նա թողեց տունը պահելու. Եւ բոլոր Իսրայէլը կþլսէ որ * քո հօրն ատելի ես, եւ բոլոր քեզ հետ եղողների * ձեռքերը կþուժովանան։ 22Եւ Աբիսողոմի համար վրան շինեցին կտուրի վերայ, եւ Աբիսողոմը * մտաւ իր հօր հարճերի մօտ բոլոր Իսրայէլի աչքի առաջին։ 23Եւ Աքիտոփէլի խորհուրդը, որ այն օրերը նա տալիս էր, նման էր նորան որ մէկը Աստուծոյ խօսքը հարցնէր. Այսպէս էր Աքիտոփէլի ամեն խորհուրդը * թէ Դաւիթի թէ Աբիսողոմի համար։

*16.1 Գլ. թ. 2-12։

*16.3 Գլ. ժթ. 27։

*16.4 Խոնարհութիւն եմ անում։

*16.5 Գլ. գ. 16։

*16.5 Գլ. ժթ. 16։ գ Թագ. բ. 8, 44։

*16.9 Գլ. թ. 8։

*16.10 Գլ. ժթ. 22։ գ Թագ. ժէ. 18։ դ Թագ. գ. 13։ բ Մն. լե. 21։ Մատ. ը. 29։ Մար. ա. 24։ Ղուկ. դ. 34։ ը. 28։ Յօհ. բ. 4։

*16.11 Ծն. ժե. 4։

*16.15 Գլ. ժե. 37։

*16.16 Գլ. ժե. 37։

*16.17 Գլ. ժթ. 25։

*16.19 Գլ. ժե. 34։

*16.21 Գլ. ժե. 16։ ի. 3։

*16.21 ա Թագ. ժգ. 4։

*16.21 Գլ. բ. 7։ Զաք. ը. 13։

*16.22 Գլ. ժբ. 11, 12։

*16.23 Գլ. ժե. 12։