Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծուն երկրպագելու տեղը և կերպը։ Կռապաշտութիւնը պէտք է բնաջինջ անե…
Աստուծուն երկրպագելու տեղը և կերպը։ Կռապաշտութիւնը պէտք է բնաջինջ անել։
1* Սորանք են այն կանոնները եւ դատաստանները, որոնք դուք պիտի պահէք եւ անէք այն երկրի վերայ, որ ձեր հայրերի Եհովայ Աստուածը ձեզ կþտայ ժառանգելու համար՝ բոլոր ժամանակը * որչափ որ երկրի վերայ ապրէք։ 2Բոլորովին կործանեցէք * այն բոլոր տեղերը, ուր որ այն ազգերը՝ որոնց կþնուաճէք՝ իրանց աստուածներին պաշտել են * բարձր սարերի վերայ, բլուրների վերայ եւ ամեն տերեւալից ծառերի տակ. 3* Նաեւ քանդեցէք նորանց սեղանները, եւ կոտրատեցէք նորանց արձանները, եւ նորանց Աստարովթները կրակով այրեցէք, եւ նորանց աստուածների կուռքերը փշրեցէք, եւ այն տեղից ոչնչացրէք նորանց անունները։
4Իսկ ձեր Եհովայ Աստուծուն այսպէս չþանէք. 5Այլ դուք որոնեցէք այն տեղը, որ ձեր Եհովայ Աստուածը ձեր ամեն ցեղերի միջից * կþընտրէ իր անունի բնակութեան համար, եւ այնտեղ գնաս։ 6Եւ այնտեղ տանէք * ձեր ողջակէզները, ձեր զոհերը, * ձեր տասանորդները, եւ ձեր ձեռքի բարձարցնելու պատարագները, ձեր ուխտերը, ձեր կամաւոր ընծաները եւ ձեր արջառների ու ոչխարների առաջինեկները։ 7Եւ * այնտեղ ուտէք ձեր Եհովայ Աստուծոյ առաջին, եւ ձեր ամեն ձեռնարկած բաների մէջ ուրախանաք * դուք եւ ձեր ընտանիքը, որ քո Եհովայ Աստուածը քեզ օրհնել է։
8Մի անէք այն ամենի համեմատ, որ մենք այսօր անում ենք այստեղ, այսինքն՝ * ամեն ինչ որ մարդի աչքերին հաճոյ է. 9Որովհետեւ մինչեւ հիմա չþհասաք այն հանգստութեանը եւ ժառանգութեանը, որ ձեր Եհովայ Աստուածը տալիս է ձեզ։ 10Բայց դուք * Յորդանանը կþանցնէք եւ կþբնակուէք այն երկրումը, որ ձեր Եհովայ Աստուածը ձեզ ժառանգել կþտայ. Եւ ձեր բոլոր շրջակայ թշնամիներից ձեզ կþհանգստացնէ, եւ ապահովութեամբ կþբնակուէք։ 11Եւ կþլինի այն տեղը, որ ձեր Եհովայ Աստուածը կþընտրէ որ իր անունը բնակուէ այնտեղ, այնտեղ տանէք բոլորը ինչ որ ձեզ պատուիրում եմ՝ ձեր ողջակէզները, ձեր զոհերը, ձեր տասանորդները, ձեր ձեռքի բարձրացնելու պատարագները եւ ձեր բոլոր ուխտերի ընտիրը, որ կþուխտէք Եհովային։ 12Եւ ձեր Եհովայ Աստուծոյ առաջին ուրախութիւն անէք, դուք՝ եւ ձեր տղերքն ու աղջկերքը, ձեր ծառաները եւ աղախինները. Եւ ձեր դռներումը եղող Ղեւտացին, որովհետեւ * նա ձեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չþունի։
13* Զգուշացիր, մի գուցէ ողջակէզներդ մատուցանես ամեն տեղ որ տեսնես. 14Այլ այնտեղ մատուցանես քո ողջակէզները, որ Եհովան քո ցեղերի մէկումը կþընտրէ, եւ այնտեղ կատարես ամեն ինչ որ ես պատուիրում եմ քեզ։ 15Սակայն սրտիդ բոլոր ուզածին պէս անասուններ մորթիր, եւ միս կեր, քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած օրհնութեան համեմատ քո ամեն դռներումը. Անմաքուրը եւ մաքուրը ուտեն նորան * այծեամի եւ եղջերուի պէս։ 16* Բայց արիւնը չþուտէք. Ջրի պէս գետինը թափէք նորան։
17Բնաւ չþուտես քո դռներումը ցորենիդ, գինիիդ եւ իւղիդ տասանորդները, արջառներիդ եւ հօտերիդ առաջինեկները, բոլոր ուխտ արած ուխտերդ, եւ կամաւոր ու բարձրացնելու պատարագներդ. 18* Այլ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես այն տեղումը, որ քո Եհովայ Աստուածը կþընտրէ, դու եւ քո տղան եւ քո աղջիկը, քո ծառան եւ քո աղախինը, եւ քո դռներումը եղող Ղեւտացին. Եւ ուրախանաս քո Եհովայ Աստուծոյ առաջին քո բոլոր ձեռնարկած բաների վերայ։ 19* Զգուշացիր, մի գուցէ Ղեւտացիին անտես անես, քո կեանքի բոլոր օրերումը երկրի վերայ։
