Հին Կտակարան
Նոր Կտակարան
Առաքեալին՝ աւետարան քարոզելը. Թեսաղոնիկեցիների համբերութիւնը։ 1*&n…
Առաքեալին՝ աւետարան քարոզելը. Թեսաղոնիկեցիների համբերութիւնը։
1* Որովհետեւ ինքներդ գիտէք, եղբարք, այն մեր ձեզ մօտ մտնելը, որ ունայն չ’եղաւ. 2Այլ առաջ չարչարուելով եւ անարգուելով, ինչպէս գիտէք, * Փիլիպպէումը * համարձակեցանք մեր Աստուծովը * խօսել ձեզ Աստուծոյ աւետարանը * մեծ հակառակութիւնով։ 3* Որովհետեւ մեր յորդորանքը ոչ մոլութիւնից է, եւ ոչ պղծութիւնից, եւ ոչ խաբեբայութիւնով։ 4* Այլ ինչպէս մենք Աստուածանից ընտրուեցանք որ * աւետարանը մեզ հաւատացուի, այնպէս էլ խօսում ենք * ոչ թէ իբր մարդկանց հաճոյ լինողներ, այլ Աստուծուն՝ * որ մեր սրտերը քննում է։ 5* Որովհետեւ երբէք շողոքորթութեան խօսքերով չ’եղանք, ինչպէս գիտէք. Եւ ոչ էլ ագահութեան պատճառանքով. * Աստուած վկայ է։ 6* Եւ ոչ մարդկանցից փառք խնդրեցինք, ոչ ձեզանից, եւ ոչ ուրիշներից, 7* Թէ եւ կարող էինք ինչպէս * Քրիստոսի առաքեալներ * ծանրութիւն լինել, * բայց հեզահոգի եղանք ձեր մէջ ինչպէս որ մի դայեակ սնուցանում է իր երեխաներին։ 8Այնպէս էլ մենք խանդակաթ սէր ունենալով դէպի ձեզ, * հաճեցանք ոչ թէ միայն Աստուծոյ աւետարանը տալ ձեզ, * այլ մեր անձներն էլ, որովհետեւ մեր սիրելիներն եղաք։ 9Վասնզի յիշում էք, եղբարք, մեր աշխատանքը եւ ջանքը, որ գիշեր եւ ցերեկ * գործում էինք, * որ ձեզանից ոչ մէկին ծանրութիւն չ’տանք. Եւ Աստուծոյ աւետարանը քարոզում էինք ձեզ։ 10* Դուք ինքներդ վկայ էք եւ Աստուած էլ, * թէ ինչպէս սրբութեամբ եւ արդարութեամբ եւ անարատութեամբ եղանք ձեզ հաւատացեալներիդ մէջ։ 11Ինչպէս գիտէք, որ ձեզանից ամեն մէկին՝ ինչպէս մի հայր իր որդիներին՝ 12Յորդորում եւ մխիթարում էինք, եւ վկայութիւն էինք տալիս, * որ դուք գնաք, ինչպէս այն Աստուծուն կ’վայելէ, * որ ձեզ իր արքայութեան եւ փառքի մէջ կանչեց։ 13Նորա համար էլ մենք անպակաս * գոհանում ենք Աստուածանից, որ դուք Աստուծոյ քարոզութեան խօսքը մեզանից առած ընդունեցիք, * ոչ թէ իբր մարդկանց խօսք, այլ ինչպէս որ ճշմարիտ է՝ Աստուծոյ խօսք. Որ եւ ներգործում է ձեզ հաւատացեալներումդ։ 14Որովհետեւ, եղբարք, դուք նման եղաք * Աստուծոյ այն եկեղեցիներին, որ Հրէաստանումն են Քրիստոս Յիսուսումը. * որովհետեւ դուք էլ նոյնը կրեցիք ձեր ազգականներիցը. * ինչպէս նորանք էլ Հրէաներիցը. 15* Որոնք Տէր Յիսուսին էլ սպանեցին եւ իրանց * մարգարէներին, եւ մեզ հալածեցին եւ Աստուծոյ անհաճոյ եղան. Եւ * բոլոր մարդկանց հակառակ են. 16* Որ մեզ արգելում են խօսել հեթանոսներին որ փրկուին, * որ իրանց մեղքերը կատարեալ անեն ամեն ժամանակ, * եւ հասել է նորանց վերայ բարկութիւնը մինչեւ վերջը։
