Հին Կտակարան
Նոր Կտակարան
Առաքեալը ամեն բանից հրաժարում է Յիսուս Քրիստոսի համար։ 1Այսուհետեւ…
Առաքեալը ամեն բանից հրաժարում է Յիսուս Քրիստոսի համար։
1Այսուհետեւ, իմ եղբարք, * ուրախ եղէք Տէրումը, մի եւ նոյն բաները ձեզ գրելը ինձ համար ձանձրութիւն չէ, բայց ձեզ ապահովութիւն է։ 2* Զգոյշ կացէք շներիցը. * զգոյշ կացէք չար մշակներիցը. * զգոյշ կացէք կրճատութիւնիցը։ 3* Վասն զի մենք ենք թլփատութիւնը, * որ հոգով պաշտում ենք Աստուծուն, * եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսովը, եւ մարմնի վերայ վստահութիւն չ’ունինք։ 4* Թէ եւ ես վստահութիւն ունիմ մարմնի կողմանէ էլ. Եթէ մի ուրիշը կարծէ որ մարմնով վստահ լինի, աւելի եւս ես։ 5* Ութ օրուայ թլփատուած, * Իսրայէլի ազգիցը, * Բենիամինի ցեղիցը, * Եբրայեցի Եբրայեցիներից, * օրէնքի կողմանէ Փարիսեցի, 6* Ջերմեռանդութեան կողմանէ * հալածող էի եկեղեցուն, * օրէնքի արդարութեան մտիկ տալով * անարատ էի։ 7* Բայց ինչ բան որ ինձ շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար։ 8Եւ հէնց ամեն բաներ էլ վնաս եմ համարում * իմ Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար, որի պատճառով ամեն բանից զրկուեցայ, եւ աղբ եմ համարում, որ Քրիստոսին շահեմ, 9Եւ նորանում գտնուիմ. * եւ ոչ թէ իմ արդարութիւնն ունենամ՝ որ օրէնքիցն է, * այլ այն որ Քրիստոսի հաւատքիցն է. Այն արդարութիւնը որ Աստուածանից է հաւատքով. 10Որ ճանաչեմ նորան՝ եւ նորա յարութեան զօրութիւնը՝ եւ * նորա չարչարանքի մասնակից լինելը, նորա մահուան կերպարանակից լինելով. 11* Որպէսզի մեռելների յարութեանը հասնեմ։ 12Ոչ իբր * արդէն բռնած լինեմ, * կամ թէ արդէն կատարեալ եղած լինեմ, բայց հետեւում եմ որ իցէ թէ հասնեմ նորան, ինչպէս որ էլ հէնց Քրիստոս Յիսուսիցը բռնուած եմ։ 13Եղբարք, ես իմ անձը չեմ համարում որ հասած լինեմ, բայց մէկ բան կայ, * ետեւի բաները մոռանալով, * դէպի առաջի լինողներն եմ նկրտում։ 14* Հետեւում եմ դէպի նպատակը՝ * Աստուծոյ վերին կոչումի մրցանակին Քրիստոս Յիսուսումը։ 15Արդ որոնքս * կատարեալ ենք, * այս մտածենք, եւ եթէ մի բան ուրիշ կերպով մտածէք, այն էլ Աստուած կ’յայտնէ ձեզ։ 16Միայն թէ ինչ որ հասանք, * նոյն կանոնով վարուինք, * նոյնը մտածենք։ 17* Ինձ նմանող եղէք, եղբարք, եւ նայեցէք այն կերպով գնացողներին * ինչպէս մեզ օրինակ ունիք։ 18Վասնզի շատերն են գնում, որոնց համար շատ անգամ ասում էի ձեզ. Եւ հիմա էլ լալով ասում եմ, որ * Քրիստոսի խաչի թշնամիներ են. 19* Որոնց վերջը կորուստ է, * որոնց Աստուածն իրանց որովայնն է. * եւ փառքը՝ իրանց ամօթն է. * որոնք երկրաւոր բաներն են մտածում։ 20* Բայց մեր քաղաքականութիւնը երկնքումն է, * որ այնտեղից * սպասում ենք Փրկչին՝ Տէր Յիսուս Քրիստոսին. 21* Որ կ’նորոգէ մեր խոնարհ մարմինը որ * իր փառաւոր մարմնին կերպարանակից լինի այն զօրութիւնովը, որ կարող է * ամեն բան հնազանդեցնել իրան։
*3.1 բ Կոր. ժգ. 11։ Գլ. դ. 4։ ա Թես. ե. 16։
*3.2 Ես. ծզ. 10։ Գաղ. ե. 15։
*3.2 բ Կոր. ժա. 13։
*3.2 Հռովմ. բ. 28։ Գաղ. ե. 2։
*3.3 բ Օր. ժ. 16։ լ. 6։ Երեմ. դ. 4։ Հռովմ. բ. 29։ դ. 11, 12։ Կող. բ. 11։
*3.3 Յովհ. դ. 23, 24։ Հռովմ. է. 6։
*3.3 Գաղ. զ. 14։
*3.4 բ Կոր. ժա. 18, 21։
*3.5 Ծն. ժէ. 12։
*3.5 բ Կոր. ժա. 22։
*3.5 Հռովմ. ժա. 1։
*3.5 բ Կոր. ժա. 22։
*3.5 Գոր. իգ. 6։ իզ. 4, 5։
*3.6 Գոր. իբ. 3։ Գաղ. ա. 13, 14։
*3.6 Գոր. ը. 3։ թ. 1։
*3.6 Հռովմ. ժ. 5։
*3.6 Ղուկ. ա. 6։
*3.7 Տես Մատ. ժգ. 44։
*3.8 Ես. ծգ. 11։ Երեմ. թ. 23, 24։ Յովհ. ժէ. 3։ ա Կոր. բ. 2։ Կող. բ. 2։
*3.9 Հռովմ. ժ. 3, 5։
*3.9 Հռովմ. ա. 17։ գ. 21, 22։ թ. 30։ ժ. 5, 6։ Գաղ. բ. 16։
*3.10 Հռովմ. զ. 3-5։ ը. 17։ բ Կոր. դ. 10, 11։ բ Տիմ. բ. 11, 12։ ա Պետ. դ. 13։
*3.11 Գոր. իզ. 7։
*3.12 ա Տիմ. զ. 12։
*3.12 Եբր. ժբ. 23։
*3.13 Սաղ. խե. 10։ Ղուկ. թ. 62։ բ Կոր. ե. 16։
*3.13 ա Կոր. թ. 24, 26։ Եբր. զ. 1։
*3.14 բ Տիմ. դ. 7, 8։ Եբր. ժբ. 1։
*3.14 Եբր. գ. 1։
*3.15 ա Կոր. բ. 6։ ժդ. 20։
*3.15 Գաղ. ե. 10։
*3.16 Գաղ. զ. 16։
*3.16 Հռովմ. ժբ. 16։ ժե. 5։ Գլ. բ. 2։
*3.17 ա Կոր. դ. 16։ ժա. 1։ Գլ. դ. 9։ ա Թես. ա. 6։
*3.17 ա Պետ. ե. 3։
*3.18 Գաղ. ա. 7։ բ. 21։ զ. 12։ Գլ. ա. 15, 17։
*3.19 բ Կոր. ժա. 15։ բ Պետ. բ. 1։
*3.19 Հռովմ. ժզ. 18։ ա Տիմ. զ. 5։ Տիտ. ա. 11։
*3.19 Ովս. դ. 7։ բ Կոր. ժա. 12։ Գաղ. զ. 13։
*3.19 Հռովմ. ը. 5։
*3.20 Եփես. բ. 6, 19։ Կող. գ. 1, 3։
*3.20 Գոր. ա. 11։
*3.20 ա Կոր. ա. 7։ ա Թես. ա. 10։ Տիտ. բ. 13։
*3.21 ա Կոր. ժե. 43, 48, 49։ Կող. գ. 4։ ա Յովհ. գ. 2։
*3.21 Եփես. ա. 19։
*3.21 ա Կոր. ժե. 26, 27։