Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մորեխը և խաւարը։ 1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա Փարաւօնի մօտ. …
Մորեխը և խաւարը։
1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Գնա Փարաւօնի մօտ. * որովհետեւ ես խստացրի նորան սիրտը եւ նորա ծառաների սիրտը * որ այս իմ նշաններն անեմ նորանց մէջ։ 2Եւ որ * պատմես քո որդու եւ որդուդ որդու ականջներին՝ ինչ որ արի Եգիպտացիների մէջ, եւ իմ նշանները որ նորանց մէջ ցոյց տուի, որ գիտենաք թէ ես եմ Եհովան։
3Եւ Մովսէսն ու Ահարօնը գնացին Փարաւօնի մօտ եւ ասեցին նորան. Եբրայեցիների Եհովայ Աստուածն այսպէս է ասում. Մինչեւ ե՞րբ չես ուզելու * խոնարհուիլ իմ առաջին. Արձակիր իմ ժողովուրդը որ ինձ պաշտեն։ 4Որովհետեւ եթէ իմ ժողովուրդն արձակել չþուզես, ահա էգուց քո սահմանների վերայ * մորեխ կþուղարկեմ. 5Եւ երկրի երեսը կþծածկէ, եւ մէկը չի կարողանալ տեսնել երկիրը, եւ ձեզ համար կարկտից ազատուած մնացածը * կþուտէ, եւ արտի մէջ բուսած ձեր բոլոր ծառերը կþուտէ։ 6Եւ * կþլցուին քո տները եւ քո բոլոր ծառաների տները՝ եւ բոլոր Եգիպտացիների տները, որ ոչ ոք հայրերը եւ ոչ ոք հայրերի հայրերն են տեսել իրանց երկրի վերայ եղած օրիցը մինչեւ այսօր։ Եւ դարձաւ ու Փարաւօնի մօտիցը դուրս ելաւ։
7Եւ Փարաւօնի ծառաներն ասեցին նորան. Մինչեւ ե՞րբ սա մեզ համար * որոգայթ պիտի լինի. Արձակիր այս մարդիկը որ իրանց Եհովայ Աստուծոյն պաշտեն. Մի՞թէ տակաւին չþգիտես որ Եգիպտոսը փչացաւ։ 8Եւ Մովսէսին ու Ահարօնին Փարաւօնի մօտ դարձրին, եւ նա ասեց նորանց. Գնացէք պաշտեցէք ձեր Եհովայ Աստուծոյն. Ո՞վքեր են գնացողները։ 9Եւ Մովսէսն ասեց. Մեր երիտասարդներովը եւ մեր ծերերովն ենք գնալու, մեր տղերքովն ու մեր աղջկերքովը, մեր հօտերովը եւ մեր արջառներովն ենք գնալու. Որովհետեւ Եհովայի * տօն է մեզ համար։ 10Եւ նա ասեց նորանց. Ուրեմն Եհովան ձեզ հետ լինի, ինչպէս որ ես ձեզ եւ ձեր երեխաներին կþարձակեմ։ Զգուշացէք, ըստ որում չարիք կան ձեր առաջին։ 11Ոչ այդպէս, այլ դուք մարդիկներդ գնացէք եւ Եհովային պաշտեցէք. Որովհետեւ դուք այդ էիք ուզում։ Եւ Փարաւօնի առջեւից դուրս արին նորանց։
12Եւ Եհովան ասեց Մովսէսին. * Ձեռքդ մեկնիր Եգիպտոսի երկրի վերայ մորեխների համար, որ Եգիպտոսի երկրի վերայ ելնեն, եւ ուտեն երկրի բոլոր խոտը՝ բոլորն ինչ որ թողել է կարկուտը։ 13Եւ Մովսէսը մեկնեց իր գաւազանը Եգիպտոսի երկրի վերայ. Եւ Եհովան երկրի վերայ արեւելեան հով փչել տուաւ այն բոլոր օրը եւ բոլոր գիշերը. և երբոր առաւօտ եղաւ, արեւելեան հովը մորեխը բերաւ։ 14Եւ * մորեխը Եգիպտոսի բոլոր երկրի վերայ ելաւ, եւ Եգիպտոսի բոլոր սահմանների վերայ իջաւ, շատ սաստիկ էր. * նորանից առաջ այնպիսի մորեխ չէր եղած, նորանից յետոյ էլ այնպէս չէ եղել։ 15Եւ * բոլոր երկրի երեսը ծածկեց, եւ երկիրը մթնեց, եւ * երկրի բոլոր խոտը՝ եւ կարկուտիցը մնացած ծառերի բոլոր պտուղները կերան. Եւ եղած ծառերի վերայ եւ արտի խոտերի վերայ բնաւ կանաչեղէն չþմնաց Եգիպտոսի բոլոր երկրումը։
