Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աբրահամը ընդունում է Տիրոջը երկու հրեշտակի հետ։ Սոդոմի կործանման լուր…
Աբրահամը ընդունում է Տիրոջը երկու հրեշտակի հետ։ Սոդոմի կործանման լուրը։ Աբրահամի աղաչանքը։
1Եւ Եհովան երեւեցաւ նորան * Մամբրէի կաղնիների մէջ։ Եւ նա նստել էր օրուայ տաք ժամանակը վրանի դրանը. 2Եւ իր աչքերը վեր բարձրացրեց եւ մտիկ տուաւ. Եւ ահա * երեք մարդիկ կանգնել էին իր մօտ, եւ * երբոր տեսաւ՝ վրանի դռնիցը վազեց նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ, 3Եւ ասեց. Տէր, եթէ շնորհք գտայ քո առաջին, աղաչում եմ քեզ, քո ծառայիցը մի անցնիր, 4Թող * մի քիչ ջուր բերուի, եւ լուացէք ձեր ոտքերը, եւ ծառի տակին հանգստացէք։ 5Եւ ես * մի պատառ հաց բերեմ, եւ * ձեր սրտերը զօրացրէք, յետոյ կþգնաք. Որովհետեւ * սորա համար ձեր ծառայի մօտ եկաք։ Եւ նորան ասեցին. Այնպէս արա ինչպէս ասեցիր։ 6Եւ Աբրահամը շտապեց գնաց վրանը Սարրայի մօտ, եւ ասեց. Շուտով արա՝ երեք գրիւ շարմաղ ալիւր շաղախիր, եւ քաթայ շինիր։ 7Եւ արջառների մօտ վազեց Աբրահամը եւ մի մատղաշ եւ լաւ որթ առաւ, ու պատանուն տուաւ. Նա էլ շտապեց նորան պատրաստելու։ 8Եւ կոգի եւ կաթ եւ իր պատրաստած որթն առաւ եւ նորանց առաջին դրաւ. Եւ ինքը ծառի տակին նորանց մօտ կանգնեց, եւ նորանք կերան։ 9Եւ նորանք ասեցին նորան. Ո՞ւր է քո կինը Սարրան։ Եւ նա ասեց. Ահա * վրանումն է։ 10Եւ ասեց. Եկող տարի դարձեալ * քեզ մօտ կþգամ. Եւ ահա քո կինը * Սարրան մի որդի կþունենայ։ Եւ Սարրան լսում էր վրանի դրանը, որի ետեւին էր ինքը։ 11Եւ * Աբրահամը եւ Սարրան ծերացած էին եւ օրերն անցկացրած. և Սարրայի համար դադարել էր * կանանց պէս գնալը։ 12Եւ * Սարրան իր մտքումը ծիծաղեց ասելով. Ես պառաւելիցս յետոյ եմ զուարճութի՞ւն ունենալու, եւ * տէրս էլ ծերացած է։ 13Եւ Եհովան ասեց Աբրահամին. Սարրան ինչո՞ւ ծիծաղեց ասելով, Մի՞թէ ես իրաւ ծնելու եմ, որ պառաւել եմ. 14* Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք. * այս ժամանակ եկող տարին * դարձեալ քեզ մօտ կþգամ, եւ Սարրան մի որդի կունենայ։ 15Եւ Սարրան ուրացաւ եւ ասեց. Չեմ ծիծաղել, որովհետեւ վախեց։ Իսկ նա ասեց. Ոչ. Ծիծաղեցիր։
16Եւ մարդիկը վեր կացան այն տեղից եւ ուղղուեցան դէպի Սոդոմ. Եւ Աբրահամը նորանց հետ գնում էր, որ նորանց ճանապարհ դնէ։ 17Եւ Եհովան ասեց. * Մի՞թէ ես Աբրահամիցը ծածկող եմ ինչ որ անելու եմ. 18Ըստ որում Աբրահամը մի մեծ եւ զօրաւոր ազգ է լինելու եւ * երկրի բոլոր ազգերը նորանով օրհնուելու են։ 19Որովհետեւ ես ճանաչեցի նորան, որ * իր որդկանցը եւ իրանից յետոյ իր տանը կþպատուիրէ, եւ նորանք Եհովայի ճանապարհը կþպահեն, արդարութիւն եւ իրաւունք անելու համար, որպէս զի Եհովան Աբրահամի վերայ բերէ ինչ որ ասել է նորան։ 20Եւ Եհովան ասեց. Որովհետեւ Սոդոմի եւ Գոմորի * աղաղակը շատացաւ, եւ որովհետեւ նորանց մեղքն էլ շատ ծանրացաւ. 