Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսրայէլացիք ջուր են խմում վէմիցը. Յաղթում են Ամաղէկացիներին։ 1Եւ&n…
Իսրայէլացիք ջուր են խմում վէմիցը. Յաղթում են Ամաղէկացիներին։
1Եւ * Իսրայէլի որդիների բոլոր ժողովքը չուեցին Եհովայի խօսքին պէս իրանց գնացքի համեմատ Սին անապատիցը, եւ Ռափիդիմումը բանակ տուին. Եւ ժողովրդի համար խմելու ջուր չþկար։ 2Եւ * ժողովուրդը Մովսէսի հետ վիճեց եւ ասեց. Մեզ ջուր տուէք, որ խմենք. Եւ Մովսէսն ասեց նորանց. Ի՞նչ էք ինձ հետ վիճում. * ինչո՞ւ էք փորձում Եհովային։ 3Եւ ժողովուրդն այն տեղ ջրի համար ծարաւեց, եւ ժողովուրդը * Մովսէսի դէմ տրտնջաց եւ ասեց. Ինչո՞ւ համար մեզ Եգիպտոսիցը հանեցիր, որ մեզ ու մեր որդիներին եւ մեր հօտերին ծարաւ մեռցնես։
4Եւ Մովսէսը * Եհովային աղաղակեց՝ ասելով. Ի՞նչ անեմ այս ժողովրդին. Քիչ է մնացել որ ինձ * քարկոծեն։ 5Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ժողովրդի առաջն անցիր, եւ Իսրայէլի ծերերիցը քեզ հետ առ, եւ քո գաւազանը՝ որով * գետը զարկիր, ձեռքդ առ եւ գնա։ 6* Ահա Քորեբումը այն ժայռի վերայ՝ այնտեղ քո առաջին կþկանգնեմ, եւ դու ժայռին զարկ եւ նորանից ջուր դուրս կþգայ, եւ թող ժողովուրդը խմէ։ Եւ Մովսէսն այնպէս արաւ Իսրայէլի ծերերի առաջին։ 7Եւ այն տեղի անունը * Մասսա եւ Մերիբա դրաւ, Իսրայէլի որդիների այնտեղ վիճելու եւ Եհովային փորձելու համար, որ ասեցին. Արդեօք Եհովան մեր մէ՞ջ է՝ թէ ոչ։
8Եւ * Ամաղէկն եկաւ եւ Ռափիդիմումն Իսրայէլի հետ պատերազմեց։ 9Եւ Մովսէսն ասեց * Յեսուին. Մեզ համար մարդիկ ընտրիր եւ դուրս գնա Ամաղէկի հետ պատերազմելու. Էգուց ես բլրի գլխին կþկանգնեմ * Աստուծոյ գաւազանը ձեռքիս։ 10Եւ Յեսուն Մովսէսի ասածին պէս արաւ եւ Ամաղէկի հետ պատերազմեց. Եւ Մովսէսը՝ Ահարօնը եւ Ովրը բլուրի գլուխն ելան։ 11Եւ լինում էր որ՝ երբոր Մովսէսն իր * ձեռքերը վեր էր բարձրացնում, Իսրայէլն էր յաղթում. Եւ հէնց որ իր ձեռքերը իջեցնում էր, Ամաղէկն էր յաղթում։ 12Եւ Մովսէսի ձեռքերը ծանրանալիս մի քար առին եւ նորա տակը դրին, եւ ինքը նորա վերայ նստեց. Եւ Ահարօնը եւ Ովրը մէկը այս կողմից եւ միւսն այն կողմից նորա ձեռքերը վեր բռնեցին, եւ մինչեւ արեգակի մար մտնելը նորա ձեռքերը հաստատուն մնացին։ 13Եւ Յեսուն զարկեց սուրի բերանով Ամաղէկին եւ նորա ժողովրդին։ 14Եւ Եհովան ասեց Մովսէսին. * Սա գրիր գրքումը յիշատակի համար, եւ Յեսուի ականջը գցիր՝ որ * Ամաղէկի յիշատակը երկնքի տակից բոլորովին պիտի ջնջեմ։ 15Եւ Մովսէսը սեղան շինեց եւ * նորա անունը * Եհովանիսի դրաւ. 16Եւ ասեց. Որովհետեւ * Եհովան՝ ձեռքը աթոռի վերայ է, Եհովան պատերազմ ունի Ամաղէկի դէմ ազգից ազգ։
*17.1 Գլ. ժզ. 1։ Թու. լգ. 12, 14։
*17.2 Թու. ի. 3, 4։
*17.2 բ Օր. զ. 16։ Սաղ. հը. 18, 41։ Ես. է. 12։ Մատ. դ. 7։ ա Կոր. ժ. 9։
*17.3 Գլ. ժզ. 2։
*17.4 Գլ. ժդ. 15։
*17.4 ա Թագ. լ. 6։ Յօհ. ը. 59։ ժ. 31-33։
*17.5 Գլ. է. 20։ Թու. ի. 8։
*17.6 Թու. ի. 10, 11։ Սաղ. հը. 15, 20։ ճե. 41։ ճժդ. 8։ ա Կոր. ժ. 4։
*17.7 Փորձութիւն և վէճ։ Թու. ի 13։ Սաղ. ձա. 7։ ղե. 8։ Եբր. գ. 8։
*17.8 Ծն. լզ. 12։ Թու. իդ. 20։ բ Օր. իե. 17։ ա Թագ. ժե. 2։
*17.9 Գոր. է. 45։ Եբր. դ. 8։
*7.9 Գլ. դ. 20։
*17.11 ա Տիմ. բ. 8։ Յակ. ե. 16։
*17.14 Գլ. լդ. 27։
*17.14 Թու. իդ. 20։ բ Օր. իե. 19։ ա Թագ. ժե. 3, 7։ լ. 1, 17։ բ Թագ. ը. 18։ Եզր. թ. 14։
*17.15 Տես դատ. զ. 24։
*17.15 Եհովան իմ դրօշակն է։
*17.16 Կամ՝ որովհետև ձեռքը Եհովայի աթոռի դէմ է, Եհովան ևլն։