Հին Կտակարան
Նոր Կտակարան
Դաւիթը նկարագրում է անհաւատներին և խնդրում Աստուծոյ օգնութիւնը։ Եր…
Դաւիթը նկարագրում է անհաւատներին և խնդրում Աստուծոյ օգնութիւնը։
Երգողների գլխաւորին։ Դաւիթի Սաղմոս։
1* Անզգամն ասեց իր սրտումը՝ թէ * Աստուած չþկայ * նորանք ապականուեցան և գարշելի եղան իրանց գործքերովը. * ոչ ով չþկայ որ բարի գործէ։
2* Տէրը երկնքիցը մտիկ է անում մարդկանց որդիների վերայ, որ տեսնէ, թէ կþլինի՞ արդեօք մէկ իմաստուն, որ Աստուծուն խնդրէ։
3* Ամենքը խոտորուեցան, եւ միասին անպիտացան. Բարի գործող չþկայ, մէկն էլ չþկայ։
4Մի՞թէ * չեն իմանում ամեն անօրէնութիւն գործողները, * որ իմ ժողովուրդն ուտում են ինչպէս որ հացը կþուտեն, եւ * Տիրոջը չեն կանչում։
5Այնտեղ * վախենում են վախով. Որովհետեւ Տէրը արդարների ցեղի մէջ է։
6Խեղճի խորհուրդը ամօթ էք անում, որ * Տէրը նորա յոյսն է։
7* Ո՜հ թէ Սիօնից գար Իսրայէլի փրկութիւնը. * երբոր Տէրն իր ժողովրդի գերութիւնը դարձնէ՝ Յակոբը կþցնծայ և Իսրայէլն ուրախ կþլինի։
*14.1 Սաղ. ծգ. 1-6։
*14.1 Սաղ. ժ. 4։
*14.1 Ծն. զ. 5, 11, 12։
*14.1 Հռովմ. գ. 10-12։
*14.2 Սաղ. ճբ. 19։ Տես ժա. 4։
*14.3 Հռովմ. գ. 10-12։
*14.4 Տես Սաղ. ձբ. 5։
*14.4 Երեմ. ժ. 25։ Առակ. լ. 14։ Ովս. է. 7։ Ամով. ը. 4։ Միք. գ. 3։
*14.4 Սաղ. հթ. 6։ Ես. կդ. 7։
*14.5 Սաղ. ծգ. 5։ Տես Սաղ. կզ. 6։ Սոփ. ա. 14։
*14.6 Սաղ. խզ. 1։ կա. 3։ կբ. 7, 8։ ղա. 2։ ճխբ. 5։
*14.7 Սաղ. ծգ. 6։ Տես Հռովմ. ժա. 26։
*14.7 Յոբ. խբ. 10։