Հին Կտակարան
Նոր Կտակարան
Լեզուն զօրաւոր գործիք է բարիի և չարի համար։ Վերևից իջած իմաստութիւն և…
Լեզուն զօրաւոր գործիք է բարիի և չարի համար։ Վերևից իջած իմաստութիւն և երկրաւոր իմաստութիւն։
1* Շատ վարդապետներ մի լինիք, եղբարքս. * գիտենալով որ մեծ դատաստան պիտի ընդունիք։ 2* Որովհետեւ շատ բաներով մեղանչում ենք ամենս։ * Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում * նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել։ 3Տես, * ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նորանք հնազանդեն մեզ, եւ նորանց բոլոր մարմինը կառավարում ենք։ 4Ահա նաւերն էլ, որ այսչափ մեծ են եւ սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են որ կողմն որ ղեկավարի միտքը կամենայ։ 5* Այնպէս էլ լեզուն՝ մի փոքր անդամ է, * բայց մեծ մեծ բաներ է խօսում. Տես, մի փոքր կրակը ո՞րքան բան է վառում։ 6* Լեզուն էլ կրակ է՝ այդ անիրաւութեան աշխարհքը. Այսպէս է լեզուն դրուած մեր անդամների մէջ, * որ նա բոլոր մարմինն ապականում է եւ կրակով վառում է մեր գոյութեան անիւը, եւ ինքը բորբոքուած է գեհենիցը։ 7Որովհետեւ * գազանների, եւ թռչունների, եւ սողունների, եւ ծովում լինողների բոլոր բնութիւնը նուաճուած է եւ նուաճվում է մարդկային բնութիւնից։ 8Բայց մարդկանց լեզուն ոչ ով կարող չէ նուաճել, մի անզուսպ չար է՝ * լցուած մահաբեր թոյնով։ 9Նորանով օրհնում ենք Աստուած եւ Հայրը, եւ նորանով անիծում ենք մարդկանց, * որ Աստուծոյ նմանութիւնովը ստեղծուած են։ 10Միեւնոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւն եւ անէծք. Պէտք չէ, եղբարքս, որ սա այսպէս լինի։ 11Մի՞թէ մի աղբիւր նոյն ակնից քաղցր եւ դառն ջուր կ’բղխէ։ 12Մի՞թէ կարելի է, եղբարքս, որ թզենին ձիթապտուղ բերէ, կամ որթը թուզ. Այնպէս էլ աղի աղբիւրը չէ կարող քաղցր ջուր հանել։ 13* Ո՞վ է ձեզանում իմաստուն եւ խելացի, թող իր բարի վարքովը ցոյց տայ * իր գործերը * իմաստութեան հեզութիւնովը։ 14* Բայց եթէ դառն նախանձ եւ հակառակութիւն ունիք ձեր սրտերումը, * մի պարծենաք եւ սուտ մի ասէք ճշմարտութեան դէմ։ 15* Այս իմաստութիւնը վերեւից իջած չէ, այլ երկրաւոր, շնչաւոր եւ դիւական։ 16* Որովհետեւ ուր որ նախանձ եւ կռիւ կայ, այնտեղ անկարգութիւն եւ ամեն չար բաներ կան։ 17* Բայց վերին իմաստութիւնը նախ եւ առաջ սուրբ է, եւ յետոյ խաղաղարար, հեզ, հլու, ողորմութիւնով եւ բարի պտուղներով լիքը, անկողմնասէր, * անկեղծ։ 18* Եւ արդարութեան պտուղը խաղաղութիւնով է սերմվում նորանց համար որ խաղաղութիւն են անում։
*3.1 Մատ. իգ. 8, 10։ Հռովմ. բ. 20, 21։ ա Պետ. ե. 3։
*3.1 Ղուկ. զ. 37։
*3.2 գ Թագ. ը. 46։ բ Մն. զ. 36։ Առակ. ի. 9։ Ժող. է. 20։ ա Յովհ. ա. 8։
*3.2 Սաղ. լդ. 13։ Գլ. ա. 26։ ա Պետ. գ. 10։
*3.2 Մատ. ժբ. 37։
*3.3 Սաղ. լբ. 9։
*3.5 Առակ. ժբ. 18։ ժե. 2։
*3.5 Սաղ. ժբ. 3։ հգ. 8, 9։
*3.6 Առակ. ժզ. 27։
*3.6 Մատ. ժե. 11, 18-20։ Մար. է. 15, 20, 23։
*3.7 Ծն. ա. 28։
*3.8 Սաղ. ճխ. 3։
*3.9 Ծն. ա. 26։ ե. 1։ թ. 6։
*3.13 Գաղ. զ. 4։
*3.13 Գլ. բ. 18։
*3.13 Գլ. ա. 21։
*3.14 Հռովմ. ժգ. 13։
*3.14 Հռովմ. բ. 17, 23։
*3.15 Գլ. ա. 17։ Փիլ. գ. 19։
*3.16 ա Կոր. գ. 3։ Գաղ. ե. 20։
*3.17 ա Կոր. բ. 6, 7։
*3.17 Հռովմ. ժբ. 9։ ա Պետ. ա. 22։ բ. 1։ ա Յովհ. գ. 18։
*3.18 Առակ. ժա. 18։ Ովս. ժ. 12։ Մատ. ե. 9։ Փիլ. ա. 11։ Եբր. ժբ. 11։