Հին Կտակարան
Նոր Կտակարան
Բաղաամը կրկին օրհնանք է ասում Իսրայէլին։ Յակոբից մի աստղ է դուրս գալո…
Բաղաամը կրկին օրհնանք է ասում Իսրայէլին։ Յակոբից մի աստղ է դուրս գալու։
1Եւ Բաղաամը տեսաւ որ Եհովան հաճեց օրհնել Իսրայէլին, * միւս անգամների պէս հմայքներ որոնելու չþգնաց, այլ իր երեսը դէպի անապատը դարձրեց։ 2Եւ Բաղաամն իր աչքերը բարձրացրեց եւ տեսաւ Իսրայէլին իրանց ցեղերովը * բանակ տուած. Եւ * Աստուծոյ Հոգին նորա վերայ եկաւ. 3* Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց.
Բէովրի որդի Բաղաամի խօսքը,
Եւ աչքը բաց մարդի խօսքը,
4Աստուծոյ խօսքերը լսողի,
Եւ Ամենակարողի տեսիլքը տեսնողի,
Գետինը ընկնողի,
Եւ աչքերը բաց եղողի խօսքը.
5Ի՜նչ գեղեցիկ են քո վրանները, ով Յակոբ.
Եւ քո խորանները, ով Իսրայէլ։
6Ձորերի պէս տարածուեցան.
Գետերի մօտ եղող պարտէզների պէս,
* Եհովայի տնկած հալուէի ծառերի՝
* Ջրի եզերքում եղող եղեւնիների պէս են։
7Նորա դոյլերիցը ջուր է վազում,
Եւ նորա սերմը * առատ ջրերի մէջ է։
Նորա թագաւորը * Ագագիցն աւելի կþբարձրանայ,
Եւ նորա * թագաւորութիւնը կþաճէ։
8* Աստուած է Եգիպտոսից նորան հանողը.
Միեղջերուի պէս * զօրութիւն ունի նա.
* Իր թշնամի եղող ազգերին ուտում է,
Եւ * նորանց ոսկորները կոտրում է, եւ * իր նետերովը զարկում է նորանց։
9* Առիւծի պէս նստեց պառկեց, եւ մատակ առիւծի պէս.
Ո՞վ կþզարթնեցնէ նորան։
* Քեզ օրհնողները օրհնուած են,
Եւ քեզ անիծողները անիծուած։
10Այն ժամանակ Բաղակը շատ բարկացաւ Բաղաամի վերայ, եւ * ձեռքերն իրար խփեց. Եւ Բաղակն ասեց Բաղաամին. * Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու. Եւ ահա այս երեք անգամն է որ օրհնեցիր։ 11Եւ հիմա փախիր քո տեղը. Ես ասեցի * քեզ շատ պատիւ անեմ, բայց ահա Եհովան քեզ պատուից զրկեց։ 12Եւ Բաղաամն ասեց Բաղակին Միթէ ես քո ուղարկած դեսպանների հետ էլ չþխօսեցի՞ ասելով. 13Եթէ * Բաղակը ինձ իր տունը լիքն արծաթ եւ ոսկի տայ, ես Եհովայի խօսքիցը չեմ կարող անցնիլ, որ մի լաւ կամ վատ բան անեմ ինձանից. Եհովան ինչ որ ասէ՝ այն պիտի խօսեմ։ 14Եւ ահա ես հիմա իմ հայրենիքն եմ գնում. Եկ քեզ * հասկացնեմ թէ այս ժողովուրդը ինչ է անելու քո ժողովրդին * ետքի օրերումը. 15Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց.
Բէովրի որդի Բաղաամի խօսքը,
Եւ աչքը բաց մարդի խօսքը,
16Աստուծոյ խօսքերը լսողի,
Եւ բարձրելոյն գիտութիւնը գիտեցողի,
Եւ Ամենակարողի տեսիլքը տեսնողի,
Գետինը ընկնողի
Եւ աչքը բաց եղողի խօսքը.
17* Տեսնում եմ նորան, բայց ոչ հիմա,
Զննում եմ նորան, բայց ոչ մօտից.