21Ուստի * իջնեմ եւ տեսնեմ թէ ինձ մօտ եկած աղաղակի պէս արին բոլորը, կամ եթէ ոչ՝ որ * գիտենամ։ 22Եւ այն մարդիկը այնտեղից դուրս եկան դէպի Սոդոմ գնացին. Եւ Աբրահամը տակաւին կանգնած էր Եհովայի առաջին։ 23Եւ Աբրահամը մօտեցաւ, եւ ասեց. * Մի՞թէ ամբարշտի հետ արդարին էլ կþկորցնես։ 24* Գուցէ այն քաղաքի մէջ յիսուն արդար կան, մի՞թէ նորանց կþկորցնես, եւ չես խնայիլ այն տեղին այն յիսուն արդարի համար որ նորանում են. 25Քաւ լիցի քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարշտի հետ մեռցնես, եւ արդարն ամբարշտի պէս լինի. Քաւ լիցի քեզ. Մի՞թէ բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ։ 26Եւ Եհովան ասեց. Եթէ Սոդոմումը յիսուն արդար գտնեմ քաղաքի մէջ, նորանց համար բոլոր տեղին կþխնայեմ։ 27Եւ Աբրահամը պատասխանեց եւ ասեց. Ահա հիմա սկսեցի Եհովայի հետ խօսել ես՝ որ * հող եւ մոխիր եմ, 28Գուցէ յիսուն արդարիցը հինգը պակաս լինի, այն հինգի համար բոլոր քաղաքը կþկորցնե՞ս։ Եւ ասեց. Չեմ կորցնիլ, եթէ այն տեղ քառասունեւհինգը գտնեմ։ 29Եւ դարձեալ խօսեց նորա հետ եւ ասեց. Գուցէ այնտեղ քառասուն գտնուին։ Եւ ասեց. Այն քառասունի համար էլ չեմ անիլ։ 30Եւ ասեց. Տէրը չþբարկանայ, թող խօսիմ, Գուցէ այն տեղ երեսուն գտնուին։ Եւ ասեց. Եթէ այնտեղ երեսուն գտնեմ՝ չեմ անիլ։ 31Եւ ասեց. Ահա սկսեցի խօսել Տիրոջ հետ, Գուցէ այնտեղ քսան գտնուին։ Եւ ասեց. Այն քսանի համար էլ չեմ կորցնիլ։ 32Եւ ասեց. * Տէրը չþբարկանայ, եւ միայն այս անգամ էլ խօսիմ. Գուցէ այն տեղ տասը գտնուին։ Եւ * ասեց. Այն տասնի համար էլ չեմ կորցնիլ։ 33Եւ Եհովան գնաց երբոր Աբրահամի հետ խօսքը վերջացրել էր, եւ Աբրահամը ետ դարձաւ իր տեղը։
*18.1 Գլ. ժգ. 18։ ժդ. 13։
*18.2 Եբր. ժգ. 2։
*18.2 Գլ. ժթ. 1։ ա Պետ. դ. 9։
*18.4 Գլ. ժթ. 2։ իդ. 32։ խգ. 24։
*18.5 Դատ. զ. 18։ ժգ. 15։
*18.5 Դատ. ժթ. 5։
*18.5 Գլ. ժթ. 8։ լգ. 16։
*18.9 Գլ. իդ. 67։
*18.10 Հմր 14։
*18.10 Գլ. ժէ. 19, 21։ իա. 2։ Հռ. թ. 9։
*18.11 Գլ. ժէ. 17։ Հռ. դ. 19։ Եբր. ժա. 11, 12, 19։
*18.11 Գլ. լա. 35։
*18.12 Գլ. ժէ. 17։
*18.12 ա Պետ. գ. 6։
*18.14 Եր. լբ. 17։ Զաք. ը. 6։ Մատ. գ. 9։ ժթ. 26։ Ղուկ. ա. 37։
*18.14 Գլ. ժէ. 21։ Հմր 10։ դ Թագ. դ. 16։
*18.14 Ժամանակը որ ողջ մնայ
*18.17 Սաղ. իե. 14։ Ամով. գ. 7։ Յօհ. ժե. 15։
*18.18 Գլ. ժբ. 3։ իբ. 18։ իզ. 14։ Գոր. գ. 25։ Գաղ. գ. 8։
*18.19 բ Օր. դ. 9, 10։ զ. 7։ Եփ. զ. 4։
*18.20 Գլ. դ. 10։ ժթ. 13։ Յակ. ե. 4։
*18.21 Գլ. ժա. 5։ Ել. գ. 8։
*18.21 բ Օր. ը. 2։ ժգ. 3։ Տես Յես. իբ. 22։ Ղու. ժզ. 15։ բ Կոր. ժա. 11։
*18.23 Գլ. ի. 4։ Թու. ժզ. 22։ բ Թագ. իդ. 17։
*18.24 Եր. ե. 1։
*18.27 Գլ. գ. 19։ Յոբ. դ. 19։ Ժող. ժբ. 7։ ա Կոր. ժե. 47, 48։ բ Կոր. ե. 1։
*18.32 Դատ. զ. 39։
*18.32 Տես Յակ. ե. 16։