Հին Կտակարան
Նոր Կտակարան
Եզեկիայի հիւանդանալը և կեանքի երկարանալը։ Նորա սնապարծութիւնը Բաբելաց…
Եզեկիայի հիւանդանալը և կեանքի երկարանալը։ Նորա սնապարծութիւնը Բաբելացի դեսպանների առաջին և մեռնելը։
1* Այն օրերը Եզեկիան մերձ þի մահ հիւանդացաւ. Եւ Ամովսի որդի Եսայիա մարգարէն եկաւ նորա մօտ եւ նորան ասեց. Այսպէս է ասում Տէրը. * Կտակ արա քո տան մասին. Որովհետեւ դու պիտի մեռնես ու չþապրես։ 2Եւ նա իր երեսը դարձրեց դէպի պատը եւ աղօթք արաւ Տիրոջն ասելով. 3Աղաչում եմ, ով Տէր, * յիշիր հիմա որ քո առաջին հաւատարմութեամբ ու * կատարեալ սրտով գնացի, * որ քո աչքերին հաճելի եղածն արի։ Եւ Եզեկիան * մեծ լացով լաց եղաւ։
4Եւ Եսայիան դեռ չէր դուրս եկել միջի քաղաքիցը, եւ ահա Տիրոջ խօսքն եղաւ նորան ասելով. 5Ետ դարձիր եւ ասիր իմ ժողովրդի * իշխան Եզեկիային. Այսպէս է ասում Տէրը՝ քո հայր Դաւիթի Աստուածը. * Լսեցի քո աղօթքը, տեսայ քո * արտասուքը. Ահա ես քեզ կþբժշկեմ և երրորդ օրը վեր կþգնաս Տիրոջ տունը։ 6Եւ ես կþաւելացնեմ քո օրերի վերայ տասնեւհինգ տարի. Եւ կþազատեմ քեզ եւ * այս քաղաքը Ասորեստանի թագաւորի ձեռքից. Եւ այս քաղաքը կþպաշտպանեմ ինձ համար եւ իմ ծառայ Դաւիթի համար։ 7Եւ * Եսայիան ասեց. Չորացրած թուզ առէք. Եւ առան ու դրին * վէրքի վերայ, եւ նա առողջացաւ։
8Եւ Եզեկիան ասեց Եսայիային. * Ո՞րն է նշանը թէ Տէրը ինձ բժշկելու է, եւ որ ես երրորդ օրը գնալու եմ Տիրոջ տունը։ 9Եւ Եսայիան ասեց. * Այս քեզ նշան լինի Տէրիցը, որ Տէրը անելու է իր ասած խօսքը. Ստուերը տասը աստիճան առա՞ջ գնայ կամ թէ տասը աստիճան ե՞տ դառնայ։ 10Եւ Եզեկիան ասեց. * Թեթեւ է ստուերի համար տասը աստիճան առաջ գնալը. Ոչ, այլ ստուերը տասը աստիճան դէպի ետ դառնայ։ 11Եւ Եսայիա մարգարէն Տիրոջն աղաղակեց եւ * ստուերը ետ դարձրեց տասը աստիճան այն աստիճաններով, որ իջել էր Աքազի աստիճաններովը։
12* Այն ժամանակ Բաղադանի որդի * Մարովդաք-բաղադան՝ Բաբիլոնի թագաւորը նամակներ եւ ընծայ ուղարկեց Եզեկիայի մօտ. Որովհետեւ լսել էր թէ հիւանդացել է Եզեկիան։ 13Եւ Եզեկիան * լսեց նորանց, եւ ցոյց տուաւ նորանց իր թանգագին բաների տունը, արծթը, ոսկին եւ խունկերը եւ պատուական իւղը, եւ իր զէնքերի բոլոր տունը եւ բոլորը ինչ որ գտնվում էր իր գանձարաններումը. Մի բան չþկար որ Եզեկիան նորանց ցոյց տուած չþլինէր իր տանը եւ իր բոլոր տէրութեան մէջ։
14Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ ասեցին այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ։ Եւ Եզեկիան ասեց Հեռու երկրից են եկել՝ Բաբիլոնից։ 15Եւ ասեց. Ինչ են տեսել քո տանը. Եւ Եզեկիան ասեց. Ամեն ինչ որ կայ իմ տանը՝ տեսել են. Մի բան չþկար որ ես ցոյց տուած չþլինիմ նորանց իմ գանձարաններումը։ 16Եւ Եսայիան ասեց Եզեկիային. 17Լսիր Տիրոջ խօսքը. Ահա օրեր են գալիս, որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ էլ քո հայրերը հաւաքել են մինչեւ այս օրը, կþտարուի Բաբիլոն. Մէկ բան չի մնալ, ասում է Տէրը։ 18Եւ քո որդիներից, որ պիտի քեզանից յառաջ գան, որ դու կþծնես, * կþառնեն, եւ նորանք Բաբիլոնի թագաւորի պալատումը ներքինիներ կþլինին։ 19Եւ Եզեկիան ասեց Եսայիային. * Բարի է Տիրոջ խօսքը որ դու ասեցիր. Եւ նա ասեց. Չէ՞ որ, եթէ իմ օրերին խաղաղութիւն եւ ապահովութիւն կþլինի։
20Եւ * Եզեկիայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր զօրութիւնը, եւ նորա * շինած աւազանը եւ ջրմուղը, եւ որ * ջուրը քաղաքը բերաւ, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։ 21Եւ * Եզեկիան ննջեց իր հայրերի հետ, եւ նորա որդի Մանասէն թագաւոր եղաւ նորա տեղ։
*20.1 բ Մն. լբ. 24։ Ես. լը. 1-8 ևլն։
*20.1 բ Թագ. ժէ. 23։
*20.3 Նէեմ. ե. 19։ ժգ. 14, 22, 31։
*20.3 գ Թագ. ը. 61։
*20.3 Գլ. ժը. 3։
*20.3 (Տես Սաղ. լթ. 13։)
*20.5 ա Թագ. թ. 16։ ժ. 1։
*20.5 Գլ. ժթ. 20։ Սաղ. կե. 2։
*20.5 Սաղ. լթ. 12։ ծզ. 8։
*20.6 Գլ. ժթ. 34։
*20.7 Ես. լը. 21։
*20.7 Տես Ղև. ժգ. 18։
*20.8 Դատ. զ. 17, 37, 39։ Գլ. ժթ. 29։ Ես. է. 11, 14։ լը. 22։
*20.9 Ես. լը. 7, 8։
*20.10 Գլ. գ. 18։
*20.11 ես. լը. 8։
*20.12 Ես. լթ. 1-8։
*20.12 Եբր.՝ Բարովդաք
*20.13 բ Մն. լբ. 31։
*20.18 Գլ. իգ. 12։ բ Մն. լգ. 11։
*20.19 ա Թագ. գ. 18։ Տես բ Մն. լբ. 25, 26։
*20.20 բ Մն. լբ. 32։
*20.20 Գլ. ժը. 17։ Նէեմ. բ. 14։ գ. 16։
*20.20 բ Մն. լբ. 30։ Ես. իբ. 9, 11։
*20.21 բ Մն. լբ. 33։