Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ բարութեան և հրաշքների գովասանքը։ 1* Գոհացէք Տէրիցը, …

Աստուծոյ բարութեան և հրաշքների գովասանքը։

1* Գոհացէք Տէրիցը, որ բարի է. * որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

2Գոհացէք * աստուածների Աստուածիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

3Գոհացէք տէրերի Տէրիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

4* Որ նա է մինակ մեծամեծ հրաշքներ անում, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

5* Որ երկինքն արաւ իմաստութիւնով. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

6* Որ երկիրը ջրերի վերայ տարածեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

7* Որ արաւ մեծամեծ լուսաւորներ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

8* Արեգակը՝ որ ցերեկի վերայ իշխէ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

9Լուսինն ու աստղերը՝ որ գիշերի վերայ իշխեն, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

10* Որ Եգիպտոսին զարկեց նորա առաջինեկներովը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

11* Եւ Իսրայէլին հանեց նորանց միջիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

12* Զօրեղ ձեռքով եւ երկար մեկնած բազուկով, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

13* Կարմիր ծովը երկու բաժին արաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

14Եւ Իսրայէլին անց կացրեց նորա միջովը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

15* Եւ Փարաւօնին եւ նորա զօրքին կարմիր ծովի մէջ թափեց. Որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

16* Եւ իր ժողովրդին անապատի միջովը տարաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

17* Որ մեծամեծ թագաւորներ զարկեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

18* Եւ զօրեղ թագաւորներ սպանեց, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

19* Ամօրհացիների Սեհօն թագաւորին, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

20* Եւ Բասանի Ովգ թագաւորին, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

21* Եւ նորանց երկիրը ժառանգութիւն տուաւ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

22Ժառանգութիւն իր Իսրայէլ ծառայի համար, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

23* Որ մեր խոնարհութիւնումը յիշեց մեզ, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

24Եւ փրկեց մեզ մեր թշնամիներիցը, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը.

25* Որ հաց է տալիս ամեն մարմնի, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

26Գոհացէք երկնքի Աստուածանից, որ յաւիտեան է նորա ողորմութիւնը։

*136.1 Սաղ. ճզ. 1։ ճէ. 1։ ճժը. 1։

*136.1 ա Մն. ժզ. 34, 41։ բ Մն. ի. 21։

*136.2 բ Օր. ժ. 17։

*136.4 Սաղ. հբ. 18։

*136.5 Ծն. ա. 1։ Առակ. գ. 19։ Երեմ. ծա. 15։

*136.6 Ծն. ա. 9։ Սաղ. իդ. 2։ Երեմ. ժ. 12։

*136.7 Ծն. ա. 16։ Երեմ. լա. 35։

*136.8 Ծն. ա. 16։

*136.10 Ել. ժբ. 29։ Սաղ. ճլե. 8։

*136.11 Ել. ժբ. 51։ ժգ. 3, 17։

*136.12 Ել. զ. 6։

*136.13 Ել. ժդ. 21, 22։ Սաղ. հը. 13։

*136.15 Ել. ժդ. 27։ Սաղ. ճլե. 9։

*136.16 Ել. ժգ. 18։ ժե. 22։ բ Օր. ը. 15։

*136.17 Սաղ. ճլե. 10, 11։

*136.18 բ Օր. իթ. 7։

*136.19 Թու. իա. 21։

*136.20 Թու. իա. 33։

*136.21 Յես. ժբ. 1 ևլն։ Սաղ. ճլե. 12։

*136.23 Ծն. ը. 1։ բ Օր. լբ. 36։ Սաղ. ճժգ. 7։

*136.25 Սաղ. ճդ. 27։ ճխե. 15։ ճխէ. 9։