Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Այբուբենով գովասանք Աստուծոյ խօսքին։ ԱԼԷՖ 1Երանելի են ճանապարհո…

Այբուբենով գովասանք Աստուծոյ խօսքին։

ԱԼԷՖ

1Երանելի են ճանապարհով անմեղները, * որ գնում են Տիրոջ օրէնքումը։

2Երանելի են նորա վկայութիւնները պահողները, որ բոլոր սրտով խնդրում են նորան։

3Որովհետեւ նորանք * անօրէնութիւն չեն գործում, այլ գնում են նորա ճանապարհներովը։

4Դու պատուիրեցիր պինդ պահել քո պատուիրանքները։

5Երանի թէ իմ ճանապարհները յաջողուէին, որ պահեմ քո պատուիրանքները։

6* Ապա չեմ ամաչիլ, երբոր քո բոլոր հրամաններին մտիկ կþտամ։

7Ես կþգոհանամ քեզանից սրտի ուղղութիւնով. Երբոր քո արդարութեան իրաւունքները կþսովորեմ։

8Քո հրամանները կþպահեմ. Մի թողիր ինձ իսպառ։

ԲԷԹ

9Երիտասարդն ի՞նչով իստակ կþանէ իր ճանապարհը. Քո խօսքի պէս զգուշանալով։

10Իմ բոլոր սրտովը * խնդրեցի քեզ, * թող մի տար քո պատուիրանքներիցը մոլորուիմ։

11* Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չþմեղանչեմ քեզ դէմ։

12Օրհնեալ ես դու, Տէր, * սովորեցրու ինձ քո հրամանները։

13Իմ շրթունքներովը * պատմում եմ քո բերանի բոլոր իրաւունքները։

14Քո վկայութիւնների ճանապարհովը ուրախանում եմ, ինչպէս ամեն կերպ հարստութիւնով։

15* Քո պատուիրանքների վերայ կþմտածեմ. Եւ քո ճանապարհին մտիկ կþտամ։

16* Քո հրամաններովը կþուրախանամ. Եւ քո խօսքը չեմ մոռանալ։

ԳԻՄԷԼ

17* Բարի արա քո ծառային, որ ապրիմ եւ քո խօսքը պահեմ։

18Բաց արա իմ աչքերը, որ քո օրէնքի հրաշքները տեսնեմ։

19* Ես պանդուխտ եմ երկրիս վերայ. Մի թագցնիր ինձանից քո պատուիրանքները։

20* Իմ անձը մաշուած է ամեն ժամանակ՝ ցանկանալով քո իրաւունքներին։

21Դու սաստեցիր անիծուած ամբարտաւաններին, որ * քո պատուիրանքներիցը մոլորուեցան։

22* Նախատինքը եւ անարգանքը վեր առ ինձանից, որ քո վկայութիւնները պահում եմ։

23Իշխաններ էլ նստում են ինձ դէմ խօսում, քո ծառան քո * հրամանների վերայ է մտածում։

24Իրաւի որ * քո վկայութիւններն իմ ուրախութիւնն են եւ իմ խորհրդականները։

ԴԱԼԷԹ

25* Իմ անձը կպաւ հողի հետ. * ապրեցրու ինձ քո խօսքի պէս։

26Ես իմ ճանապարհները պատմում եմ եւ դու լսում ես ինձ. * սովորեցրու ինձ քո հրամանները։

27Պատուիրանքներիդ ճանապարհը ինձ իմացրու, եւ ես * կþմտածեմ քո սքանչելիքների վերայ։

28* Իմ անձը հալուեցաւ տրտմութիւնից. Հաստատիր ինձ քո խօսքին պէս։

29Ստութեան ճանապարհը հեռացրու ինձանից, եւ քո օրէնքը շնորհիր ինձ։

30Ես ճշմարտութեան ճանապարհը ընտրեցի. Քո իրաւունքներն իմ առաջին դրի։

31Քո վկայութիւններին մօտեցայ. Տէր, ամօթ մի անիր ինձ։

32Քո պատուիրանքների ճանապարհովը կþվազեմ. Որ դու * իմ սիրտը լայնացրիր։

ՀԷ

33Տէր, * ցոյց տուր ինձ քո հրամանների ճանապարհը, որ * մինչեւ վերջը պահեմ նորան։

34* Իմաստուն արա ինձ, որ քո օրէնքը պահեմ եւ նորան կատարեմ բոլոր սրտով։

35Առաջնորդիր ինձ քո պատուիրանքների շաւիղներումը. Որ նորանց հաւանեցիր։

36Խոնարհեցրու իմ սիրտը դէպի քո վկայութիւնները, եւ ոչ թէ * դէպի ագահութիւնը։

37* Ետ դարձրու իմ աչքերը * որ ունայն բան չþտեսնեն. Բայց ապրեցրու ինձ քո ճանապարհներումը։

38* Հաստատիր քո խօսքը քո ծառայի համար, որ քեզանից վախենում է։

39Ետ դարձրու ինձանից իմ նախատինքը, որ նորանից վախեցայ. Որովհետեւ քո իրաւունքները բարի են։

40Ահա * ցանկանում եմ քո պատուիրանքներին. Քո արդարութիւնովը * ապրեցրու ինձ։

ՎԱՎ

41Տէր, * թող քո ողորմութիւնը գայ ինձ վերայ, եւ քո փրկութիւնը քո խօսքին պէս։

42Ապա ես կþպատասխանեմ ինձ խօսքով նախատողներին. Որովհետեւ քո խօսքին եմ յուսացած։

43Եւ քո ճշմարտութեան խօսքը ամենեւին մի հեռացնիր իմ բերանիցը. Որովհետեւ քո իրաւունքին եմ յուսացած։

44Ապա քո օրէնքը կþպահեմ ամեն ժամանակ՝ յաւիտեանս յաւիտենից։

45Եւ լայնարձակ կþգնամ. Որովհետեւ քո պատուիրանքները խնդրեցի։

46Եւ * քո վկայութիւնների համար կþխօսեմ թագաւորների առաջին, եւ չեմ ամաչիլ։

47Եւ * քո պատուիրանքներովը կþուրախանամ, որ նորանց սիրում եմ։

48Եւ իմ ձեռքը կþբարձրացնեմ դէպի քո պատուիրանքները որ սիրում եմ. Եւ * քո հրամանների վերայ կþմտածեմ։

ԶԱՅԻՆ

49Յիշիր քո ծառայի վերայ եղած խօսքը, որ ինձ նորան * յուսալ տուիր։

50* Իմ նեղութիւնումն այն է իմ մխիթարութիւնը՝ որ քո խօսքն ապրեցնում է ինձ։

51Ամբարտաւաններն ինձ վերայ շատ * ծաղր են անում. Բայց ես * քո օրէնքիցը չեմ ծռվում։

52Տէր, յիշում եմ քո իրաւունքները յաւիտենից, եւ մխիթարվում եմ։

53* Բարկութիւն բռնեց ինձ ամբարիշտների մասին, որ քո օրէնքը թողում են։

54Քո հրամաններն ինձ համար երգ են՝ իմ պանդխտութեան տան մէջ։

55Տէր, * գիշերը յիշում եմ քո անունը, եւ պահում եմ քո օրէնքը։

56Այս եղաւ ինձ, որ քո հրամանները պահեմ։

ԽԷԹ

57* Իմ բաժինը դու ես, Տէր. Ես ասեցի՝ թէ քո խօսքերը պահեմ։

58Աղաչում եմ քո առաջին բոլոր սրտով, ողորմիր ինձ * քո խօսքի պէս։

59* Ես մտածում եմ քո ճանապարհների վերայ. Եւ իմ ոտները դարձնում եմ քո վկայութիւններին։

60Շտապում եմ եւ չեմ ուշանում, որ քո պատուիրանքները պահեմ։

61Ամբարիշտների չուանները պատեցին ինձ. Ես քո օրէնքը չեմ մոռանում։

62* Կէս գիշերին վեր եմ կենում, որ քեզանից գոհանամ քո արդար իրաւունքների համար։

63Ես ընկեր եմ այն ամենի որ վախենում եմ քեզանից՝ եւ քո պատուիրանքները պահում են։

64Տէր, * երկիրը լիքն է քո ողորմութիւնովը. * քո հրամանները սովորեցրու ինձ։

ԹԷԹ

65Բարի արիր, Տէր, քո ծառային, քո խօսքի պէս։

66Բարի իմաստութիւն եւ գիտութիւն սովորեցրու ինձ, որովհետեւ հաւատում եմ քո պատուիրանքներին։

