Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթի օրհնաբանութիւնը իր թշնամիներից ազատուելու համար։ 1Եւ Դաւիթն…
Դաւիթի օրհնաբանութիւնը իր թշնամիներից ազատուելու համար։
1Եւ Դաւիթն ասեց * Տիրոջը այս երգի խօսքերն այն օրը, երբոր Տէրը նորան * ազատել էր իր բոլոր թշնամիների ձեռքից եւ Սաւուղի ձեռքից։
2* Տէրը իմ վէմն ու իմ բերդն ու իմ փրկիչն է։
3Աստուած իմ ժայռն է. * ես նորան եմ յուսացած.
* Իմ վահանը եւ * իմ փրկութեան եղջիւրը, իմ * բարձրութիւնն ու * ապաստանը,
Իմ ազատիչը. Դու անիրաւութիւնից ազատում ես ինձ։
4Օրհնեալն եմ կանչում՝ Եհովան, եւ կþազատուիմ իմ թշնամիներիցը։
5Որովհետեւ մահուան ալիքներն ինձ պաշարեցին,
Կորուստի վտակներն ինձ տագնապեցրին։
6* Դժոխքի լարերը պատեցին ինձ.
Մահուան որոգայթներն իմ առաջն առան.
7Իմ նեղութեան մէջ * Տիրոջը կանչեցի,
Եւ իմ Աստուծուն աղաղակեցի.
Եւ * նա լսեց իր տաճարիցն իմ ձայնը.
Եւ իմ աղաղակը նորա ականջին հասաւ։
8* Այն ժամանակ երկիրը սասանուեց ու դողաց,
* Երկնքի հիմունքը սարսուեցան,
Եւ սասանուեցան, որովհետեւ նա բարկացաւ։
9Նորա քթիցը ծուխ ելաւ,
Եւ նորա բերանիցը մաշող * կրակ.
Կայծակներ փայլատակուեցան նորանից։
10Եւ նա * խոնարհեցրեց երկինքն, եւ իջաւ.
Եւ * մէգ կար նորա ոտների տակ։
11Եւ նա հեծաւ քերովբէի վերայ եւ թռաւ,
Եւ երեւեցաւ * հողմի թեւերի վերայ։
12* Խաւարն իր շուրջը վարագոյր դրաւ՝
Թանձր ջրերը՝ օդեղէն ամպերը։
13Նորա առաջի ճաճանչիցը
Կրակի կայծակներ բորբոքուեցան։
14* Երկնքիցը որոտաց Տէրը,
Եւ Բարձրեալը տուաւ իր ձայնը։
15Եւ * նետեր ուղարկեց ու նորանց ցրուեց,
Կայծակներ՝ ու նորանց խռովեցրեց։
16Եւ երեւեցան ծովի յատակները,
Յայտնուեցան երկրի հիմունքը,
* Տիրոջ յանդիմանութիւնովը,
Նորա * բարկութեան հողմի փչելուցը։
17* Բարձրիցն ուղարկեց՝ ինձ բռնեց.
Ինձ դուրս քաշեց շատ ջրերից։
18Ինձ ազատեց զօրաւոր թշնամիիցս,
Ինձ ատողներիցս՝ որ ինձանից ուժեղ էին.
19Իմ առաջն առան իմ դժբաղդութեան օրը.
Բայց Տէրն ինձ նեցուկ եղաւ։
20Եւ նա ինձ հանեց * լայնարձակ տեղ.
Ինձ փրկեց. Որովհետեւ * ինձ հաւանեց։
21* Ինձ վարձատրեց Տէրն իմ արդարութեան համեմատ,
* Իմ ձեռքի մաքրութեան պէս հատուցրեց ինձ։
22Որովհետեւ ես պահեցի Տիրոջ ճանապարհները,
Եւ իմ Աստուծոյ դէմ ամբարշտութիւն չþարի։
23Որովհետեւ նորա բոլոր * իրաւունքներն իմ առաջին են.
Եւ նորա օրէնքներիցը չþհեռացայ։
24Եւ * նորա առաջին կատարեալ եղայ.
Ու զգուշացայ իմ անօրէնութիւնիցը։
25Եւ ինձ հատուցրեց Տէրն իմ արդարութեան պէս,
Իմ մաքրութեան պէս՝ նորա աչքերի առաջին։
26Սուրբի հետ սուրբ ես,
Կատարեալ մարդի հետ կատարեալ ես.
27Մաքուրի հետ մաքուր ես,
* Եւ ծուռի հետ * ծռվում ես։
28Եւ դու * վշտացած ժողովրդին փրկում ես.
