Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հաւատացեալների մխիթարութիւնը աւետարանով։ 1Որովհետեւ գիտենք որ&nbsp…

Հաւատացեալների մխիթարութիւնը աւետարանով։

1Որովհետեւ գիտենք որ * եթէ մեր վրանի երկրաւոր շինուածքը քանդուի, Աստուածանից մի շինուածք ունինք՝ անձեռագործ մի տուն, որ յաւիտենական է երկնքումը։ 2* Եւ հէնց սորանում հառաչում ենք ցանկանալով հագնել մեր այն բնակութիւնը որ երկնքիցն է։ 3Միայն թէ՝ * երբոր այն հագնենք, մերկ չ’գտնուինք։ 4Որովհետեւ մենք այս վրանի տակ լինողներս հառաչում ենք ծանրութիւն կրելով. Որ չենք կամենում հանուիլ, * այլ այն սորա վերայ հագնել. Որ մահկանացուն կեանքի մէջ ընկղմուի։ 5* Բայց այս բանը մեզ յաջողել տուողը Աստուած է. * որ Հոգու գրաւն էլ տուաւ մեզ։ 6Նորա համար ամեն ժամանակ համարձակութիւն ունինք, եւ գիտենք թէ այս մարմնումը կենալով՝ Տէրիցը օտարանում ենք։ 7* (Որովհետեւ հաւատքով ենք գնում, եւ ոչ թէ երեւոյթով։) 8Բայց վստահ ենք * եւ աւելի ընտրում ենք այս մարմնիցը դուրս գնալ՝ եւ Տիրոջ մօտ մտնել։ 9Նորա համար էլ ջանք ենք անում, որ թէ կենանք՝ եւ թէ դուրս գնանք՝ հաճոյ լինենք նորան։ 10* Որովհետեւ մենք ամենս պէտք է յայտնի լինենք Քրիստոսի ատեանի առաջին. * որ ամեն մէկն ընդունի իր մարմնովն՝ ինչ որ գործեց՝ թէ բարի, եւ թէ չար։ 11* Արդ Տիրոջ ահաւորութիւնը գիտենալով, մարդկանց համոզում ենք. * բայց Աստուծոյ առաջին յայտնի ենք. Եւ ես յոյս ունիմ՝ որ ձեր խղճմտանքումն էլ յայտնի ենք։ 12* Ոչ թէ դարձեալ մեր անձերը ձեզ յանձնարարում ենք. * այլ պատճառ ենք տալիս ձեզ՝ մեզ համար պարծենալու, որ մի բան ունենաք նորանց դէմ, որ պարծենում են աչքի առաջին եւ ոչ թէ սրտով։ 13* Որովհետեւ եթէ գժուած ենք՝ Աստուծոյ համար է. Եւ եթէ զգաստ ենք՝ ձեզ համար է։ 14Վասնզի Քրիստոսի սէրը ստիպում է մեզ՝ որ սա ենք միտք անում, թէ * եթէ մէկն ամենի տեղ մեռաւ, ուրեմն ամենը մեռած են. 15Եւ ամենի համար մեռաւ, * որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար՝ որ իրանց համար մեռաւ, եւ յարութիւն առաւ։ 16* Ուրեմն այսուհետեւ մենք ոչ ոքին չ’գիտենք՝ մարմնի կողմանէ. Եւ թէեւ Քրիստոսին էլ գիտէինք մարմնի կողմանէ, * այլ հիմա այլ եւս չ’գիտենք։ 17* Ուրեմն եթէ մէկը Քրիստոսումն է՝ * նոր ստեղծուած է. * հիները անցան, ահա ամեն բան նոր եղաւ։ 18Բայց այն ամենն Աստուածանից է. * որ մեզ իրան հետ հաշտեցրեց Յիսուս Քրիստոսի ձեռովը. Եւ մեզ հաշտութեան պաշտօնը տուաւ։ 19* Որովհետեւ Աստուած էր Քրիստոսումը որ աշխարհքը հաշտեցրեց իրան հետ, եւ նորանց յանցանքները չ’համարեց նորանց եւ հաշտութեան խօսքը մեր միջումը դրաւ։ 20Արդ Քրիստոսի կողմից * պատգամաւորութիւն ենք անում, * իբրեւ թէ Աստուած է յորդորում մեզանով. Աղաչում ենք Քրիստոսի տեղ հաշտուեցէք Աստուծոյ հետ։ 21* Որովհետեւ Աստուած նորան, որ մեղք չ’գիտէր, մեզ համար մեղք արաւ. * որ մենք Աստուծոյ արդարութիւնը լինենք նորանում։

*5.1 Յոբ դ. 19։ Գլ. դ. 7։ բ Պետ. ա. 13, 14։

*5.2 Հռովմ. ը. 23։

*5.3 Յայտ. գ. 18։ ժզ. 15։

*5.4 ա Կոր. ժե. 53, 54։

*5.5 Ես. իթ. 23։ Եփես. բ. 10։

*5.5 Հռովմ. ը. 23։ Գլ. ա. 22։ Եփես. ա. 14։ դ. 30։

*5.7 Հռովմ. ը. 24, 25։ Գլ. դ. 18։ ա Կոր. ժգ. 12։ Եբր. ժա. 1։

*5.8 Փիլ. ա. 23։

*5.10 Մատ. իե. 31, 32։ Հռովմ. ժդ. 10։

*5.10 Հռովմ. բ. 6։ Գաղ. զ. 8։ Եփես. զ. 8։ Կող. գ. 24։ Յայտ. իբ. 12։

*5.11 Յոբ լա. 23։ Եբր. ժ. 31։ Յուդ. 23։

*5.11 Գլ. դ. 2։

*5.12 Գլ. գ. 1։

*5.12 Գլ. ա. 14։

*5.13 Գլ. ժա. 1, 16, 17։ ժբ. 6, 11։

*5.14 Հռովմ. ե. 15։

*5.15 Հռովմ. զ. 11, 12։ ժդ. 7, 8։ ա Կոր. զ. 19։ Գաղ. բ. 20։ ա Թես. ե. 10։ ա Պետ. դ. 2։

*5.16 Մատ. ժբ. 50։ Յովհ. ժե. 14։ Գաղ. ե. 6։ Փիլ. գ. 7, 8։ Կող. գ. 11։

*5.16 Յովհ. զ. 64։

*5.17 Հռովմ. ը. 9։ ժզ. 7։ Գաղ. զ. 15։

*5.17 Գաղ. ե. 6։ զ. 15։

*5.17 Ես. խգ. 18, 19։ կե. 17։ Եփես. բ. 15։ Յայտ. իա. 5։

*5.18 Հռովմ. ե. 10։ Եփես. բ. 16։ Կող. ա. 20։ ա Յովհ. բ. 2։ դ. 10։

*5.19 Հռովմ. գ. 24, 25։

*5.20 Յոբ լգ. 23։ Մաղ. բ. 7։ Գլ. գ. 6։ Եփես. զ. 20։

*5.20 Գլ. զ. 1։

*5.21 Ես. ծգ. 6, 9, 12։ Գաղ. գ. 13։ ա Պետ. բ. 22, 24։ ա Յովհ. գ. 5։

*5.21 Հռովմ. ա. 17։ ե. 19։ ժ. 3։