67* Դեռ որ խոնարհուած չէի, սխալվում էի, բայց հիմա քո խօսքը պահում եմ։

68* Բարի ես դու, եւ բարի անող. * սովորեցրու ինձ քո հրամանները։

69Ամբարտաւանները * սուտ են հնարում ինձ վերայ. Ես բոլոր սրտով կþպահեմ քո պատուիրանքները։

70* Նորանց սիրտը պարարտ է ինչպէս ճարպ. * ես ուրախանաում եմ քո օրէնքովը։

71* Լաւ է ինձ համար որ խոնարհուեցայ, որ քո հրամանները սովորիմ։

72* Բարի է ինձ համար քո բերանի օրէնքը, աւելի քան թէ հազարաւոր ոսկի ու արծաթ։

ԵՕԹ

73* Քո ձեռքերը շինեցին ինձ եւ հաստատեցին ինձ. * իմաստուն արա ինձ որ քո պատուիրանքները սովորիմ։

74* Քեզանից վախեցողները կþտեսնեն ինձ եւ ուրախ կþլինին, * որովհետեւ քո խօսքերին յուսացայ։

75Գիտեմ, Տէր, որ քո դատաստանները արդարութիւնով են. Եւ * իրաւունքով խոնարհեցրիր ինձ։

76Թող քո ողորմութիւնը լինի ինձ մխիթարելու համար, քո ծառային տուած խօսքիդ պէս։

77* Թող քո բարեգթութիւնն ինձ վերայ գայ որ ապրիմ, որովհետեւ * քո օրէնքն է իմ ուրախութիւնը։

78Ամբարտաւանները * թող ամօթ լինին, որովհետեւ * զուր անիրաւութիւն գործեցին ինձ վերայ. Բայց * ես քո պատուիրանքների վերայ եմ մտածում։

79Թող ինձ մօտ դառնան քեզանից վախեցողները եւ քո վկայութիւնները ճանաչողները։

80Թող իմ սիրտն անմեղ լինի քո հրամանների մէջ, որպէս զի չþամաչեմ։

ՔԱՖ

81* Իմ անձը մաշուեցաւ քո փրկութեանը սպասելով. Բայց * ես քո խօսքին յուսացայ։

82* Իմ աչքերը մաշուեցան քո խօսքին ցանկանալով. Ես ասում եմ՝ Ե՞րբ կþմխիթարես ինձ։

83Որովհետեւ ես * ծխի մէջ կախուած տկի պէս եղայ. Բայց քո հրամանները չեմ մոռանում։

84* Քանի՞ են քո ծառայի օրերը. * ե՞րբ դատաստան կþանես իմ հալածողներին։

85* Ամբարտաւանները հորեր փորեցին ինձ համար, որ քո օրէնքի պէս չեն։

86Քո բոլոր պատուիրանքները ճշմարիտ են. * զուր են * հալածում ինձ. Օգնիր ինձ։

87Քիչ էր մնացել որ ինձ կորցնէին երկրի մէջ. Ես քո պատուիրանքները չեմ թողում։

88* Քո ողորմութեան պէս ապրեցրու ինձ. Եւ ես քո բերանի վկայութիւնները կþպահեմ։

ԼԱՄԷԴ

89Ով Տէր, * քո խօսքը յաւիտեան հաստատ է երկնքումը։

90Քո ճշմարտութիւնը մնում է ազգից մինչեւ ազգ. Դու երկիրը հաստատեցիր եւ նա կենում է։

91* Քո հրամանների պէս կենում են այսօր, որովհետեւ ամենքը քո ծառաներն են։

92Եթէ * քո օրէնքն իմ ուրախութիւնը չþլինէր, ես վաղուց կորած կþլինէի իմ խեղճութիւնումը.

