Հին Կտակարան
Նոր Կտակարան
Պօղոս առաքեալի մխիթարութիւնը՝ իր քարոզութիւնների և իր նեղութիւնների մ…
Պօղոս առաքեալի մխիթարութիւնը՝ իր քարոզութիւնների և իր նեղութիւնների մէջ։
1Պօղոս՝ * Յիսուս Քրիստոսի առաքեալ՝ Աստուծոյ կամքովը, եւ Տիմոթէոս եղբայրը. Աստուծոյ եկեղեցուն որ Կորնթոսումն է՝ * ամեն սուրբերի հետ որ բոլոր Աքայիայումն են. 2* Շնորհք լինի ձեզ եւ խաղաղութիւն՝ Աստուած մեր Հօրիցը, եւ Տէր Յիսուս Քրիստոսիցը։ 3* Օրհնեալ լինի Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, գթութիւնների Հայրը եւ ամեն մխիթարութեան Աստուածը, 4Որ մխիթարում է մեզ մեր ամեն նեղութիւնումը, որ մենք կարող լինենք մխիթարել նորանց որ ամեն տեսակ նեղութիւնում են՝ այն մխիթարութիւնովն որով մենք Աստուածանից մխիթարվում ենք։ 5* Որովհետեւ ինչպէս Քրիստոսի չարչարանքներն աւելանում են մեզանում, այնպէս էլ Քրիստոսի ձեռովը շատանում է մեր մխիթարութիւնը։ 6* Եւ եթէ նեղութիւն ենք քաշում, այն * ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է. Որ յաջողվում է այն չարչարանքների համբերութիւնովը, որ մենք էլ չարչարվում ենք. Եւ եթէ մխիթարվում ենք, այն ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ 7Եւ մեր յոյսը ձեզ համար հաստատ է. * որովհետեւ գիտենք թէ ինչպէս չարչարանքներին մասնակից էք, այնպէս էլ մխիթարութեանը։ 8Վասնզի չենք կամենում, եղբարք, որ դուք չ’գիտենաք * այն նեղութիւնն որ Ասիայումը մեզ եղաւ. Որ մեր կարողութիւնիցն աւելի ծանրաբեռնուեցանք. Մինչեւ որ մեր կեանքի յոյսն էլ կտրել էինք։ 9Բայց հէնց մենք ինքներս մեզ վերայ մահուան վճիռն ունէինք. * որպէս զի մեր անձերի վերայ յոյս չ’դնենք, այլ Աստուծոյ վերայ որ մեռելներին յարուցանում է։ 10* Որ այնպիսի մահից մեզ փրկեց եւ փրկում էլ է. 11Որին յոյս ունինք՝ թէ տակաւին կ’փրկէ էլ * ձեր մեզ համար արած աղօթքի օգնականութեամբը * որ շատ մարդկանցից մեզ եղած շնորհքի համար շատերի ձեռովը գոհութիւն մատուցանուի մեզ համար։ 12Որովհետեւ մեր պարծանքը սա է՝ մեր խղճմտանքի վկայութիւնը, որ սրբութիւնով եւ * Աստուծոյ պարզութիւնովը * եւ ոչ թէ մարմնական իմաստութինով, այլ Աստուծոյ շնորհքովը վարուեցանք աշխարհքի մէջ, եւ էլ աւելի դէպի ձեզ։ 13Վասնզի ուրիշ բաներ չենք գրում ձեզ, այլ միայն նա որ կարդում էք կամ հէնց ճանաչում էք. Եւ յոյս ունիմ թէ մինչեւ վերջն էլ կ’ճանաչէք։ 14Ինչպէս էլ փոքր ի շատէ ճանաչեցիք մեզ. * որովհետեւ ձեր պարծանքն ենք. * ինչպէս դուք էլ մերը՝ Տէր Յիսուսի օրումը։ 15Եւ այս վստահութիւնովը * կամենում էի առաջ ձեզ մօտ գալ, * որ դուք երկրորդ շնորհք ընդունիք. 