Եւ աչքերդ * բարձրերի վերայ է որ կործանես։
29Որովհետեւ * դու ես իմ ճրագը, ով Տէր.
Եւ Տէրը լուսաւորելու է իմ խաւարը։
30Որովհետեւ քեզանով կþվազեմ գունդի վերայ.
Իմ Աստուծով պարսպից կþանցնեմ։
31* Աստուծոյ ճանապարհը կատարեալ է.
* Տիրոջ խօսքը զտուած է.
Նա վահան է բոլոր իրան յուսացողներին։
32Որովհետեւ * ո՞վ է Աստուած բացի Եհովայից.
Ու ո՞վ է Վէմ բացի մեր Աստուածանից։
33* Աստուած է իմ զօրաւոր բերդը.
Ու * կատարեալին տանում է իր ճանապարհովը։
34Նա հաստատեց իմ ոտքերն * ինչպէս եղջերուինը,
Եւ * իմ բարձր տեղերի վերայ կանգնեցրեց ինձ։
35Նա սովորեցնում է * ձեռքերս պատերազմի
Ու իմ բազուկները լարում են պղնձի աղեղ։
36Եւ դու տուիր ինձ քո փրկութեան վահանը,
Ու քո պատասխանելը մեծացրեց ինձ։
37Լայնացրիր * իմ գնացքն իմ ոտքի տակին,
Ու իմ սրունքները չþդողդողացին։
38Իմ թշնամիներին հալածեցի ու փչացրի նորանց.
Ու ես ետ չþդառայ մինչեւ որ վերջացան։
39Ես ջնջեցի նորանց ու խորտակեցի նորանց որ չþկանգնեն։
Նորանք * վայր ընկան իմ ոտների տակը։
40Դու ինձ * զօրութեամբ գօտեւորեցիր պատերազմի
* Ու ինձ դէմ կանգնողներին իմ տակը գցեցիր։
41Իմ թշնամիների մէջքը դէպի ինձ տուիր,
Ինձ ատողներին՝ որ ես ջարդեմ նորանց։
42* Նայեցին, բայց փրկող չþկար.
Դէպի Տէրը, բայց չþպատասխանեց նորանց։
43Իսկ ես նորանց * կþփշրեմ երկրի փոշիի պէս.
* Ճանապարհի ցեխի պէս կþմանրեմ՝ կոխ կþտամ նորանց։
44Բայց դու ինձ ազատեցիր * իմ ժողովրդի հակառակութիւնիցը.
Ինձ պահեցիր * ազգերի գլուխ լինելու.
* Իմ չþճանաչած ազգը ծառայում է ինձ։
45Օտարների որդիքն ինձ խոնարհութիւն արին.
Ականջով լսելով ինձ հնազանդեցին։
46Օտարների որդիքը թուլացան.
Ու դողալով դուրս եկան * իրանց ապաստանարաններիցը։
47Կենդանի է Եհովան, եւ օրհնեալ է իմ Վէմը,
Եւ բարձրեալ լինի Աստուած՝ * իմ փրկութեան Վէմը.
48Այն Աստուածը, որ ինձ համար վրէժխնդիր է լինում,
Ու * ազգերն իմ տակն իջեցնում։
49Եւ որ ինձ իմ թշնամիներիցը պրծացնում է,
* Եւ իմ հակառակորդներիցն ինձ աւելի բարձր ես անում,
* Բռնաւոր մարդիցն ինձ ազատում ես։
50* Սորա համար, ով Տէր, քեզ պիտի գովեմ ազգերի մէջ,
Եւ պիտի սաղմոս երգեմ քո անունին.
51Որ * իր թագաւորի համար փրկութիւնները մեծացնում է,
Եւ ողորմութիւն է անում յաւիտեան,
Իր * օծեալին՝ Դաւիթին եւ * նորա զաւակին մինչեւ յաւիտեան։
23
ԳԼ. ԻԳ
Դաւիթի վերջին խօսքերը։ Նորա քաջազունները։
1Եւ սորանք են Դաւիթի վերջին խօսքերը.
Յեսսէի որդի Դաւիթի * խօսքը,
* Եւ այն մարդի խօսքը, որ վեր բարձրացաւ.
* Յակոբի Աստուծոյ օծեալը,
Իսրայէլի վայելուչ երգերը շարադրողն էր.
2* Տիրոջ Հոգին խօսեց ինձանով,
Եւ նորա խօսքն իմ լեզուի վերայ էր։
3Իսրայէլի Աստուածն ասեց.
* Իսրայէլի Վէմը խօեց ինձ հետ.