93Յաւիտեան չեմ մոռանալ քո պատուիրանքները, որովհետեւ նորանցով ապրեցրիր ինձ։

94Քոնն եմ ես. Փրկիր ինձ. Որովհետեւ քո պատուիրանքները խնդրում եմ։

95Ամբարիշտներն սպասում են ինձ որ կորցնեն ինձ. Եւ ես քո վկայութիւնները միտքս եմ բերում։

96* Ամեն կատարեալ բանի վերջը տեսայ. Քո պատուիրանքը շատ լայնարձակ է։

ՄԷՄ

97Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. * ամեն օր նա է իմ մտածմունքը։

98Քո պատուիրանքներն ինձ * իմաստուն են անում իմ թշնամիներիցը. Որովհետեւ նորանք յաւիտեան իմս են։

99Աւելի իմաստուն եղայ քան թէ իմ ամեն վարժապետները. Որովհետեւ * քո վկայութիւններն են իմ մտածմունքը։

100* Աւելի խելացի եղայ քան թէ ծերերը, որովհետեւ քո պատուիրանքները պահում եմ։

101* Ամեն չար ճանապարհից իմ ոտները ետ եմ քաշում, որ քո խօսքը պահեմ։

102Քո իրաւունքիցը չեմ հեռանում. Որովհետեւ դու սովորեցնում ես ինձ։

103* Ո՜րքան քաղցր է քո խօսքն իմ քիմքին. Մեղրիցն էլ աւելի է իմ բերանին։

104Քո պատուիրանքներովն ես իմաստուն եղայ. Սորա համար * ատում եմ ստութեան ամեն ճանապարհը։

ՆՈՒՆ

105* Քո խօսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար։

106* Ես երդում արի եւ կþկատարեմ, թէ քո արդարութեան իրաւունքը կþպահեմ։

107Ես շատ խոնարհուեցայ. Տէր, * ապրեցրու ինձ քո խօսքի պէս։

108* Իմ բերանի կամաւոր զոհերն ընդունիր, Տէր. Եւ * քո իրաւունքները սովորեցրու ինձ։

109* Իմ անձն ամեն ժամանակ ձեռքումս է, եւ քո օրէնքը չեմ մոռանում։

110* Ամբարիշտները որոգայթ դրին ինձ համար. Բայց ես * քո պատուիրանքներիցը չեմ մոլորվում։

111* Ես քո վկայութիւնները ժառանգեցի մինչեւ յաւիտեան. Որովհետեւ * նորանք իմ սրտի ցնծութիւնն են։

112Ես խոնարհեցրի իմ սիրտը որ քո հրամաններն անեմ յաւիտեան * մինչեւ վերջը։

ՍԱՄԷԽ

113Ես երկմիտներին ատում եմ, բայց քո օրէնքը սիրեցի։

114* Հովանիս եւ պահապանս դու ես. * ես քո խօսքին յուսացի։

115* Հեռու կացէք ինձանից, ով չարեր. Որ ես պահեմ իմ Աստուծոյ պատուիրանքները։

116Պահպանիր ինձ քո խօսքին պէս որ ապրիմ. Եւ * ամօթ մի անիր ինձ իմ յոյսի համար։

117Օգնիր ինձ եւ ես կþապրեմ. Եւ ամեն ժամանակ հրամաններիդ մտիկ կþտամ։

118Դու անարգում ես այն ամենին որ * հրամաններիցդ հեռանում են. Որովհետեւ նորանց նենգութիւնը սուտ է։

119* Դու կղկղանք ես համարում երկրի բոլոր ամբարիշտներին. Սորա համար ես սիրում եմ քո վկայութիւնները։

120* Մարմինս դողում է քո ահիցը, եւ քո դատաստաններիցը վախենում եմ։

ԱՅԻՆ

121Ես իրաւունք եւ արդարութիւն եմ անում. Մի մատնիր ինձ իմ նեղացնողների ձեռքը։

122* Երաշխաւորիր ծառայիդ որ բարի լինի նորան. Որ ամբարտաւանները չþնեղացնեն ինձ։

123* Աչքերս մաշուեցան քո փրկութեանը, եւ քո արդարութեան խօսքին սպասելով։

124Քո ծառայի հետ արա քո ողորմութեան պէս. Եւ * քո հրամանները սովորեցրու ինձ։

125* Ես քո ծառան եմ. Իմաստուն արա ինձ, որ քո վկայութիւնները ճանաչեմ։

126Ժամանակ է որ Տէրն անէ այս. Որովհետեւ նորանք քո օրէնքը խափանեցին։

127* Սորա համար ես սիրում եմ քո պատուիրանքները ոսկիից եւ ազնիւ ոսկիից աւելի։

128Սորա համար բոլոր պատուիրանքները բոլորովին ուղիղ պահում եմ. * ստութեան ամեն ճանապարհն ատում եմ։