* Յակոբից մէկ Աստղ է ծագում,
Եւ Իսրայէլից մի * գաւազան է բարձրանում.
* Եւ Մովաբի կողքերին զարկում,
Եւ Սեթի բոլոր որդիներին բնաջինջ անում։
18* Նաեւ Եդոմը նորա նուաճութիւնը կþլինի
Իր թշնամիների երկիրը՝ Սէիրը նորա նուաճութիւնը կը լինի,
Եւ Իսրայէլը քաջութիւն կþանէ.
19* Եւ Յակոբից եղողը կþիշխէ,
Եւ քաղաքի մէջ մնացորդին կը կորցնէ։
20Եւ Ամաղեկին տեսաւ, եւ իր պատգամն սկսեց եւ ասեց.
Ամաղէկն * ազգերի գլուխն է,
Բայց նորան վերջը * կորստեան է տրուած։
21Ու Կենեցուն տեսաւ եւ իր պատգամն սկսեց եւ ասեց.
Քո նստած տեղն ամուր է,
Եւ ապառաժի վերայ ես դրել քո բոյնը.
22Բայց * Կենեցին աւերակ պիտի դառնայ.
Մինչեւ ե՞րբ Ասուրը քեզ գերի պիտի տանէ։
23Եւ իր պատգամն սկսեց եւ ասեց.
Ոհ, ո՞վ ողջ կþմնայ երբոր Աստուած անէ այս։
24Ու նաւեր կþգան * Կիտացիների եզերքներիցը
Եւ կþչարչարեն Ասուրին, եւ կþչարչարեն * Եբերին.
Բայց նա էլ է նուիրուած կորստեան։
25Յետոյ Բաղաամը վեր կացաւ գնաց, եւ դարձաւ իր տեղը. Եւ Բաղակն էլ գնաց իր ճանապարհովը։
*24.1 Գլ. իգ. 3, 15։
*24.2 Գլ. ե. 2-31։
*24.2 Գլ. ժա. 25։ ա Թագ. ժթ. 20, 23։ բ Մն. ժե. 1։ ի. 14։
*24.3 Գլ. իգ. 7, 18։
*24.6 Սաղ. ճդ. 16։
*24.6 Սաղ. ա. 3։ Երեմ. ժէ. 8։
*24.7 Երեմ. ծա. 13։ Յայտ. ժէ. 15։
*24.7 ա Թագ. ժե. 9։
*24.7 բ Թագ. ե. 12; ա Մն. ժդ. 2։
*24.8 Գլ. իգ. 22։
*24.8 Կամ՝ արագութիւն
*24.8 Գլ. ժդ. 9։ իգ. 24։
*24.8 Սաղ. բ. 9։ ես. լը. 13։ Երեմ. ծ. 17։
*24.8 Սաղ. խե. 5։ Երեմ. ծ. 9։
*24.9 Ծն. խթ. 9։ Գլ. իգ. 24։
*24.9 Ծն. ժբ. 3։ իէ. 29։
*24.10 Եզեկ. իա. 14, 17։ իբ. 13։ Յոբ. իէ. 23։ Ողբ բ. 15։
*24.10 Գլ. իգ. 11։
*24.11 Գլ. իբ. 17, 37։
*24.13 Գլ. իբ. 18։
*24.14 Միք. զ. 5։ Յայտ. բ. 14։
*24.14 Ծն. խթ. 1։ Դան. բ. 28։ ժ. 14։
*24.17 Յայտ. ա. 7։
*24.17 Մատ. բ. 2։ Յայտ. իբ. 16։
*24.17 Ծն. խթ. 10։ Սաղ. ճժ. 2։
*24.17 բ Թագ. ը. 2։ Երեմ. խը. 45։
*24.18 բ Թագ. ը. 14։ Սաղ. կ. 8, 9, 12։
*24.19 Ծն. խթ. 10։
*24.20 Ել. ժէ. 8։
*24.20 Ել. ժէ. 14։ ա Թագ. ժե. 3, 8։
*24.22 Ծն. ժե. 19։
*24.24 Ծն. ժ. 4։ Դան. ժա. 30։
*24.24 Ծն. ժ. 21, 25։