Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դանիէլն ու իր ընկերները դաստիարակվում են Բաբիլոնի արքունիքումը. Նորան…

Դանիէլն ու իր ընկերները դաստիարակվում են Բաբիլոնի արքունիքումը. Նորանց հաստատամտութիւնը և իմաստութիւնը։

1Յուդայի թագաւոր Յովակիմի թագաւորութեան երրորդ տարին * Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ Եորսւաղէմ եւ պաշարեց նորան։ 2Եւ Տէրը Յուդայի Յովակիմ թագաւորին եւ Աստուծոյ տան * անօթների մի մասը նորա ձեռքը մատնեց, եւ նա նորանց տարաւ * Սենաար երկիրը իր աստուծոյ տունը. Եւ * անօթները դրաւ իր աստուծոյ գանձատանը։

3Եւ թագաւորն ասեց իր ներքնապետ Ասփանէզին, որ բերէ * Իսրայէլի որդկանցից եւ թագաւորական սերունդից ու իշխանազուններից՝ 4Բնաւ արատ չունեցող եւ գեղեցկադէմ եւ ամեն իմաստութեան ընդունակ եւ գիտութեան տեղեակ եւ հանճարեղ եւ թագաւորական պալատումը կանգնելու կարողութիւն ունեցող տղերք, եւ * նորանց սովորեցնէ Քաղդէացիների գիրն ու լեզուն։ 5Եւ թագաւորը նորանց համար օրական ռոճիկ որոշեց թագաւորի կերակուրիցը եւ իր խմած գինիիցը. Եւ որ նորանց սնուցանէ երեք տարի. Եւ յետոյ * կանգնեն թագաւորի առաջին։ 6Եւ նորանցում կային Յուդայի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան։ 7* Եւ ներքնապետը նորանց անուններ դրաւ. Եւ * Դանիէլին՝ Բաղդասասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայէլին՝ Միսաք եւ Ազարիային՝ Աբեդնագով։

8Եւ Դանիէլը որոշեց իր սրտումը, որ իրան չþպղծէ * թագաւորի կերակրովը եւ նորա խմած գինիովը, եւ խնդրեց ներքնապետիցը, որ իրան չþպղծէ։ 9Եւ * Աստուած Դանիէլին շնորհք եւ ողորմութիւն տուաւ ներքնապետի առաջին։ 10Եւ ներքնապետը ասեց Դանիէլին. Ես վախենում եմ իմ տէր թագաւորից, որ որոշել է ձեր ուտելիքը եւ խմելիքը. Որովհետեւ ի՞նչու համար նա ձեր երեսները վատ տեսնէ այն տղերանց երեսներից որ ձեզ հասակակից են, եւ ինձ գլխապարտ անէք թագաւորի մօտ։ 11Եւ Դանիէլն ասեց * Մելսարին, որին ներքնապետը դրել էր Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի վերայ, 12Աղաչում եմ՝ փորձիր ծառաներիդ մի տասն օր, եւ մեզ ուտելու համար ընդեղէն եւ խմելու համար ջուր տան. 13Եւ երեւան քո առաջին մեր դէմքը եւ այն տղերանց դէմքը որ թագաւորի կերակրիցն ուտում են, եւ ինչպէս որ տեսնես, նորա համեմատ արա ծառաներիդ հետ։ 14Եւ նա լսեց նորանց այս բանի համար, եւ նորանց փորձեց տասն օր։ 15Եւ տասն օրից յետոյ նորանց դէմքը աւելի լաւ եւ մարմնով գէր էին քան թէ այն ամեն տղերքը, որոնք ուտում էին թագաւորի կերակրիցը։ 16Եւ Մելսարը վեր էր առնում նորանց թագաւորական կերակուրը եւ նորանց խմելու գինին եւ նորանց ընդեղէն էր տալիս։

17Եւ * Աստուած այս չորս տղերանց * գիտութիւն եւ հանճար տուաւ ամեն դպրութիւնում եւ իմաստութիւնում, եւ Դանիէլը հասկանում էր * ամեն տեսիլք եւ երազ։ 18Եւ այն օրերը վերջանալուց յետոյ, որ թագաւորը հրամայել էր նորանց բերել, այն ժամանակ ներքնապետը բերաւ նորանց Նաբուգոդոնոսորի առաջը։ 19Եւ թագաւորը խօսեց նորանց հետ, եւ նորանցից մէկը չþգտնուեցաւ Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի պէս. Եւ * նորանք կանգնեցին թագաւորի առաջին։ 20Եւ * իմաստութեան գիտութեան վերաբերեալ ամեն բանում, որ թագաւորը հարցնում էր նորանցից, թագաւորը նորանց տասնապատիկ գերազանց էր գտնում իր բոլոր թագաւորութիւնումը եղող մոգերիցն ու հմայողներիցը։ 21Եւ * Դանիէլը մնաց մինչեւ Կիւրոս թագաւորի առաջի տարին։

*1.1 դ Թագ. իդ. 1։ բ Մն. լզ. 6։

*1.2 Երեմ. իէ. 19, 20։

*1.2 Ծն. ժ. 10։ ժա. 2։ Ես. ժա. 11։ Զաք. ե. 11։

*1.2 բ Մն. լզ. 7։

*1.3 Տես դ Թագ. ի. 17, 18։ Ես. լթ. 7։

*1.4 տես Գոր. է. 22։

*1.5 Հմր. 19։ Ծն. խա. 46։ գ Թագ. ժ. 8։

*1.7 Տես Ծն. խա. 45։ դ Թագ. իդ. 17։

*1.7 Գլ. դ. 8։ ե. 12։

*1.8 Տես բ Օր. լբ. 38։ Եզեկ. դ. 13։ Ովս. թ. 3։

*1.9 Տես Ծն. լթ. 21։ Սաղ. ճզ. 46։ Առակ. ժզ. 7։

*1.11 Սեղանապետին

*1.17 գ Թագ. գ. 12։ Յակ. ա. 5, 17։

*1.17 Տես Գոր. է. 22։

*1.17 Թու. ժբ. 6։ բ Մն. իզ. 5։ Գլ. ե. 11, 12, 14։ ժ. 1։

*1.19 Ծն. խա. 46։ Հմր. 5։

*1.20 գ Թագ. ժ. 1։

*1.21 Գլ. զ. 28։ Տես Գլ. ժ. 1։