Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եզեկիայի սնապարծութիւնը պատիժի սպառնալիք է ստանում։ 1* Այն ժա…
Եզեկիայի սնապարծութիւնը պատիժի սպառնալիք է ստանում։
1* Այն ժամանակը Բաղադանի որդի Մարովդաք-բաղադանը՝ Բաբիլոնի թագաւորը՝ նամականիք եւ ընծայ ուղարկեց Եզեկիային, որ լսել էր թէ հիւանդ էր եւ առողջացել է։ 2Եւ * Եզեկիան ուրախացաւ նորանց վերայ, եւ ցոյց տուաւ նորանց իր գանձերի տունը՝ արծաթը եւ ոսկին եւ խնկեղէնները եւ պատուական իւղը եւ իր զէնքերի բոլոր տունը եւ ամեն ինչ որ գտնվում էր նորա գանձարաններումը. Մէկ բան չþկար որ եզեկիան ցոյց տուած չþլինէր նորանց իր տանը եւ իր բոլոր թագաւորութիւնումը։
3Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ են ասում այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ։ Եւ եզեկիան ասեց. Հեռու երկրից՝ Բաբիլոնից են եկել ինձ մօտ։ 4Եւ նա ասեց. Ի՞նչ տեսան քո տանը։ Եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ տանս մէջ՝ տեսան. Մի բան չþկայ որ ցոյց տուած չþլինեմ նորանց իմ գանձարանումը։ 5Եւ Եսայիան ասեց Եզեկիային. Լսիր Զօրաց Տիրոջ խօսքը։ 6Ահա օրեր կþգան որ * ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ գանձեցին քո հայրերը մինչեւ այսօր, պիտի տարուին Բաբիլոն. Մէկ բան պիտի չþմնայ ասում է Տէրը։ 7Եւ քո որդիներիցը, որոնք քեզանից յառաջ կþգան, որոնց դու կþծնես, կþառնեն, եւ * նորանք ներքինիներ կþդառնան Բաբիլոնի թագաւորի պալատումը։ 8Եւ Եզեկիան Եսայիային ասեց. * Տիրոջ խօսքը՝ որ դու ասեցիր, բարի է. Եւ ասեց. Որովհետեւ իմ օրերումը խաղաղութիւն եւ ապահովութիւն պիտի լինի։
*39.1 դ Թագ. ի. 12 ևլն։
*39.2 բ Մն. լբ. 31։
*39.6 Երեմ. ի. 5։
*39.7 Դան. ա. 2, 3, 7։
*39.8 ա Թագ. գ. 18։