Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երուսաղէմը պաշարվում է. Սեբնան պաշտօնանկ է լինում և Եղիակիմը բարձրանո…

Երուսաղէմը պաշարվում է. Սեբնան պաշտօնանկ է լինում և Եղիակիմը բարձրանում։

1տեսիլքի ձորի պատգամը։

Հիմա քեզ ի՞նչ եղաւ, որ ամենքդ վեր էք գնացել կտուրները. 2Ով խռովութեամբ լցուած, աղմկալից քաղաք, * զբօսասէր քաղաք. Քո սպանուածները սուրի սպանած չեն եւ ոչ պատերազմի մեռելներ։ 3Բոլոր իշխաններդ միասին փախան, առանց աղեղի կապուեցան, բոլոր քեզ մօտ գտնուողները միասին կապուեցան, որ հեռու էին փախել։ 4Նորա համար ասում եմ. Ուշ դարձրէք ինձանից, * դառնապէս լաց եմ լինելու. Մի բռնադատէք ինձ մխիթարելու իմ ժողովրդի աղջկայ աւերակի համար։ 5Որովհետեւ * խռովութեան, ոտնահարութեան եւ շփոթութեան օր է տեսիլքի ձորումը * Զօրաց Եհովայ Տիրոջ համար. Պարիսպը քանդում են. Եւ դղրդոցը հասնում է սարը։ 6* Եւ Եղամը կրում է կապարճը, կառքի հետ մարդկանց եւ ձիաւորներին. Եւ * Կիրը բաց է անում վահանը։ 7Եւ քո ընտիր հովիտները կառքերով լիքն են լինելու, եւ ձիաւորները շարքով շարուելու են դէպի դռները։ 8Եւ նա կþբանայ Յուդայի ծածկոցը, եւ դու կþնայես այն օր * անտառի տան զէնքերին. 9Եւ կþտեսնէք * Դաւիթի քաղաքի ճեղքերը, որ շատ կþլինեն, եւ կþժողովէք ցածի աւազանի ջրերը։ 10Եւ կþհամարէք Երուսաղէմի տները, եւ տները կþքանդէք պարիսպը պնդացնելու համար. 11Եւ մի ջրակոյտ կþշինէք երկու պարսպի մէջտեղը * հին աւազանի ջրերի համար. Բայց չէք նայում * այս բանն անողին, եւ այս բանը վաղուց շինողին չէք տեսնում։ 12Եւ Զօրաց Եհովայ Տէրը * կանչեց այն օրը՝ լաց լինելու եւ սգալու համար, * գլուխ կնտացնելու եւ քուրձ հագնելու համար։ 13Եւ ահա ցնծութիւն եւ ուրախութիւն, արջառներ սպանե՜լ եւ ոչխարներ մորթե՜լ, միս ուտե՜լ եւ գինի խմե՜լ, ասելով. * ուտենք եւ խմենք, որովհետեւ քգուց մեռնելու ենք։ 14* Բայց Զօրաց Տէրը յայտնել է իմ ականջներին, * անշուշտ պիտի չþքաւուի ձեր այս տնօրէնութիւնը մինչեւ որ մեռնիք, ասում է Զօրաց Եհովայ Տէրը։

15Այսպէս է ասում Զօրաց Եհովայ Տէրը. Գնա մտիր այդ * պալատական * Սեբնայի մօտ, որ պալատի վերակացու է, եւ ասիր. 16Ի՞նչ ունիս այստեղ, եւ ո՞վ ունիս այստեղ, որ այստեղ քեզ համար * գերեզման ես փորել. Փորե՜լ է բարձրումն իր գերեզմանը, քանդե՜լ է վէմի մէջ իրան համար բնակարանը։ 17Ահա Տէրը քեզ թաւալեցնելու է՝ ուժով մարդի թաւալեցնելու պէս, եւ քեզ * բոլորովին ծածկելու է։ 18Քեզ կծիկի պէս կծկելու կծիկ է շինելու՝ գնտակի պէս շպրտելու է լայնարձակ երկրի վերայ. Դու այնտեղ պիտի մեռնես, եւ այնտեղ լինելու են քո փառաց կառքերը, դու, ով քո տիրոջ տան անարգանքը։ 19Եւ ես քեզ մերժեցի քո պաշտօնիցը. Եւ նա պիտի քեզ խորտակէ քո կանգնած տեղիցը։ 20Եւ այն օրը կþլինի, որ կþկանչեմ իմ ծառային՝ Քեղկիայի որդի * Եղիակիմին։ 21Եւ նորան կþհագցնեմ քո պատմուճանը, եւ քո գօտին նորան կþկապեմ, եւ քո իշխանութիւնըկþտամ նորա ձեռքը եւ նա հայր կþդառնայ Երուսաղէմի բնակիչների եւ Յուդայի տան համար։ 22Եւ Դաւիթի տան բանալին կþդնեմ նորա ուսին, * որ նա բանայ, եւ ոչ ով չþգոցէ. Եւ գոցէ, ու ոչ ով չþբանայ։ 23Եւ նորան կþպնդացնեմ * բեւեռի պէս մի հաստատ տեղ, եւ նա փառաց աթոռի պէս կþլինի իր հօր տան համար։ 24Եւ նորանից կþկախուին իր հօր տան բոլոր փառաւոր բաները, ոստերը եւ շառաւիղները, բոլոր նուաստ անօթները՝ սկաւառակների տեսակ անօթներից սկսած մինչեւ ամեն տեսակ սափորները։ 25Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, պիտի շարժուի այն հաստատ տեղում պնդացրուած բեւեռը, եւ կոտրուի ու վայր ընկնի, եւ այն բեռը պիտի կոտրատուի որ նորա վերայ էր. Որովհետեւ տէրն է խօսել։

*22.2 Գլ. լբ. 13։

*22.4 Երեմ. դ. 19։ թ. 1։

*22.5 Գլ. լէ. 3։

*22.5 Ողբ ա. 5։ բ. 2։

*22.6 Երեմ. խթ. 35։

*22.6 Գլ. ժե. 1։

*22.8 գ Թագ. է. 2։ ժ. 17։

*22.9 դ Թագ. ի. 20։ բ Մն. լբ. 4, 5։ 30։

*22.11 Նէեմ. գ. 16։

*22.11 Տես Գլ. լէ. 26։

*22.12 Յովել. ա. 12։

*22.12 Տես Եզր. թ. 3։ Գլ. ժե. 2։ Միք. ա. 16։

*22.13 Գլ. ծզ. 12։ ա Կոր. ժե. 32։

*22.14 Գլ. ե. 9։

*22.14 ա Թագ. գ. 14։ Եզեկ. իդ. 13։

*22.15 գ Թագ. դ. 6։

*22.15 դ Թագ. ժը. 37։ Գլ. լզ. 3։

*22.16 Տես բ Թագ. ժը. 18։ Մատ. իէ. 60։

*22.17 Եսթ. է. 8։

*22.20 դ Թագ. ժը. 18։

*22.22 Յոբ ժբ. 14։ Յայտ. գ. 7։

*22.23 Եզր. թ. 8։