Հին Կտակարան
Նոր Կտակարան
* Ժ Չարերի ամբարտաւանութիւնից գանգատ Աստուծուն։ Դաւիթի վստահո…
* Ժ
Չարերի ամբարտաւանութիւնից գանգատ Աստուծուն։ Դաւիթի վստահութիւնը Աստուծոյ վերայ։
1Ով Տէր, ի՞նչու ես հեռու կենում, եւ թագցնում քեզ նեղութեան ժամանակներումը։
2Ամբարշտի ամբարտաւանութիւնովը այրվում է աղքատը. * թող բռնուին այն չար խորհուրդներովը, որ հնարեցին։
3Որովհետեւ ամբարիշտը պարծենում է * իր սրտի ցանկութիւնովը, եւ * ագահն անիծում և անարգում է Տիրոջը։
4Ամբարիշտն իր երեսի ամբարտաւանութիւնովն ասում է. Երբէք չի խնդրում, * Աստուած չþկայ. Նորա բոլոր խորհուրդները սա է։
5Նորա ճանապարհները խիստ են ամեն ժամանակ. * քո դատաստանները բարձր են նորա երեսիցը. Նա * իր ամեն թշնամիների վերայ փքվում է։
6* Նա ասում է իր սրտումը. * Ես ազգից ազգ չեմ շարժուիլ, * չար բան չի գալ ինձ վերայ։
7* Նորա բերանը լիքն է անէծքով, նենգութիւնով եւ խաբէութիւնով. * նորա լեզուի տակին ցաւ եւ անօրէնութիւն կայ։
8Նա գիւղերի դարանն է մտնում, ծածուկ տեղը սպանում է անմեղին. * նորա աչքերը ծածուկ նայում են խեղճի վերայ.
9* Թագուն տեղը դարանամուտ է լինում ինչպէս առիւծ իր որջին մէջ. Դարան է մտնում, որ աղքատին յափշտակէ, եւ յափշտակում է աղքատին՝ նորան իր որոգայթին մէջ գցելով։
10Եւ կուչ է գալիս պառկում. Եւ խեղճերը ընկնում են նորա ճանկերի տակ։
11Նա իր սրտումն ասում է. Աստուած մոռացաւ, * իր երեսը թագցրեց. Նա չի տեսնիլ իսպառ։
12Վեր կաց, տէր՝ ով Աստուած, * բարձրացրու քո ձեռքը. Մի մոռանար նեղեալներին։
13Ամբարիշտն ի՞նչու հայհոյէ Աստուծուն, եւ իր սրտումն ասէ՝ թէ Դու չես խնդրում։
14Դու տեսնում ես. Որովհետեւ դու մտիկ ես անում այն ցաւին ու նեղութեանը, որ քո ձեռքովը հատուցանես. * աղքատն իրան քեզ է յանձնում. * դու ես որբի օգնականը։
15* Կոտրիր ամբարշտի եւ չարի բազուկը, որ նորա չարութիւնը խնդրես եւ էլ չþգտնես։
16* Տէրն է թագաւոր յաւիտեանս յաւիտենից, հեթանոսները կորչել են նորա երկրիցը։
17Դու լսում ես աղքատների ցանկութիւնը. Տէր, * հաստատիր նորանց սիրտը, և ականջ դիր,
18Որ դատաստան անես * որբին եւ խեղճին, որ երկրից եղող մարդը այլ եւս չþհալածէ։
*Սաղ. ժ Գրաբար թարգմանութիւնում Սաղ. Ժ. միացուելով Թ.ի հետ՝ Սաղ. ԺԱ. այնտեղ Ժ. է յիշուել և այնպէս շարունակուել մինչև Սաղ. ՃԽԷ. Տես ՃԽԷ. ծանօթութիւնը։
*10.2 Սաղ. է. 16։ թ. 15, 16։
*10.3 Սաղ. ղդ. 4։
*10.3 Առակ. իը. 4։ Հռովմ. ա. 32։
*10.4 Սաղ. ժդ. 1։ ծգ. 1։
*10.5 Ես. իզ. 11։
*10.5 Սաղ. ժբ. 5։
*10.6 Սաղ. լ. 6։ Ժող. ը. 11։ Ես. ծզ. 12։
*10.6 Սաղ. ժե. 5։ ժզ. 8։ ժէ. 5։ իա. 7։ լ. 6։ կբ. 6։ ճժբ. 6։
*10.6 Յայտ. ժը. 7։
*10.7 Հռովմ. գ. 14։
*10.7 Յոբ. ի. 12։ Սաղ. ճբ. 2։
*10.8 Սաղ. ժէ. 11։ կդ. 4։
*10.9 Սաղ. ժէ. 12։ ծթ. 3։ Միք. է. 2։
*10.11 Յոբ. իբ. 13։ Սաղ. հգ. 11։ ղդ. 7։ Եզեկ. ը. 12։ թ. 9։
*10.12 Միք. ե. 9։
*10.14 բ Տիմ. ա. 12։ ա Պետ. դ. 19։
*10.14 Սաղ. կը. 5։ Ովս. ժդ. 3։ Հմր. 18։
*10.15 Յոբ. լը. 15։ Սաղ. լէ. 17։
*10.16 Ել. ժե. 18։ Սաղ. իթ. 10։ ճխե. 13։ ճխզ. 10։ Երեմ. ժ. 10։ Ողբ. ե. 19։ Դան. դ. 34։ զ. 26։ ա Տիմ. ա. 17։ Յայտ. ժա. 15։
*10.17 ա Մն. իթ. 18։
*10.18 Սաղ. ձբ. 3։ Ես. ժա. 4։