ՓԷ

129Քո վկայութիւնները զարմանալի են. Սորա համար իմ անձը պահում է նորանց։

130Խօսքերիդ յայտնութիւնը լոյս է տալիս, եւ * իմաստուն է անում պարզամիտներին։

131Իմ բերանը բաց եմ անում եւ շունչ առնում, որովհետեւ * քո պատուիրանքներին ցանկանում եմ։

132* Նայիր ինձ վերայ եւ ողորմիր ինձ. Ինչպէս որ * դու սովոր ես անելու քո անունը սիրողներին։

133* Իմ գնացքը հաստատիր քո խօսքի մէջ, եւ * անօրէնութիւն չþտիրէ ինձ վերայ։

134* Փրկիր ինձ մարդկանց բռնութիւնիցը, եւ ես կþպահեմ քո պատուիրանքները։

135* Երեսդ լուսաւորիր քո ծառայի վերայ. Եւ * սովորեցրու ինձ քո հրամանները։

136* Ջրերի առուներ են վայր գալիս իմ աչքերիցը, որովհետեւ քո օրէնքը չեն պահում։

ՑԱԴԷ

137* Դու արդար ես, Տէր. Եւ քո դատաստաններն ուղիղ են։

138* Քո վկայութիւնների արդարութիւնը պատուիրեցիր, եւ նորանք շատ ճշմարիտ են։

139* Նախանձս ինձ մաշեց, որովհետեւ թշնամիքս մոռանում են քո խօսքը։

140* Քո խօսքը շատ մաքրուած է, եւ քո ծառան սիրում է նորան։

141Ես ցած եւ անարգուած եմ, բայց չեմ մոռանում քո պատուիրանքները։

142Քո արդարութիւնը յաւիտենական արդարութիւն է. Եւ * քո օրէնքը՝ ճշմարիտ։

143Նեղութիւն եւ ցաւ գտաւ ինձ. Քո պատուիրանքներն * իմ ուրախութիւնն են։

144Քո վկայութիւնների արդարութիւնը յաւիտեան է. * իմաստուն արա ինձ եւ կþապրեմ։

ՔՕՖ

145Բոլոր սրտով կանչում եմ. Լսիր ինձ, Տէր, որ հրամաններդ պահեմ։

146Դէպի քեզ եմ կանչում, փրկիր ինձ. Եւ քո վկայութիւնները կþպահեմ։

147* Կանուխ գալիս եմ արշալուսին եւ աղաղակում. * ես քո խօսքին յուսացի։

148* Գիշերուայ պահերիցն առաջ են զարթնում իմ աչքերը, որ խօսքիդ վերայ մտածեմ։

149Իմ ձայնին լսիր քո ողորմութեան պէս, * Տէր, քո իրաւունքի պէս ապրեցրու ինձ։

150Անօրէնութեան հետեւողները մօտեցան. Նորանք քո օրէնքիցը հեռացան։

151Տէր, դու * մօտիկ ես. * եւ քո բոլոր պատուիրանքները ճշմարտութիւն են։

152Առաջուց իմացայ քո վկայութիւններիցը, որ դու * հաստատեցիր նորանց յաւիտեան։

ՐԷՇ

153* Տես իմ խեղճութիւնը եւ փրկիր ինձ. Որովհետեւ քո օրէնքը չեմ մոռանում։

154* Ինձ իրաւունք արա եւ ազատիր ինձ. Քո խօսքի պէս * ապրեցրու ինձ։

155* Փրկութիւնը հեռու է ամբարիշտներիցը, որովհետեւ քո հրամանները չեն խնդրում։

156Տէր, քո բարեգթութիւնը շատ է. Քո իրաւունքին պէս * ապրեցրու ինձ։

157Շատ են ինձ հալածողներն ու նեղացնողները. Քո օրէնքիցը * դուրս չեմ գալիս։

158Ես տեսնում եմ ապստամբուածներին եւ * զզվում եմ, նորա համար որ խօսքդ չեն պահում։

