Հին Կտակարան
Նոր Կտակարան
Հեթանոսների նման Հրէաներն էլ են մեղանչում Աստուծոյ և իրանց օրէնքի դէմ…
Հեթանոսների նման Հրէաներն էլ են մեղանչում Աստուծոյ և իրանց օրէնքի դէմ։
1Նորա համար առանց պատասխան տալու ես, ով մարդ՝ * ով որ էլ լինես, որ դատում ես. * որովհետեւ ինչով որ ուրիշին դատում ես, քեզ ես դատապարտում. Որ դու նոյնն ես գործում որ ինքդ դատում ես։ 2Բայց մենք գիտենք, որ Աստուծոյ դատաստանը ճշմարտութեամբ է նորանց վերայ, որ այսպիսի բաներ գործում են։ 3Իսկ, ով մարդ, որ դատում ես այսպիսի բաներ գործողներին, եւ որ դու նոյնն ես գործում, մի՞թէ կարծում ես՝ թէ դու կ’պրծնիս Աստուծոյ դատաստանիցը։ 4* Կամ թէ նորա քաղցրութեան առատութիւնը եւ * համբերութիւնը եւ * երկայնմտութիւնը արհամարհո՞ւմ ես. * չ’գիտենալով որ Աստուծոյ քաղցրութիւնը քեզ ապաշխարութեան է տանում։ 5Բայց դու քո խստութիւնովը եւ անզեղջ սրտովը բարկութիւն ես կիտում քո անձի համար՝ * բարկութեան եւ այն Աստուծոյ արդար դատաստանի յայտնութեան օրումը, 6* Որ նա ամեն մէկին իր գործերի պէս հատուցումը կ’տայ. 7Նորանց, որ բարի գործերի մէջ են յարատեւում, եւ փառք եւ պատիւ եւ անապականութիւն են որոնում, յաւիտենական կեանք. 8Բայց նորանց՝ որ հակառակութիւնից են՝ եւ * ճշմարտութեան անհնազանդ եւ անիրաւութեան ետեւից գնացած, բարկութիւն եւ սրտմտութիւն. 9Նեղութիւն եւ տառապանք այն ամեն մարդի վերայ՝ որ չարութիւն է գործում. * առաջ Հրէայի՝ եւ յետոյ Յոյնի։ 10* Իսկ փառք եւ պատիւ եւ խաղաղութիւն ամեն բարի գործողին. Առաջ Հրէային՝ եւ յետոյ Յոյնին։ 11* Որովհետեւ Աստուծոյ մօտ աչառութիւն չ’կայ։ 12Որովհետեւ նորանք՝ որ առանց օրէնքի մեղք գործեցին, առանց օրէնքի էլ կ’կորչեն. Եւ նորանք՝ որ օրէնքի տակ մեղք գործեցին օրէնքով կ’դատուին։ 13* (Որովհետեւ ոչ թէ օրէնքը լսողներն են Աստուծոյ առաջին արդար, այլ օրէնքը կատարողները կ’արդարանան։ 14Ուրեմն երբոր հեթանոսները՝ որ օրէնք չ’ունին՝ բնութեամբ օրէնքի գործերն անեն, սորանք թէեւ օրէնք չ’ունին իրանք են իրանց համար օրէնք. 15Որոնք ցոյց են տալիս թէ օրէնքի գործը նորանց սրտերումը գրուած է՝ նորանց խղճմտանքի վկայութիւնովը, եւ իրանց խորհուրդների իրար յանդիմանելովը, կամ թէ իրաւունք տալովը.) 16* Այն օրը՝ որ Աստուած մարդկանց ծածուկ բաները կ’դատէ * իմ աւետարանի համեմատ * Յիսուս Քրիստոսի ձեռովը։
17* Ահա դու Հրէայ ես անուանվում, եւ * կռթնվում ես օրէնքի վերայ, եւ * պարծենում ես Աստուծով։ 18* Եւ նորա կամքը գիտես, եւ * զանազանում ես տարբեր բաները օրէնքիցը խրատուած լինելով, 19Եւ * քո անձի վերայ վստահութիւն ունիս՝ որ կոյրերի առաջնորդ ես. Եւ խաւարեալների լոյս. 20Անմիտների խրատիչ, երեխաների վարդապետ. Որ օրէնքի * գիտութեան եւ ճշմարտութեան կերպարանքն ունիս օրէնքումը. 