Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յոբը գանգատում է որ մարդս փուճ է և զուր է մխիթարութիւն խնդրում։ 1*…

Յոբը գանգատում է որ մարդս փուճ է և զուր է մխիթարութիւն խնդրում։

1* Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ * լիքն է ցաւով։

2* Ծաղկի պէս ծլում է եւ թօթափում է, եւ փախչում է ստուերի պէս՝ չէ կանգնում.

3Մանաւանդ * մի այսպիսու վերայ էլ բանում ես աչքերդ, եւ * ինձ տանում ես դատաստան քեզ հետ։

4* Երանի՜ թէ * մէկ մաքուրը յառաջ գար անմաքուրից՝՝. Բայց ոչ մէկն էլ չþկայ։

5* Որովհետեւ նորա օրերը արաշուած են, նորա ամիսների թիւը քեզ մօտ է, սահման ես դրել նորա համար, եւ նա չի անցնիլ.

6Ուրեմն * երեսդ դարձրու նորանից որ հանգչէ, * մինչեւ որ վարձկանի պէս լրացնէ իր օրը։

7Որովհետեւ ծառն էլ տակաւին յոյս ունի. Եթէ կտրուի, դարձեալ կþծլի, եւ նորա ճիւղերը չեն պակասիլ։

8Թէեւ նորա արմատը հողումը ծերացած լինի, եւ նորա բունը մեռած լինի փոշիի մէջ.

9Եւ ջրի հոտիցը էլի կþծաղկի եւ ճիւղեր կþարձակէ նոր տնկուածի պէս։

10Բայց մարդս մեռնում է ընկնում, եւ մարդս վախճանվում է, եւ ո՞ւր է։

11Ջուրերը ծովակիցը հոսւոմ են, եւ գետը ցամաքում չորանում է.

12Այնպէս էլ մարդս պառկում է եւ վեր չէ կենում. * մինչեւ երկինքն՝ էլ չþլինի, վեր չեն կենալ, եւ իրանց քնիցը չեն զարթնել։

13Երանի՜ թէ ինձ դժոխքումը ծածկէիր, թաքցնէիր մինչեւ քո բարկութեան անցնելը, ինձ սահման որոշէիր եւ յետոյ ինձ յիշէիր։

14Եթէ մարդս մեռաւ, մի՞թէ կþկենդանանայ. Պատերազմիս բոլոր օրերը * սպասելու եմ, մինչեւ որ իմ նորոգուիլը գայ։

15* Դու մէկ կանչէիր, եւ ես քեզ պատասխան տայի, եւ դու կþհաճէիր քո ձեռքի գործին։

16* Որովհետեւ դու հիմա հաշվում ես իմ քայլերը. Իմ մեղքը չե՞ս զննում։

17* Կնքուած է ծրարի մէջ իմ մեղքը, եւ դու աւելացրել ես մեղք իմ մեղքի վերայ։

18Եւ մինչեւ անգամ սարը ընկնում փշրվում է, եւ ապառաժը փոխվում է իր տեղիցը,

19Ջուրերը մաշեցնում են քարերը, նորա հոսանքները ողողում են երկրի հողը. Բայց դու մարդիս յոյսը փչացնում ես։

20Դու նորան յաղթահարում ես իսպառ. Եւ նա գնում է, նորա դէմքը փոխելով, բաց ես թողում նորան։

21Նորա որդիքը պատիւ ունին՝ * նա չþգիտէ. Կամ անարգ են՝ նա նորանց չէ տեսնում։

22Միայն նորա վերայի մարմինն է ցաւում, եւ նորա հոգին՝ նորանում տրտմում։

*14.1 Գլ. ժե. 14։ իե. 4։ Մատ. ժա. 11։

*14.1 Գլ. ե. 7։ Ժող. բ. 23։

*14.2 Սաղ. ղ. 5, 6, 9։ ճգ. 15։ Ես. խ. 6, 7։ Յակ. ա. 10։ ա Պետ. ա. 24։

*14.3 Սաղ. ճխդ. 3։

*14.3 Սաղ. ճխգ. 2։

*14.4 Կամ՝ Անմաքուրից ո՞վ է կարող մաքուրը հանել.

*14.4 Ծն. ե. 3։ Սաղ. ծա. 5։ Յօհ. գ. 6։ Հռովմ. ե. 12։ Եփես. բ. 3։

*14.5 Գլ. է. 1։

*14.6 Գլ. է. 16, 19։ ժ. 20։ Սաղ. լթ. 13։

*14.6 Գլ. է. 1։

*14.12 Սաղ. ճբ. 26։ Ես. ծա. 6։ կե. 17։ կզ. 22։ Գոր. գ. 21։

*14.14 Գլ. ժգ. 15։

*14.15 Գլ. ժգ. 22։

*14.16 Գլ. ժ. 6, 14։ լա. 4։ Սաղ. ծզ. 8։ ճլթ. 1-3։ Առակ. ե. 21։

*14.17 բ Օր. լբ. 34։

*14.21 Ժող. թ. 5։ Ես. կգ. 16։