Թէ * մարդկանց վերայ իշխողը թող արդար լինի,
* Աստուծոյ երկիւղովն իշխէ։
4* Նա նման է առաւօտեան լոյսին,
Երբոր արեգակը ծագում է,
Մի առաւօտ՝ որ ամպեր չþկան՝
Ճառագայթիցն՝ անձրեւից յետոյ
Գետնից դալար է բուսնում։
5Ապա իմ տունը այսպէս չէ՞ Աստուծոյ մօտ.
* Որովհետեւ յաւիտենական ուխտ է արել ինձ հետ.
Հաստատուած ամեն բանի մէջ եւ պահուած։
Ապա իմ բոլոր փրկութիւնն ու բոլոր բաղձանքը նա չի՞ ծաղկեցնիլ։
6Իսկ բոլոր * անօրէնները դուրս գցուած փուշի պէս են.
Որը ձեռքով չեն բռնիլ։
7Եւ նորանց դիպչող մարդը
Թող զինուորուի երկաթով եւ * նիզակի փայտով։
Եւ վառած կրակով պիտի վառուին նոյն տեղը։
8* Սորանք են Դաւիթի զօրաւորների անունները, Յօսէբ-բասեբեթ Թահքեմոնացին՝ զօրաւորների գլխաւորը. Նա է Ասօնացի Ադինօն, որ * ութ հարիւր մարդ մէկ անգամ մեռցրեց։
9Նորանից յետոյ * Աքուքացիի որդի Դովդայի որդի Եղիազարը, որ Դաւիթի հետ եղող երեք զօրավարներիցն էր, երբոր նախատեցին այնտեղ պատերազմի համար ժողովուած Փղշտացիներին, եւ իսրայէլի մարդիկը փախան։ 10Նա վեր կացաւ եւ զարկեց Փղշտացիներին մինչեւ որ ձեռքը յոգնեց եւ ձեռքն իր սուրին փակաւ, եւ Տէրն այն օրը մեծ փրկութիւն արաւ, եւ ժողովուրդը նորանից դարձաւ, որ միայն կողոպուտն անէ։
11Եւ նորանից յետոյ * Արարացի Ագէի որդի Սամման էր. Երբոր * Փղշտացիները մի խումբ կազմեցին, եւ այնտեղ մի կտոր ագարակ կար ոսպով լիքը, եւ ժողովուրդը Փղշտացիների երեսիցը փախաւ, 12Այն ժամանակ նա դէմ կացաւ ագարակի մէջ ու նորան պաշտպանեց եւ զարկեց Փղշտացիներին, եւ Տէրը մեծ փրկութիւն արաւ։
13Եւ այն * երեսուն զօրավարներից երեքը գնացին հունձի ժամանակին Դաւիթի մօտ * Ոդողոմի քարայրը, եւ Փղշտացիների մէկ գունդը բանակուել էր * Ռափայնոց հովիտումը։ 14Եւ այն ժամանակ Դաւիթը բերդումն էր. Եւ Փղշտացիների մի զօրախումբը այն ժամանակ բեթլեհէմումն էր։ 15Եւ Դաւիթը փափաքեց եւ ասեց. Ո՞վ կþբերէ ինձ համար խմելու ջուր Բեթլեհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է։ 16Եւ այս երեք զօրաւորները Փղշտացիների բանակը ճեղքեցին, եւ ջուր քաշեցին Բեթլեհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է, եւ բերին տուին Դաւիթին. Իսկ նա չþուզեց խմել այն, եւ թափեց Տիրոջ համար. 17Եւ ասեց. Քաւ լիցի ինձ, ով Տէր, որ ես անեմ այս բանը. Ես իրանց կեանքը վտանգի մէջ դնող մարդկանց * արի՞ւնը խմեմ. Եւ չþկամեցաւ խմել այն. Այս բանն արին այն երեք զօրաւորները։