159Տես որ քո պատուիրանքները սիրում եմ. Տէր, քո ողորմութեան պէս * ապրեցրու ինձ։

160Քո խօսքի սկիզբը ճշմարտութիւն է. Եւ քո արդարութեան բոլոր իրաւունքները կաւիտեան։

ՇԻՆ

161* Իշխանները զուր տեղը հալածում են ինձ. Բայց իմ սիրտը վախենում է քո խօսքերիցը։

162Ես ցնծում եմ քո խօսքովը, ինչպէս մէկ շատ աւար գտնող։

163Ստութիւնն ատում եմ եւ գարշելի համարում. Բայց քո օրէնքը սիրում եմ։

164Օրը եօթն անգամ օրհնում եմ քեզ քո արդարութեան իրաւունքների համար։

165* Շատ խաղաղութիւն կայ քո օրէնքը սիրողների համար. Եւ գայթակղութիւն չþկայ նորանց համար։

166* Տէր, ես քո փրկութեանն եմ սպասում, եւ պատուիրանքներդ կատարում։

167Իմ անձը պահում է քո վկայութիւնները. Եւ ես շատ սիրում եմ նորանց։

168Ես պահում եմ քո պատուիրանքներն ու վկայութիւնները. Որովհետեւ * բոլոր ճանապարհներս քո առաջին են։

ԹԱՎ

169Տէր, թող իմ աղաղակը մօտենայ քո առաջին. Քո խօսքի պէս * իմաստուն արա ինձ։

170Թող իմ աղաչանքը մտնէ քո առաջը. Քո խօսքի պէս փրկիր ինձ։

171Իմ շրթունքները օրհնութիւն են բղխում, որ հրամաններդ սովորեցնես ինձ։

172Թող իմ լեզուն խօսի քո խօսքի համար. Որովհետեւ քո բոլոր պատուիրանքներն արդարութիւն են։

173Թող ձեռքդ ինձ օգնական լինի. Որովհետեւ ես ընտրում եմ * քո պատուիրանքներն։

174* Տէր, ես ցանկանում եմ քո փրկութեանը. Եւ քո * օրէնքն է իմ ուրախութիւնը։

175Թող իմ անձն ապրի եւ քեզ օրհնէ. Եւ քո իրաւունքներն օգնեն ինձ։

176* Ես մոլորուեցայ ինչպէս կորած ոչխար. Ման եկ քո ծառային. Որովհետեւ քո պատուիրանքները ես չþմոռացայ։

