Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուծոյ հրաշքները Իսրայէլի Եգիպտոսիցը դուրս գալու ժամանակ։ 1*&nbs…
Աստուծոյ հրաշքները Իսրայէլի Եգիպտոսիցը դուրս գալու ժամանակ։
1* Երբոր Իսրայէլը Եգիպտոսից դուրս էր գալիս՝ Յակոբի տունը * խուժադուժ ժողովրդի միջիցը,
2* Յուդան եղաւ նորա սրբութիւն Իսրայէլը նորա իշխանութիւն։
3* Ծովը տեսաւ եւ փախաւ, * Յորդանանը յետ դառաւ։
4* Սարերը խոյերի պէս վեր վեր խաղացին. Եւ բլուրները գառների պէս։
5* Ի՞նչ եղաւ քեզ, ով ծով, որ փախչում էիր, եւ ով Յորդանան, որ ետ էիր դառնում։
6Դուք, ով սարեր, խոյերի պէս վեր վեր խաղացիք. Ով բլուրներ, գառների պէս։
7Տիրոջ երեսիցը սարսափիր, ով երկիր, Յակոբի Աստուծոյ երեսիցը։
8* Որ նա վէմը ջրերի լիճ է դարձնում. Եւ քարքարուտը՝ ջրերի աղբիւր։
*114.1 Ել. ժգ. 3։
*114.1 Սաղ. ձա. 5։
*114.2 Ել. զ. 7։ ժթ. 6։ իե. 8։ իթ. 45, 46։ բ Օր. իէ. 9։
*114.3 Ել. ժդ. 21։ Սաղ. հէ. 16։
*114.3 Յես. գ. 13, 16։
*114.4 Սաղ. իթ. 6։ Ամբ. գ. 6։
*114.5 Ամբ. գ. 8։
*114.8 Ել. ժէ. 6։ Թու. ի. 11։ Սաղ. ճէ. 35։