18Եւ Շարուհեան Յովաբի եղբայր * Աբեսսան այն երեքի գլխաւորն էր. Եւ նա բարձրացրեց իր նիզակը երեք հարիւր սպանուածների վերայ. Եւ նա անուանի էր այն երեքի մէջ։ 19Թէեւ այն երեքից աւելի պատուաւոր էր եւ նորանց գլխաւորն էր, բայց * այն առաջին երեքին նա չէր հասնիլ։
20Եւ * Յովիադայի որդի Բանեան՝ մի ժիր եւ գործունեայ մարդի որդի՝ * Կաբեսէլացի՝ զարկեց * Մովաբի երկու զօրաւոր մարդկանց. Եւ նա իջաւ ու զարկեց առիւծին գուբի մէջ ձիւնի ժամանակ։ 21Եւ նա զարկեց մի * Եգիպտացի մարդ, որ տեսքով էր, եւ այդ Եգիպտացիի ձեռքին մի նիզակ կար. Իսկ նա գնաց նորա վերայ մէկ ցուպով ու յափշտակեց նիզակը Եգիպտացիի ձեռքիցը եւ սպանեց նորան իր նիզակովը։ 22Այս բաներն արաւ Յովիադայի որդի Բանեան. Եւ նա անուանի էր այն երեք զօրաւորների մէջ։ 23Երեսունիցն աւելի պատուաւոր էր, բայց այն առաջին երեքին չէր հասնիլ. Եւ Դաւիթն նորան իր * ատեանին վերակացու դրաւ։
24Յովաբի եղբայր * Ասայէլն երեսունիցն էր. Նաև Ելէանանը Դովդայի որդին՝ Բեթլեհէմացին։ 25* Հարօդացի Սամման, Հարօդացի Եղիկան. 26Փելլատացի Քեղղէսը, Թեկուացի Եկգեսի որդի Իրասը. 27Անաթովթացի Աբիեզերը, Ովսացի Մեբունան. 28Աքուքացի Սելմօնը, 29Նետոփաթացի Բաանայի որդի Ալաբը. Բենիամինի որդկանց Գաբայից՝ Ռիփայի որդի Եթթին. 30Փարաթոնացի Բանեան, * Գաասի * ձորերից Ադդային. 31Արաբաթացի Աբիելբոնը, Բարումացի Ազամօթը. 32Սաղաբինացի Եղիաբան, Յասենի որդիներից Յովնաթանը. 33Հարարացի Սամման, Արարացի Սարարի որդի Աքիամը. 34Մաաքաթիի որդիի Ահասբայի որդի Եղիփաղէտը, Գեղոնացի Աքիտոփէլի որդի Եղիամը. 35Կարմելացի Ասարէն, Արբացի Փաարան. 36Սուբացի Նաթանի որդի իգալը, Գադացի Բանին. 37Ամմոնացի Սելեկը, Շարուհեան Յովաբի կապարճակիր Բերովթացի Նաարան. 38* Յեթերացի Իրասը, Յեթերացի Գարեբը. 39* Քետացի Ուրիան. Ամենը երեսունեւեօթը։
*22.1 Ել. ժե. 1։ Դատ. ե. 1։
*22.1 Սաղ. ժը. վերնագիրը։ Սաղ. լդ. 19։
*22.2 բ Օր. լբ. 4։ Սաղ. ժը. 2-50։ լա. 3։ հա. 3։ ղա. 2։ ճխդ. 2։
*22.3 Եբր. բ. 13։
*22.3 Ծն. ժե. 1։
*22.3 Ղուկ. ա. 69։
*22.3 Առակ. ժը. 10։
*22.3 Սաղ. թ. 9։ խզ. 7, 11։ ծթ. 9, 16, 17։ կբ. 2, 6։ Երեմ. ժզ. 19։
*22.6 Սաղ. ճժզ. 3։
*22.7 Սաղ. ճի. 1։ Յօն. բ. 2։
*22.7 Ել. գ. 7։ Սաղ. լդ. 6, 15, 17։
*22.8 Դատ. ե. 4։ Սաղ. հէ. 18։ ղէ. 4։
*22.8 Յոբ իզ. 11։
*22.9 Սաղ. ղէ. 3։ Ամբ. գ. 5։
*22.10 Սաղ. ճխդ. 5։ Ես. կդ. 1։
*22.10 Տես Ել. ի. 21։ գ Թագ. ը. 12։
*22.11 Սաղ. ճդ. 3։
*22.12 Հմր. 10։ Յոբ. լզ. 29։ Սաղ. ղէ. 2։
*22.14 Դատ. ե. 20։ ա Թագ. բ. 10։ է. 10։ Սաղ. իթ. 3։ Ես. լ. 30։
