Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բարի անունը ինչպէս կարելի է ստանալ և կորցնել։ 1* Անունը աւելի…
Բարի անունը ինչպէս կարելի է ստանալ և կորցնել։
1* Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից. Արծաթից ու ոսկիից շնորհքն է լաւ։
2* Հարուստը եւ աղքատը հանդիպում են իրար. * նորանց ամենքի անողը Տէրն է։
3* Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում։
4* Խոնարհութեան և Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ ու կեանք։
5* Փուշեր, որոգայթներ կան ծուռ մարդի ճանապարհումը. * իր հոգին կþպահպանէ ով որ նորանցից հեռանայ։
6* Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից։
7* Հարուստ աղքատներին կþտիրէ, եւ փոխ առնողը ծառայ կþլինի փոխ տուողին։
8* Չարութիւն ցանողը անօրէնութիւն կþհնձէ, եւ նորա բարկութեան գաւազանը պիտի կորչէ։
9* Բարի աչք ունեցողը օրհնուած կþլինի, որովհետեւ իր հացիցը տալիս է աղքատին։
10* Դուրս արա ծաղրողին, եւ կռիւը դուրս կþգնայ, եւ վէճն ու անարգանքը կþդադարէ։
11* Սրտի մաքրութիւն սիրողին, որ շնորհք ունի իր շրթունքի վերայ, թագաւորը բարեկամ է։
12Տիրոջ աչքերը պահում են գիտութիւնը, եւ նա աւերում է անօրէնի խօսքերը։
13* Ծոյլն ասում է. Առիւծ կայդրսումը. Հրապարակների մէջ կþսպանուիմ։
14* Խոր փոս է օտար կնիկների բերանը. * որի վերայ որ տէրը բարկացած է՝ նա այնտեղ կþընկնի։
15Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին. * խրատի գաւազանը նորան կþհեռացնէ նորանից։
16Ով որ աղքատին զրկէ՝ իրանը շատացնելու համար է. Ով որ հարուստին է տալիս՝ դա միայն կորուստի համար է։
17Ծռիր ականջդ եւ լսիր իմաստունների խօսքերը, եւ սիրտդ տուր իմ գիտութեանը։
18Որովհետեւ հաճելի է եթէ նորանց պահես սրտումդ. Նորանք բոլորը միատեղ հաստատուին քո շրթունքի վերայ։
19Որպէս զի քո ապաւինութիւնը Տիրոջ վերայ լինի, հէնց քեզ սովորեցրի այսօր։
20* Չէ՞ որ քեզ համար գրեցի եռապատիկ խրատներով եւ գիտութեամբ.
21* Որ քեզ սովորեցնեմ ճշմարտութեան խօսքերի ստուգութիւնը, * որ քեզ * հարցնողներին ճշմարտութեան խօսքեր պատասխանես։
22* Մի կողոպտիր աղքատին որովհետեւ աղքատ է. Եւ * տնանկին մի կոխիր * դատարանումը.
23* Որովհետեւ Տէրն է վարում նորանց դատը, եւ նա կþկողոպտէ՝ նորանց հոգին կողոպտողներին։
24Մի ընկերանար բարկութեան տէր մարդի հետ, եւ բորբոքուող մարդի հետ մի գնար։
25Որ մի գուցէ սովորես նորա ճանապարհները, եւ որոգայթ ստանաս քո հոգիի համար։
26* Մի լինիր ձեռքը գրաւի պէս տուողներից, որ պարտքի համար երաշխաւոր են լինում.
27Եթէ դու չþունենաս վճարելու, ի՞նչու համար * անկողինդ տակիցդ առնեն։
28* Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։
29Տեսե՞լ ես մի մարդ որ շուտափոյթ է իր գործումը. Նա թագաւորների առաջին է կանգնելու, աննշան մարդկանց առաջին չի կանգնիլ։
*22.1 Ժող. է. 1։
*22.2 Գլ. իթ. 13։ Տես ա Կոր. ժբ. 21։
*22.2 Յոբ լա. 15։ Գլ. ժդ. 31։
*22.3 Գլ. ժդ. 16։ իէ. 12։
*22.4 Սաղ. ճժբ. 3։ Մատ. զ. 33։
*22.5 Գլ. ժե. 19։
*22.5 ա յովհ. ե. 18։
*22.6 Եփես. զ. 4։ բ Տիմ. գ. 15։
*22.7 Յակ. բ. 6։
*22.8 Յոբ դ. 8։ Ովս. ժ. 13։
*22.9 բ Կոր. թ. 6։
*22.10 Ծն. իա. 9, 10։ Գլ. ժզ. 13։
*22.11 Սաղ. ճա. 6։ Գլ. ժզ. 13։
*22.13 Գլ. իզ. 13։
*22.14 Գլ. բ. 16։ ե. 3։ է. 5։ իդ. 27։
*22.14 Ժող. է. 26։
*22.15 Գլ. ժգ. 24։ ժթ. 18։ իգ. 13, 14։ իթ. 15, 17։
*22.20 Գլ. ը. 6։
*22.21 Ղուկ. ա. 3, 4։
*22.21 Տես ա պետ. գ. 15։
*22.21 Եբր.՝ ուղարկողներին
*22.22 Ել. իգ. 6։ Յոբ լա. 16, 21։
*22.22 Զաք. է. 10։ Մաղ. գ. 5։
*22.22 Եբր.՝ դռանը
*22.23 ա Թագ. իդ. 13։ իե. 39։ Սաղ. ժբ. 5։ լե. 1, 10։ կը. 5։ ճխ. 12։ Գլ. իգ. 11։ Երեմ. ծա. 36։
*22.26 Գլ. զ. 1։ ժա. 15։
*22.27 Տես Գլ. ի. 16։
*22.28 բ Օր. ժթ. 14։ իէ. 17։ Գլ. իգ. 10։