*119.1 Սաղ. ճիը. 1։

*119.3 ա Յովհ. գ. 9։ ե. 18։

*119.6 Յոբ իբ. 26։ ա Յովհ. բ. 28։

*119.10 բ Մն. ժե. 15։

*119.10 Հմր. 21, 118։

*119.11 Սաղ. լէ. 31։ Ղուկ. բ. 19, 51։

*119.12 Հմր. 26, 33, 64, 68, 108, 124, 135։ Սաղ. իե. 4։

*119.13 Սաղ. լդ. 11։

*119.15 Սաղ. զ. 2։ Հմր. 23, 48, 78։

*119.16 Սաղ. ա. 2։ Հմր. 47, 70, 77։

*119.17 Սաղ. ճժզ. 7։

*119.19 Ծն. խէ. 9։ ա Մն. իթ. 15։ Սաղ. լթ. 12։ բ Կոր. ե. 6։ Եբր. ժա. 13։

*119.20 Սաղ. խբ. 1, 2։ կգ. 1։ ձդ. 2։ Հմր. 40, 131։

*119.21 Հմր. 10, 110, 118։

*119.22 Սաղ. լթ. 8։

*119.23 Հմր. 15։

*119.24 Հմր. 77, 92։

*119.25 Սաղ. խդ. 25։

*119.25 Հմր. 40։ Սաղ. ճխգ. 11։

*119.26 Հմր. 12։ Սաղ. իե. 4։ իէ. 11։ ձզ. 11։

*119.27 Տես Սաղ. ճխե. 5, 6։

*119.28 Սաղ. ճէ. 26։

*119.32 գ Թագ. դ. 29։ Ես. կ. 5։ բ Կոր. զ. 11։

*119.33 Հմր. 12։

*119.33 Հմր. 112։ Մատ. ժ. 22։ Յայտ. բ. 26։

*119.34 Հմր. 75։ Առակ. բ. 6։ Յակ. ա. 5։

*119.36 Եզեկ. լգ. 31։ Մար. է. 21։ Ղուկ. ժբ. 15։ ա Տիմ. զ. 10։ Եբր. ժգ. 5։

*119.37 Ես. լգ. 15։

*119.37 Առակ. իգ. 5։

*119.38 բ Թագ. է. 25։

*119.40 Հմր. 20։

*119.40 Հմր. 25, 37, 88, 107, 149, 156, 159։

*119.41 Սաղ. ճզ. 4։ Հմր. 77։

*119.46 Սաղ. ճլը. 1։ Մատ. ժ. 18, 19։ Գոր. իզ. 1, 2։

*119.47 Հմր. 16։

*119.48 Հմր. 15։

*119.49 Հմր. 74, 81, 147։

*119.50 Հռովմ. ժե. 4։

*119.51 Երեմ. ի. 7։

*119.15 Յոբ իգ. 11։ Սաղ. խդ. 18։ Հմր. 157։

*119.53 Եզր. թ. 3։

*119.55 Սաղ. կգ. 6։

*119.57 Սաղ. ժզ. 5։ Երեմ. ժ. 16։ Ողբ գ. 24։

*119.58 Հմր. 41։

*119.59 Ղուկ. ժե. 17, 18։

*119.62 Գոր. ժզ. 25։

*119.64 Սաղ. լգ. 5։

*119.64 Հմր. 12, 26։

*119.67 Հմր. 71։ Երեմ. լա. 18, 19։ Եբր. ժբ. 11։

*119.68 Սաղ. ճզ. 1։ ճէ. 1։ Մատ. ժթ. 17։

*119.68 Հմր. 12, 26։

*119.69 Յոբ ժգ. 4։ Սաղ. ճթ. 2։

*119.70 Սաղ. ժէ. 10։ Ես. զ. 10։ Գոր. իը. 27։

*119.70 Հմր. 35։

*119.71 Հմր. 67։ Եբր. ժբ. 10, 11։

*119.72 Հմր. 127։ Սաղ. ժթ. 10։ Առակ. ը. 10, 11, 19։

*119.73 Յոբ ժ. 8։ Սաղ. ճ. 3։ ճլը. 8։ ճլթ. 14։

*119.73 Հմր. 34, 144։

*119.74 Սաղ. լդ. 2։

*119.74 Հմր. 49, 147։

*119.75 Եբր. ժբ. 10։

*119.77 Հմր. 41։

*119.77 Հմր. 24, 47, 174։

*119.78 Սաղ. իե. 3։

*119.78 Հմր. 86։

*119.78 Հմր. 23։

*119.81 Սաղ. հգ. 26։ ձդ. 2։

*119.81 Հմր. 74, 114։

*119.82 Հմր. 123։ Սաղ. կթ. 3։

*119.83 Յոբ լ. 30։

*119.84 Սաղ. լթ. 4։

*119.84 Յայտ. զ. 10։

*119.85 Սաղ. լե. 7։ առակ. ժզ. 27։