16Եւ ձեզանից գնալ Մակեդոնիա. Եւ * դարձեալ Մակեդոնիայից ձեզ մօտ գալ, եւ ձեզանից ճանապարհ գցուիլ դէպի Հրէաստան։ 17Արդ եթէ այս միտքն արի՝ մի՞թէ թեթեւամտութիւն գործածեցի. Եւ կամ թէ այն որ խորհում եմ * մարմնի՞ կերպով եմ խորհում. Որ իմ կողմանէ այոն այո լինի, եւ ոչը՝ ոչ։ 18Եւ Աստուած հաւատարիմ է, որ մեր խօսքը դէպի ձեզ այո եւ ոչ չ’եղաւ։ 19* Որովհետեւ Աստուծոյ Որդին Յիսուս Քրիստոսը, որ մեզանով ձեր մէջ քարոզուեցաւ, ինձանով եւ Սիղուանոսով եւ Տիմոթէոսով, այո եւ ոչ չ’եղաւ. * այլ այո եղաւ նորանում։ 20* Որովհետեւ որքան Աստուծոյ խոստմունքներ որ կան՝ նորանում է այոն, եւ նորանում է ամենը Աստուծոյ փառքի համար մեզանով։ 21Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսումը հաստատողը եւ * մեզ օծողը Աստուած է. 22* Որ մեզ կնքեց էլ. * եւ Հոգու գրաւը մեր սրտերի մէջ տուաւ։ 23* Բայց ես Աստուծուն վկայ եմ կանչում իմ անձի վերայ. * որ ձեզ խնայելու համար միւսանգամ չ’եկայ Կորնթոս. 24* Ոչ թէ ձեր հաւատքի վերայ տիրապետում ենք՝ այլ ձեր ուրախութեանը գործընկեր ենք, * որովհետեւ դուք հաւատքով հաստատ կանգնած էք։
*1.1 ա Կոր. ա. 1։ Եփես. ա. 1։ Կող. ա. 1։ ա Տիմ. ա. 1։ բ Տիմ. ա. 1։
*1.1 Փիլ. ա. 1։ Կող. ա. 2։
*1.2 Հռովմ. ա. 7։ ա Կոր. ա. 3։ Գաղ. ա. 3։ Փիլ. ա. 2։ Կող. ա. 3։ ա Թես. ա. 2։ բ Թես. ա. 2։ Փիլիմ. 3։
*1.3 Եփես. ա. 3։ ա Պետ. ա. 3։
*1.5 Գոր. թ. 4։ Գլ. դ. 10։ Կող. ա. 24։
*1.6 Ոմանք՝ Եթէ նեղութիւն ենք քաշում, այն ձեր մխիթարութեան և փրկութեան համար է. և եթէ մխիթարվում ենք, այն ձեր մխիթարութեան և փրկութեան համար է, որ յաջողվում է այն չարչարանքների համբերութիւնովը որ մենք էլ չարչարվում ենք. և մեր յոյսը ձեզ վերայ հաստատ է։
*1.6 Գլ. դ. 15։
*1.7 Հռովմ. ը. 17։ բ Տիմ. բ. 12։
*1.8 Գոր. ժթ. 23։ ա Կոր. ժե. 32։ ժզ. 9։
*1.9 Երեմ. ժէ. 5, 7։
*1.10 բ Պետ. բ. 9։
*1.11 Հռովմ. ժե. 30։ Փիլ. ա. 19։ Փիլիմ. 22։
*1.11 Գլ. դ. 15։
*1.12 Գլ. բ. 17։ դ. 2։
*1.12 ա Կոր. բ. 4, 13։
*1.14 Գլ. ե. 12։
*1.14 Փիլ. բ. 16։ դ. 1։ ա Թես. բ. 19, 20։
*1.15 ա Կոր. դ. 19։
*1.15 Հռովմ. ա. 11։
*1.16 ա Կոր. ժզ. 5, 6։
*1.17 Գլ. ժ. 2։
*1.19 Մատ. ա. 1։ Ղուկ. ա. 35։ Գոր. թ. 20։
*1.19 Եբր. ժգ. 8։
*1.20 Հռովմ. ժե. 8, 9։
*1.21 ա Յովհ. բ. 20, 27։
*1.22 Եփես. ա. 13։ դ. 30։ բ Տիմ. բ. 19։ Յայտ. բ. 17։
*1.22 Գլ. ե. 5։ Եփես. ա. 14։
*1.23 Հռովմ. ա. 9։ Գլ. ժա. 31։ Գաղ. ա. 20։ Փիլ. ա. 8։
*1.23 ա Կոր. դ. 21։ Գլ. բ. 3։ ժբ. 20։ ժգ. 2, 10։
*1.24 ա Կոր. գ. 5։ ա Պետ. ե. 3։
*1.24 Հռովմ. ժա. 20։ ա Կոր. ժե. 1։