21* Արդ դու՝ որ ուրիշին սովորեցնում ես, քո անձին չե՞ս սովորեցնում. Դու որ քարոզում ես չ’գողանալ, գողանո՞ւմ ես։ 22Որ ասում ես շնութիւն չ’գործել՝ շնութիւ՞ն ես գործում. Դու՝ * որ կռքերիցը գարշում ես՝ սրբապղծութի՞ւն ես անում։ 23Դու՝ որ * օրէնքովը պարծենում ես, օրէնքին դէմ գործելով Աստուծուն անարգո՞ւմ ես։ 24Որովհետեւ Աստուծոյ անունը ձեր պատճառովը հայհոյվում է հեթանոսների մէջ, * ինչպէս եւ գրուած է։
25Արդ * թլփատութիւնը շահաւոր է՝ թէ որ օրէնքը պահող ես. Ապա եթէ օրէնքի դէմ յանցաւոր ես, քո թլփատութիւնն անթլփատութիւն եղաւ։ 26* Բայց թէ որ անթլփատութիւնն օրէնքի իրաւուոնքները պահէ, չէ՞ որ նորա անթլփատութիւնը՝ թլփատութիւն կ’համարուի։ 27Եւ ի բնէ անթլփատութիւնը՝ օրէնքը կատարելով * կ’դատապարտէ քեզ, որ գրով եւ թլփատութիւնով օրէնքի դէմ յանցաւոր ես. 28Որովհետեւ * նա չէ Հրէայ՝ որ դրսի երեւույթով է, եւ այն չէ թլփատութիւնը՝ որ մարմնով դրսի երեւոյթով է. 29* Այլ նա՝ որ ծածուկ Հրէայ է, եւ * սրտի թլփատութիւնը * հոգով՝ եւ ոչ թէ գրով. * որի գովասանքը ոչ թէ մարդկանցից է, այլ Աստուածանից։
*2.1 Գլ. ա. 20։
*2.1 բ Թագ. ժբ. 5-7։ Մատ. է. 1, 2։ Յովհ. ը. 9։
*2.4 Գլ. թ. 23։ Եփես. ա. 7։ բ. 4, 7։
*2.4 Գլ. գ. 25։
*2.4 Ել. լդ. 6։
*2.4 Ես. լ. 18։ բ Պետ. գ. 9, 15։
*2.5 բ Օր. լբ. 35։ Յակ. ե. 3։
*2.6 Յոբ լդ. 11։ Սաղ. կբ. 12։ Առակ. իդ. 12։ Երեմ. ժէ. 10։ լբ. 19։ Մատ. ժզ. 27։ Գլ. ժդ. 12։ ա Կոր. գ. 8։ բ Կոր. ե. 10։ յայտ. բ. 23։ ի. 12։ իբ. 12։
*2.8 Յոբ. իդ. 13։ Գլ. ա. 18։ բ թես. ա. 8։
*2.9 Ամովս գ. 2։ Ղուկ. ժբ. 47, 48։ ա Պետ. դ. 17։
*2.10 ա պետ. ա. 7։
*2.11 բ Օր. ժ. 17։ բ Մն. ժթ. 7։ Յոբ լդ. 19։ Գոր. ժ. 34։ Գաղ. բ. 6։ Եփես. զ. 9։ Կող. գ. 25։ ա Պետ. ա. 17։
*2.13 Մատ. է. 21։ Յակ. ա. 22, 23, 25։ Գոր. ժ. 35։ ա Յովհ. գ. 7, 10։
*2.16 Ժող. ժբ. 14։ Մատ. իե. 31։ Յովհ. ժբ. 48։ Գլ. գ. 6։ ա Կոր. դ. 5։ Յայտ. ի. 12։
*2.16 Գլ. ժզ. 25։ ա Տիմ. ա. 11։ բ Տիմ. բ. 8։
*2.16 Յովհ. ե. 22։ Գոր. ժ. 42։ ժէ. 31։ բ Տիմ. դ. 1, 8։ ա Պետ. դ. 5։
*2.17 Մատ. գ. 9։ Յովհ. ը. 33։ Գլ. թ. 6, 7։ բ Կոր. ժա. 22։
*2.17 Միք. գ. 11։ Գլ. թ. 4։
*2.17 Ես. խե. 25։ խը. 2։ Յովհ. ը. 41։
*2.18 բ Օր. դ. 8։ Սաղ. ճխէ. 19, 20։
*2.18 Փիլ. ա. 10։
*2.19 Մատ. ժե. 14։ իգ. 16, 17, 19, 24։ Յովհ. թ. 34, 40, 41։
*2.20 Գլ. զ. 17։ բ Տիմ. ա. 13։ գ. 5։
*2.21 Սաղ. ծ. 16 ևլն։ Մատ. իգ. 3 ևլն։
*2.22 Մաղ. գ. 8։
*2.23 Հմր. 17։
*2.24 բ Թագ. ժբ. 14։ Ես. ծբ. 5։ Եզեկ. լզ. 20, 23։
*2.25 Գաղ. ե. 3։
*2.26 Գոր. ժ. 34, 35։
*2.27 Մատ. ժբ. 41, 42։
*2.28 Մատ. գ. 9։ Յովհ. ը. 39։ Գլ. թ. 6, 7։ Գաղ. զ. 15։ յայտ. բ. 9։
*2.29 ա Պետ. գ. 4։
*2.29 Փիլ. գ. 3։ Կող. բ. 11։
*2.29 Գլ. է. 6։ բ Կոր. գ. 6։
*2.29 ա Կոր. դ. 5։ բ Կոր. ժ. 18։ ա Թես. բ. 4։