20Երբոր քո Եհովայ Աստուածը * քո սահմանը լայնացնէ ինչպէս որ քեզ ասել է, եւ ասես՝ Միս ուտեմ, որովհետեւ սիրտդ ուզում էր միս ուտել, սրտիդ բոլոր ուզածի պէս միս կեր։ 21Եթէ քեզանից հեռու լինի այն տեղը, որ քո Եհովայ Աստուածը կþընտրէ իր անունը այնտեղ դնելու համար, այն ժամանակ քեզ պատուիրածիս պէս քո արջառներից եւ ոչխարներից մորթես, որոնք Եհովան քեզ կþտայ, եւ սրտիդ բոլոր ուզածին պէս քո դռներումն ուտես։ 22Եւ ինչպէս որ այծեամն ու եղջերուն է ուտվում, նորանց էլ այնպէս ուտես. Անմաքուրն ու մաքուրը միակերպ ուտեն։ 23Բայց զգուշացիր, որ արիւնը չþուտես. * որովհետեւ արիւնը ոգին է, եւ ոգին մսի հետ չþուտես. 24Նորան չþուտես, այլ ջրի պէս գետինը թափես։ 25Նորան մի ուտիր, որ * քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար բարի լինի՝ * Եհովայի առաջին ուղիղը անելովդ։ 26Բայց քո * նուիրելու բաները եւ * ուխտերը վեր առնես եւ գնաս այն տեղը, որ Եհովան կþընտրէ։ 27Եւ կատարես * քո ողջակէզները՝ միսը եւ արիւնը քո Եհովայ Աստուծոյ սեղանի վերայ. Բայց քո զոհերի արիւնը քո Եհովայ Աստուծոյ սեղանի վերայ թափուի, եւ միսը ուտես։
28Զգոյշ եղիր եւ սլիր այս բոլոր խօսքերին, որոնք ես քեզ պատուիրում եմ, որպէս զի բարի լինի քեզ համար եւ քեզանից յետոյ քո որդկանց համար մինչեւ յաւիտեան՝ քո Եհովայ Աստուծոյ առաջին բարի եւ հաճոյ եղածը անելովդ։
29Երբոր քո * Եհովայ Աստուածը քո առաջիցը ջարդէ այն ազգերին, որոնց մօտ դու գնում ես նորանց ժառանգելու, եւ երբոր նորանց ժառանգես եւ նորանց երկրումը բնակուես, 30Զգուշացիր, * մի գուցէ նորանց ետեւիցը որոգայթի մէջ ընկնես նորանք քո առաջից բնաջինջ լինելուց յետոյ, եւ մի գուցէ նորանց աստուածների վերայով հարցուփորձ անես, ասելով. Այս ազգերը ի՞նչպէս էին իրանց աստուածներին պաշտում. Որ ես էլ այնպէս անեմ։ 31* Դու քո Եհովայ Աստուծուն այնպէս չþանես, որովհետեւ նորանք Եհովայի համար ատելի եղած բոլոր գարշելի բաներն իրանց աստուածներին անում էին. Որովհետեւ նորանք * իրանց աստուածների համար մինչեւ անգամ իրանց տղայոց ու աղջկերանցը կրակով այրում էին։ 32Ամեն ինչ որ ես ձեզ պատուիրում եմ, զգուշացիր այն անելու. * նորա վերայ մի բան չþաւելացնես, եւ նորանից մի բան չþպակասեցնես։
*12.1 Գլ. զ. 1։
*12.1 Գլ. դ. 10։ գ Թագ. ը. 40։
*12.2 Ել. լդ. 13։ Գլ. է. 5։
*12.2 գ Թագ. ժդ. 23։ դ Թագ. ժզ. 4։ ժէ. 10, 11։ Երեմ. գ. 6։
*12.3 Թու. լգ. 52։ Դատ. բ. 2։
*12.5 Գլ. ժդ. 23-25։ ժե. 20։ ժզ. 2, 6, 7, 11, 16։ ժէ. 8։ ժը. 6։ իզ. 2։ լա. 11։ Յես. թ. 27։ գ Թագ. ը. 29։ բ Մն. է. 12։ Սաղ. հը. 68։
*12.6 Ղև. ժէ. 3, 4։
*12.6 Գլ. ժդ. 22, 23։
*12.7 Գլ. ժդ. 26։
*12.7 Ղև. իգ. 40։ Գլ. ժզ. 11, 14, 15։ իզ. 11։ իէ. 7։
*12.8 Դատ. ժէ. 6։ իա. 25։
*12.10 Գլ. ժա. 31։
*12.12 Գլ. ժ. 9։ ժդ. 29։ Տես Թու. ժը. 20։
*12.13 Ղև. ժէ. 4։
*12.15 Գլ. ժդ. 5։ ժե. 22։ գ Թագ. դ. 23։
*12.16 Ծն. թ. 4։ Ղև. է. 26։ ժէ. 10։
*12.18 Գլ. ժդ. 23։
*12.19 Գլ. ժդ. 27։
*12.20 Ծն. ժե. 18։ իը. 14։Ել. լդ. 24։ Գլ. ժա. 24։ ժթ. 8։
*12.23 Ծն. թ. 4։ Ղև. ժէ. 11, 14։
*Գլ. դ. 40։ Ես. գ. 10։
*12.25 Ել. ժե. 26։ գլ. ժգ. 18։ գ Թագ. ժա. 38։
*12.26 Թու. ե. 9, 10։ ժը. 19։
*12.26 ա Թագ. ա. 21, 22, 24։
*12.27 Ղև. ա. 5, 9, 13։ ժէ. 11։
*12.29 Ել. իգ. 23։ գլ. ժթ. 1։ Յես. իգ. 4։
*12.30 Գլ. է. 16։
*12.31 Ղև. ժը. 3, 26, 30։ դ Թագ. ժէ. 15։
*12.31 Ղև. ժը. 21։ ի. 2։ գլ. ժը. 10։
*12.32 Գլ. դ. 2։ ժգ. 18։ Յես. ա. 7։ Առակ. լ. 6։ Յայտ. իբ. 18։