Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Աստուծոյ խոստմունքների համեմատ աղօթք Դաւիթի տան համար։ Աստիճանների…

Աստուծոյ խոստմունքների համեմատ աղօթք Դաւիթի տան համար։

Աստիճանների երգ։

1Տէր, յիշիր Դաւիթին եւ նորա բոլոր նեղութիւնները.

2Որ երդուաւ Տիրոջը եւ * ուխտ դրաւ * Յակոբի Զօրաւորին,

3Թէ տանս յարկի տակը չեմ մտնիլ, եւ իմ գցած անկողնի վերայ չեմ ելնիլ.

4Թէ * աչքերիս քուն չեմ տալ, եւ ոչ իմ արտեւանունքներին՝ ննջել,

5Մինչեւ որ * տեղ գտնեմ Տիրոջ համար, եւ բնակարան՝ Յակոբի Զօրաւորի համար։

6Ահա լսեցինք նորա համար * Եփրաթայումը, * գտանք նորան * անտառի դաշտումը։

7Թող մտնենք նորա բնակարանները, * երկրպագենք նորա պատուանդանի դէմ։

8* Վեր կաց, տէր, դէպի քո հանգստութիւնը, դու եւ * քո զօրութեան տապանակը։

9Քո քահանաները * թող արդարութիւն հագնեն. Եւ քո սուրբերը ցնծան։

10Քո ծառայ Դաւիթի համար մի դարձնիր քո օծեալի երեսը։

11* Տէրը ճշմարտութիւնով երդում արաւ Դաւիթին, նա ետ չի դառնալ նորանից, թէ * Քո որովայնի պտղիցը կþնստեցնեմ քո աթոռի վերայ։

12Եթէ քո որդիքն իմ ուխտն ու վկայութիւնը պահեն, որ կþսովորեցնեմ նորանց. Ապա նորանց որդիքը յաւիտեանս յաւիտենից կþնստեն քո աթոռի վերայ։

13* Որովհետեւ Տէրը Սիօնին ընտրեց, հաւանեց նորան իրան բնակարան շինելու համար.

14* Այս է յաւիտեան իմ հանգիստը, այստեղ կþբնակուեմ. Որովհետեւ սորան հաւանեցի։

15* Նորա կերակուրն օրհնելով կþօրհնեմ, եւ նորա աղքատները կþկշտացնեմ հացով։

16* Եւ նորա քահանաներին փրկութիւն կþհագցնեմ, եւ * նորա սուրբերը ցնծալով կþցնծան։

17* Այնտեղ Դաւիթի համար եղջիւր կþբուսցնեմ. Եւ * ճրագ կþպատրաստեմ իմ օծեալի համար։

18Նորա թշնամիներին ամօթ կþհագցնեմ, բայց նորա վերայ նորա պսակը կþծաղկի։

*132.2 Սաղ. կե. 1։

*132.2 Ծն. խթ. 24։

*132.4 Առակ. զ. 4։

*132.5 Գոր. է. 46։

*132.6 ա Թագ. ժէ. 12։

*132.6 ա Թագ. է. 1։

*132.6 ա Մն. ժգ. 5։

*132.7 Սաղ. ե. 7։ ղթ. 5։

*132.8 Թու. ժ. 35։ բ Մն. զ. 41, 42։

*132.8 Սաղ. հը. 61։

*132.9 Յոբ իթ. 14։ Հմր. 16։ Ես. կա. 10։

*132.11 Սաղ. ձթ. 3, 4, 33 ևլն։ ճժ. 4։

*132.11 բ Թագ. է. 12։ գ Թագ. ը. 29։ բ Մն. զ. 16։ Ղուկ. ա. 69։ Գոր. բ. 30։

*132.13 Սաղ. խը. 1, 2։

*132.14 Սաղ. կը. 16։

*132.15 Սաղ. ճխէ. 14։

*132.16 բ Մն. զ. 41։ Հմր. 9։ Սաղ. ճխթ. 4։

*132.16 Ովս. ժբ. 1։

*132.17 Եզեկ. իթ. 21։ Ղուկ. ա. 69։

*132.17 Տես գ Թագ. ժա. 36։ ժե. 4։ բ Մն. իա. 7։ Սաղ. լե. 26։ ճթ. 29։