*119.86 Սաղ. լե. 19։ լը. 19։

*119.86 Հմր. 78։

*119.88 Հմր. 40։

*119.89 Սաղ. ձթ. 2։ Մատ. իդ. 34, 35։ ա Պետ. ա. 25։

*119.91 Երեմ. լգ. 25։

*119.92 Հմր. 24։

*119.96 Մատ. ե. 18։ իդ. 35։

*119.97 Սաղ. ա. 2։

*119.98 բ Օր. դ. 6, 8։

*119.99 բ Տիմ. գ. 15։

*119.100 Յոբ լբ. 7, 8, 9։

*119.101 Առակ. ա. 15։

*119.103 Սաղ. ժթ. 10։ Առակ. ը. 11։

*119.104 Հմր. 128։

*119.105 Առակ. զ. 23։

*119.106 Նէեմ. ժ. 29։

*119.107 Հմր. 88։

*119.108 Ովս. ժդ. 2։ Եբր. ժգ. 15։

*119.108 Հմր. 12, 26։

*119.109 Յոբ ժգ. 14։

*119.110 Սաղ. ճխ. 5։ ճխա. 9։

*119.110 Հմր. 10, 21։

*119.111 բ Օր. լգ. 4։

*119.111 Հմր. 77, 92, 174։

*119.112 Հմր. 33։

*119.114 Սաղ. լբ. 7։ ղա. 1։

*119.114 Հմր. 81։

*119.115 Սաղ. զ. 8։ ճլթ. 19։ Մատ. է. 23։

*119.116 Սաղ. իե. 2։ Հռովմ. ե. 5։ թ. 33։ ժ. 11։

*119.118 Հմր. 21։

*119.119 Եզեկ. իբ. 18։

*119.120 Ամբ. գ. 16։

*119.122 Եբր. է. 22։

*119.123 Հմր. 81, 82։

*119.124 Հմր. 12։

*119.125 Սաղ. ճժզ. 16։

*119.127 Հմր. 72։ Սաղ. ժթ. 10։ Առակ. ը. 11։

*119.128 Հմր. 104։

*119.130 Սաղ. ժթ. 7։ Առակ. ա. 4։

*119.131 Հմր. 20։

*119.132 Սաղ. ճզ. 4։

*119.132 բ Թես. ա. 6, 7։

*119.133 Սաղ. ժէ. 5։

*119.133 Սաղ. ժթ. 13։ Հռովմ. զ. 12։

*119.134 Ղուկ. ա. 74։

*119.135 Սաղ. դ. 6։

*119.135 Հմր. 12, 26։

*119.136 Երեմ. թ. 1։ ժգ. 17։ ժդ. 17։

*119.137 Եզր. թ. 15։ Նէեմ. թ. 33։ Երեմ. ժբ. 1։ Դան. թ. 7։

*119.138 Սաղ. ժթ. 7-9։

*119.139 Սաղ. կթ. 9։ Յովհ. բ. 17։

*119.140 Սաղ. ժբ. 6։ ժը. 30։ ժթ. 8։ Առակ. լ. 5։

*119.142 Հմր. 151։ Սաղ. ժթ. 9։ Յովհ. ժէ. 17։

*119.143 Հմր. 77։

*119.144 Հմր. 34, 73, 169։

*119.147 Սաղ. ե. 3։ ձը. 13։ ճլ. 6։

*119.147 Հմր. 74։

*119.148 Սաղ. կգ. 1, 6։

*119.149 Հմր. 40, 154։

*119.151 Սաղ. ճխե. 18։

*119.151 Հմր. 142։

*119.152 Ղուկ. իա. 33։

*119.153 Ողբ ե. 1։

*119.154 ա Թագ. իդ. 16։ Սաղ. լե. 1։ Միք. է. 9։

*119.154 Հմր. 40։

*119.155 Յոբ ե. 4։

*119.156 Հմր. 149, 154։

*119.157 Սաղ. խդ. 18։ Հմր. 51։

*119.158 Հմր. 136։ Եզեկ. թ. 4։

*119.159 Հմր. 88, 149, 154, 156։

*119.161 ա Թագ. իդ. 12, 15։ իզ. 18։ Հմր. 23։

*119.165 Ես. լբ. 17։

*119.166 Ծն. խթ. 18։ Հմր. 174։

*119.168 Առակ. ե. 21։

*119.169 Հմր. 144։

*119.173 Յես. իդ. 22։ Առակ. ա. 29։ Ղուկ. ժ. 42։

*119.174 Հմր. 166։

*119.174 Հմր. 16, 24, 47, 77, 111։

*119.176 Ես. ծգ. 6։ Ղուկ. ժե. 4 ևլն։ ա Պետ. բ. 25։