Հին Կտակարան
Նոր Կտակարան
Աստուած դատաւոր է երկրի վերայ էլ։ Երգողների գլխաւորին. * …
Աստուած դատաւոր է երկրի վերայ էլ։
Երգողների գլխաւորին. * Մի ապականիր եղանակով. Դաւիթի Երգ։
1Իրաւի՞ մունջ արդարութիւն կþխօսիք, ուղիղ դատաստան արէք, ով մարդկանց որդիք։
2Ընդհակառակը՝ սրտով անօրէնութիւն էք գործում. * ձեր ձեռքի անիրաւութիւնը կշռով բաժանում էք երկրի մէջ։
3* Ամբարիշտները մօր արգանդիցը ծուռ են. Որովայնիցը մոլորուած են սուտ խօսողները։
4* Նորանց թոյնը նման է օձի թոյնի. Ինչպէս * խուլ իժ, որ իր ականջը խփում է,
5Որ չþլսէ կախարդների ձայնին՝ այն թովչին որ վարպետութեամբ թովում է։
6Ով Աստուած, փշրիր * նորանց ատամները իրանց բերանումը. Եւ առիւծների մեծ ակռաները ջարդիր, ով Տէր։
7* Հալուին նորանք ինչպէս ջուր որ անդադար գնում է, եւ երբոր նետ գցեն՝ թող լինին իբր բթացած։
8Խխունջի պէս լինին որ հալվում է գնալիս. * կնոջ վիժածի պէս՝ որ արեւը չþտեսնան։
9Դեռ ձեր կաթսաները վառուած փուշի տաքութիւնը չþիմացած՝ թէ հումը թէ այրուածը, * մրրկիցը տարուին։
10* Արդարն ուրախ կþլինի երբոր վրէժխնդրութիւնը կþտեսնէ. * իր ոտները կþլուանայ ամբարշտի արիւնովը։
11Եւ * մարդիկ կþասեն. Իրաւի որ * վարձք կայ արդարի համար, իրաւի որ կայ Աստուած՝ * դատաւոր երկրի վերայ։
*Սաղ. ծը Սաղ. ծէ. վերնագիրը։
*58.2 Սաղ. ղդ. 20։ Ես. ժ. 1։
*58.3 Սաղ. ծա. 5։ Ես. խը. 8։
*58.4 Սաղ. ճխ. 3։
*58.4 Երեմ. ը. 17։
*58.6 Յոբ դ. 10։ Սաղ. գ. 7։
*58.7 Յես. բ. 11։ Յոբ է. 5։ Սաղ. ճժբ. 10։
*58.8 Յոբ գ. 16։ Ժող. զ. 3։
*58.9 Առակ. ժ. 25։
*58.10 Սաղ. ծբ. 6։ կդ. 10։ ճէ. 42։
*58.10 Սաղ. կը. 23։
*58.11 Սաղ. ղբ. 15։
*58.11 Եբր.՝ պտուղ
*58.11 Սաղ. կէ. 4։ ղզ. 13։ ղը. 9։