*22.15 բ Օր. լբ. 23։ Սաղ. է. 13։ հէ. 17։ ճխդ. 6։ Ամբ. գ. 11։
*22.16 Ել. ժե. 8։
*22.16 Սաղ. հդ. 1։
*22.17 Սաղ. ճխդ. 7։
*22.20 Սաղ. լա. 8։ ճժը. 5։
*22.20 Գլ. ժե. 26։
*22.21 Սաղ. է. 8։
*22.21 Սաղ. իդ. 4։
*22.23 բ Օր. է 12։ Սաղ. ճժթ. 30, 102։
*22.24 Ծն. զ. 9։ ժէ. 1։ Յոբ. ա. 1։
*22.27 Ղև. իզ. 23, 24, 27, 28։
*22.27 Սաղ. ժը. 26։
*22.28 Ել. գ. 7։ Սաղ. հբ. 12, 13։
*22.28 Յոբ. խ. 11, 12։ Ես. բ. 11, 12, 17։ Դան. դ. 37։
*22.29 Յոբ. իթ. 3։ Սաղ. իէ. 1։
*22.31 բ Օր. լբ. 4։ Դան դ. 37։ Յայտ. ժե. 3։
*22.31 Սաղ. ժբ. 6։ ճժթ. 140։ Առակ. լ. 5։
*22.32 ա Թագ. բ. 2։ Ես. խե. 5, 6։
*22.33 Ել. ժե. 2։ Սաղ. իէ. 1։ իը. 7, 8։ լա. 4։ Ես. ժբ. 2։
*22.33 Յոբ. իբ. 3։ Սաղ. ճա. 2, 6։ ճժթ. 1։
*22.34 Գլ. բ. 18։ Ամբ. գ. 19։
*22.34 բ Օր. լբ. 13։ լգ. 29։ Ես. լդ. 16։ ծը. 14։
*22.35 Սաղ. ճխդ. 1։
*22.37 Առակ. դ. 12։
*22.39 Մաղ. դ. 3։
*22.40 Սաղ. ժը. 32, 39։
*22.40 Սաղ. խդ. 5։
*22.42 (Տես Յոբ. իէ. 9։ Առակ. ա. 28։ Ես. ա. 15։ Միք. գ. 4։)
*22.43 դ Թագ. ժգ. 7։ Դան. բ. 35։
*22.43 Ես. ժ. 6։ Միք. է. 10։ Զաք. ժ. 5։
*22.44 Գլ. գ. 1։ ե. 1։ ժթ. 9, 14։ ի. 1, 2, 22։
*22.44 բ Օր. իը. 13։ Գլ. ը. 1-14։ Սաղ. բ. 8։
*22.44 Ես. ծե. 5։
*22.46 Միք. է. 17։
*22.47 Սաղ. ձթ. 26։ ղե. 1։
*22.48 Սաղ. ճխդ. 2։
*22.49 Սաղ. ծթ. 1։
*22.49 Սաղ. ճխ. 1։
*22.50 Սաղ. ժը. 49։ Հռովմ. ժե. 9։
*22.51 Սաղ. ճխդ. 10։
*22.51 Սաղ. ձթ. 20։
*22.51 Գլ. է. 12, 13, 29։ Սաղ. ձթ. 29։
*23.1 Թու. իդ. 3, 15։
*23.1 Գլ. է. 8, 9։ Սաղ. հը. 70, 71։
*23.1 ա Թագ. ժզ. 12, 13։ Սաղ. ձթ. 20։
*23.2 բ Պետ. ա. 21։
*23.3 բ Օր. լբ. 4։ Գլ. իբ. 2, 32։
*23.3 Սաղ. ճժ. 2։
*23.3 Ել. ժը. 21։ բ Մն. ժթ. 9։
*23.4 Դատ. ե. 31։ Սաղ. ճժ. 3։
*23.5 Գլ. է. 15, 16։ Սաղ. ձթ. 29։ Ես. ծե. 3։
*23.6 Յոբ. լդ. 18։ Նաւ. ա. 15։ Տես բ Օր. ժգ. 13։ ժե. 9։
*23.7 Գլ. իա. 19։
*23.8 ա Մն. ժա. 10-47։
*23.8 ա Մն. ժա. 11։ իէ. 2։
*23.9 ա Մն. ժա. 12։ իէ. 4։
*23.11 ա Մն. ժա. 27։
*23.11 Տես ա Մն. ժա. 13, 14։
*23.13 ա Մն. ժա. 15։
*23.13 ա Թագ. իբ. 1։
*23.13 Գլ. ե. 18։
*23.17 Ղև. ժէ. 10։
*23.18 ա Մն. ժա. 20։
*23.19 ա Մն. ժա. 21։
*23.20 Գլ. ը. 18։ ի. 23։
*23.20 Յես. ժե. 21։
*23.20 Ել. ժե. 15։ ա Մն. ժա. 22, 23։
*23.21 ա Մն. ժա. 23։
*23.23 ա Թագ. իբ. 14։ Գլ. ը. 18։ ի. 23։
*23.24 Գլ. բ. 18։ ա Մն. իէ. 7։
*23.25 ա Մն. ժա. 27։
*23.30 Դատ. բ. 9։
*23.30 բ Օր. ա. 24։
*23.38 Գլ. ի. 26։
*23.39 Գլ. ժա. 3, 6։