17Բայց մենք, եղբարք, * թէեւ առ ժամանակ ձեզանից որբ մնացինք երեսով եւ ոչ սրտով, * բայց աւելի եւս շտապեցինք ձեր երեսը տեսնելու մեծ փափաքով։ 18Նորա համար ես Պօղոսս մի երկու անգամ կամեցայ ձեզ մօտ գալ, * եւ սատանան խափանեց մեզ։ 19* Որովհետեւ ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ * պարծանքի պսակը, եթէ ոչ դուք Տէրումը մեր Տէր Յիսուս Քրիստոսի առաջին * նորա գալու ժամանակումը։ 20Վասնզի դուք էք մեր փառքը եւ ուրախութիւնը։
*2.1 Գլ. ա. 5, 9։
*2.2 Գոր. ժզ. 22։
*2.2 Գլ. ա. 5։
*2.2 Գոր. ժէ. 2։
*2.2 Փիլ. ա. 30։ Կող. բ. 1։
*2.3 բ Կոր. է. 2։ Հմր. 5։ բ Պետ. ա. 16։
*2.4 ա Կոր. է. 25։ ա Տիմ. ա. 11, 12։
*2.4 ա Կոր. թ. 17։ Գաղ. բ. 7։ Տիտ. ա. 3։
*2.4 Գաղ. ա. 10։
*2.4 Առակ. ժէ. 3։ Հռովմ. ը. 27։
*2.5 Գոր. ի. 33։ բ Կոր. բ. 17։ դ. 2։ է. 2։ ժբ. 17։
*2.5 Հռովմ. ա. 9։
*2.6 Յովհ. ե. 41, 44։ ժբ. 43։ ա Տիմ. ե. 17։
*2.7 ա Կոր. թ. 4, 6, 12, 18։ բ Կոր. ժ. 1, 2, 10, 11։ ժգ. 10։ բ Թես. գ. 9։ Փիլիմ. 8, 9։
*2.7 ա Կոր. թ. 1, 2, 5։
*2.7 բ Կոր. ժա. 9։ ժբ. 13, 14։ բ Թես. գ. 8։
*2.7 ա Կոր. բ. 3։ թ. 22։ բ Կոր. ժգ. 4։ բ Տիմ. բ. 24։
*2.8 Հռովմ. ա. 11։ ժե. 29։
*2.8 բ Կոր. ժբ. 15։
*2.9 Գոր. ի. 34։ ա Կոր. դ. 12։ բ Կոր. ժա. 9։ բ Թես. գ. 8։
*2.9 բ Կոր. ժբ. 13, 14։
*2.10 Գլ. ա. 5։
*2.10 բ Կոր. է. 2։ բ Թես. գ. 7։
*2.12 Եփես. դ. 1։ Փիլ. ա. 27։ Կող. ա. 10։ Գլ. դ. 1։
*2.12 ա Կոր. ա. 9։ Գլ. ե. 24։ բ Թես. բ. 13։ բ Տիմ. ա. 9։
*2.13 Գլ. ա. 2։
*2.13 Մատ. ժ. 40։ Գաղ. դ. 14։ բ Պետ. գ. 2։
*2.14 Գաղ. ա. 22։
*2.14 Գոր. ժէ. 5, 13։
*2.14 Եբր. ժ. 33, 34։
*2.15 Գոր. բ. 23։ գ. 15։ ե. 30։ է. 52։
*2.15 Մատ. ե. 12։ իգ. 34, 37։ Ղուկ. ժգ. 33, 34։ Գոր. է. 52։
*2.15 Եսթ. գ. 8։
*2.16 Ղուկ. ժա. 52։ Գոր. ժգ. 50։ ժդ. 5, 18։ ժէ. 5, 13։ ժը. 12։ ժթ. 9։ իբ. 21, 22։
*2.16 Ծն. ժե. 16։ Մատ. իգ. 32։
*2.16 Մատ. իդ. 6, 14։
*2.17 ա Կոր. ե. 3։ Կող. բ. 5։
*2.17 Գլ. գ. 10։
*2.18 Հռովմ. ա. 13։ ժե. 22։
*2.19 բ Կոր. ա. 14։ Փիլ. բ. 16։ դ. 1։
*2.19 Առակ. ժզ. 31։
*2.19 ա Կոր. ժե. 23։ Գլ. գ. 13։ Յայտ. ա. 7։ իբ. 12։