16Եւ Փարաւօնը շուտով կանչեց Մովսէսին ու Ահարօնին, եւ ասեց. * Մեղանչեցի ձեր Եհովայ Աստուծոյ դէմ եւ ձեզ դէմ։ 17Եւ հիմա խնդրեմ՝ միայն այս անգամը ներեցէք իմ յանցանքը. Եւ ձեր * Եհովայ Աստուծոյն աղաչեցէք, որ իմ վերայից այս մահը միայն վեր առնէ։ 18Եւ նա * Փարաւօնի մօտիցը դուրս ելաւ, եւ Եհովային աղաչեց։ 19Եւ Եհովան մի խիստ սաստիկ արեւմտեան հով ուղարկեց, որ մորեխը վեր առաւ ու * Կարմիր ծովը քշեց նորանց. Եգիպտոսի բոլոր սահմաններումը մէկ մորեխ չþմնաց։ 20Բայց * Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, եւ նա Իսրայէլի որդկանցը չþարձակեց։ 21Եւ Եհովան ասեց Մովսէսին. * Ձեռքդ դէպի երկինքը մեկնիր, որ Եգիպտոսի երկրի վերայ խաւար լինի, եւ շօշափելի խաւար։ 22Եւ Մովսէսն իր ձեռքը դէպի երկինքը մեկնեց եւ Եգիպտոսի բոլոր երկրի մէջ * թանձր խաւար եղաւ երեք օր. 23Մարդ մարդի չէր տեսնում, եւ երեք օր մէկն իր տեղիցը վեր չþկացաւ, * բայց բոլոր Իսրայէլի որդիների համար լոյս կար իրանց բնակութիւններումը։ 24Եւ Փարաւօնը կանչեց Մովսէսին եւ ասեց. * Գնացէք եւ պաշտեցէք Եհովային. Միայն ձեր հօտերն ու արջառները մնան. * ձեր ընտանիքներն էլ թող ձեզ հետ գնան։ 25Եւ Մովսէսն ասեց. Դու պէտք է մեր ձեռքը զոհեր ու ողջակէզներ էլ տաս, որ մեր Եհովայ Աստուծոյն մատուցանենք։ 26Եւ մեր հօտերն էլ գնան մեր հետը. Նորանցից մէկ կճղակ էլ պիտի չþմնայ. Որովհետեւ նորանցից ենք առնելու մեր Եհովայ Աստուծոյն պաշտելու համար, եւ մենք չþգիտենք թէ ինչով պիտի պաշտենք Եհովային մինչեւ որ այնտեղ գնանք։ 27Եւ * Եհովան կարծրացրեց Փարաւօնի սիրտը, որ չþուզեց արձակել նորանց։ 28Եւ Փարաւօնն ասեց նորան. Գնա իմ մօտիցը. Զգուշացիր քո անձի համար, որ էլ իմ երեսը չþտեսնես. Որովհետեւ այն օրը որ իմ երեսը տեսնես, պիտի մեռնես։ 29Եւ Մովսէսն ասեց. Լաւ ես ասում, * էլ քո երեսը չեմ տեսնիլ։
*10.1 Գլ. դ. 21։ է. 14։
*10.1 Գլ. է. 4։
*10.2 բ Օր. դ. 9։ Սաղ. խդ. 1։ հա. 18։ հը. 5 ևլն։ Յովել. ա. 3։
*10.3 գ Թագ. իա. 28։ բ Մն. է. 14։ լդ. 27։ Յոբ. խբ. 6։ Երեմ. ժգ. 18։ Յակ. դ. 10։ ա Պետ. ե. 6։
*10.4 Առ. լ. 27։ Յայտ. թ. 3։
*10.5 Գլ. թ. 32։ Յովել. ա. 4։ բ. 25։
*10.6 Գլ. ը. 3.21։
*10.7 Գլ. իգ. 33։ Յես. իգ. 13։ ա Թագ. ժը. 21։ Ժող. է. 26։ ա Կոր. է. 35։
*10.9 Գլ. ե. 1։
*10.12 Գլ. է. 19։
*10.14 Սաղ. հը. 46։ ճե. 34։
*10.14 Յով. բ. 2։
*10.15 Հմր. 5։
*10.15 Սաղ. ճե. 35։
*10.16 Գլ. թ. 27։
*10.17 Գլ. թ. 28։ գ. Թագ. ժգ. 6։
*10.18 Գլ. ը. 30։
*10.19 Յով. բ. 20։
*10.20 Գլ. գ. 21։ ժա. 10։
*10.21 Գլ. թ. 22։
*10.22 Սաղ. ճե. 28։
*10.23 Գլ. ը. 22։
*10.24 Հմր. 8։
*10.24 Հմր. 10։
*10.27 Հմր. 20։ գլ. դ. 21։ ժդ. 4, 8։
*10.29 Եբր. ժա. 27։