Հին Կտակարան
Նոր Կտակարան
Վերստին չ’ծնուած մարդի նկարագրութիւնը. Վերակենդանութիւն Յիսուս …
Վերստին չ’ծնուած մարդի նկարագրութիւնը. Վերակենդանութիւն Յիսուս Քրիստոսով։
1* Եւ դուք, * որ մեռած էիք յանցանքներումը եւ մեղքերումը. 2* Որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ * օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ * որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ. 3* Որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս * մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, * եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ. 4* Բայց Աստուած, որ մեծ է ողորմութեամբ, իր շատ սէրի համար որ սիրեց մեզ, 5* Երբ որ մեռած էինք յանցանքներում, * մեզ կենդանի արաւ Քրիստոսի հետ. Շնորհքով էք փրկուած։ 6Նորա հետ մեզ յարոյց, * եւ նորա հետ երկնաւորներումը նստեցրեց՝ Քրիստոս Յիսուսումը։ 7Որ նոր եկող դարերում յաւիտեան ցոյց տայ իր շնորհքի գերազանց մեծութիւնը, Քրիստոս Յիսուսի մեզ վերայ ցոյց տուած * քաղցրութիւնովը։ 8* Որովհետեւ շնորհքով էք փրկուած * հաւատքի ձեռովը. Եւ սա ոչ թէ ձեզանից է, * այլ Աստուծոյ պարգեւն է. 9* Ոչ թէ գործերից, որ մէկը չ’պարծենայ։ 10* Վասնզի նորա ստեղծուածն ենք՝ Քրիստոս Յիսուսով հաստատուած բարի գործերի համար. * որոնց համար Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որ նորանցում վարուինք։
11* Վասն որոյ յիշեցէք որ դուք՝ մի ժամանակ հեթանոսներ մարմնով, որ անթլփատութիւն են կոչուած՝ * մարմնի մէջ ձեռքով արած թլփատութեան կողմանէ, 12* Որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, * եւ հեռացած Իսրայէլի քաղաքակցութիւնիցը. * եւ օտարացած խոստմունքի ուխտերիցը, * յոյս չ’ունէիք. * եւ անաստուած էիք աշխարհքումս։ 13* Բայց հիմա Յիսուս Քրիստոսի ձեռովը * դուք՝ որ ժամանակով հեռաւոր էիք, մօտաւոր եղաք Քրիստոսի արիւնովը։ 14* Վասնզի նա է մեր խաղաղութիւնը * որ երկուսին մէկ արաւ եւ մէջ տեղի բաժանող պատը՝ * թշնամութիւնը * քանդեց իր մարմնովը. 15Հրամաններով դրած պատուիրանքների օրէնքը խափանելով. * որ իրանով երկուսին մէկ նոր մարդ ստեղծէ, խաղաղութիւն անելով. 16* Եւ երկուսին մէկ մարմնով հաշտեցնէ Աստուծոյ հետ՝ իր խաչովը, թշնամութիւնը նորանով * սպանելով։ 17* Եւ եկաւ աւետարանեց խաղաղութիւն ձեզ հեռաւորներիդ՝ * եւ խաղաղութիւն մօտաւորներին։ 18* Վասնզի նորանով երկուսս * մէկ Հոգով ունինք մօտենալը Հօր մօտ։ 19Ուրեմն այսուհետեւ այլ եւս օտար եւ պանդուխտ չէք, * այլ սուրբերի հետ քաղաքացիներ * եւ Աստուծոյ ընտանիքներ, 20* Առաքեալների եւ մարգարէների * հիմքի վերայ * շինուած. * որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է. 21* Որ նորանում բոլոր շինուածքը միասին յարմարուած աճում է, * որ լինի սուրբ տաճար Տէրով. 22* Որ նորանում դուք էլ նորա հետ շինվում էք Աստուծոյ բնակարան Հոգով։
*2.1 Յովհ. ե. 24։ Կող. բ. 13։
*2.1 Հմր. 5։ Գլ. դ. 18։
*2.2 ա Կոր. զ. 11։ Գլ. դ. 22։ Կող. ա. 21։ գ. 7։ ա Յովհ. ե. 19։
*2.2 Գլ. զ. 12։
*2.2 Գլ. ե. 6։ Կող. գ. 6։
*2.3 Տիտ. գ. 3։ ա Պետ. դ. 3։
*2.3 Գաղ. ե. 16։
*2.3 Սաղ. ծա. 5։ Հռովմ. ե. 12, 14։
*2.4 Հռովմ. ժ. 12։ Գլ. ա. 7։ Հմր. 7։
*2.5 Հռովմ. ե. 6, 8, 10։
*2.5 Հռովմ. զ. 4, 5։ Կող. բ. 12, 13։ գ. 1, 3։
*2.6 Գլ. ա. 20։
*2.7 Տիտ. գ. 4։
*2.8 Հմր. 5։ Հռովմ. գ. 24։ բ Տիմ. ա. 9։
*2.8 Հռովմ. դ. 16։
*2.8 Մատ. ժզ. 17։ Յովհ. զ. 44, 66։ Հռովմ. ժ. 14, 15, 17։ Գլ. ա. 19։ Փիլ. ա. 29։
*2.9 Հռովմ. գ. 20, 27, 28։ դ. 2։ թ. 11։ ժա. 6։ ա Կոր. ա. 29-31։ բ Տիմ. ա. 9։ Տիտ. գ. 5։
*2.10 բ Օր. լբ. 6։ Սաղ. ճ. 3։ Ես. ժթ. 25։ իթ. 23։ խդ. 21։ Յովհ. գ. 3, 5։ ա Կոր. գ. 9։ բ Կոր. ե. 5, 17։ Գլ. դ. 24։ Տիտ. բ. 14։
*2.10 Գլ. ա. 4։
*2.11 ա Կոր. ժբ. 2։ Գլ. ե. 8։ Կող. ա. 21։ բ. 13։
*2.11 հռովմ. բ. 28, 29։ Կող. բ. 11։
*2.12 Գլ. դ. 18։ Կող. ա. 21։
*2.12 Տես Եզեկ. ժգ. 9։ Յովհ. ժ. 16։
*2.12 Հռովմ. թ. 4, 8։
*2.12 ա Թես. դ. 12։
*2.12 Գաղ. դ. 8։ ա Թես. դ. 5։
*2.13 Գաղ. գ. 28։
*2.13 Գոր. բ. 39։ Հմր. 17։
*2.14 Միք. ե. 5։ Յովհ. ժզ. 33։ Գոր. ժ. 36։ Հռովմ. ե. 1։ Կող. ա. 20։
*2.14 Յովհ. ժ. 16։ Գաղ. գ. 28։
*2.14 Կող. ա. 22։
*2.14 Կող. բ. 14, 20։
*2.15 բ Կոր. ե. 17։ Գաղ. զ. 15։ Գլ. դ. 24։
*2.16 Կող. ա. 20-22։
*2.16 Հռովմ. զ. 6։ ը. 3։ Կող. բ. 14։
*2.17 Ես. ծէ. 19։ Զաք. թ. 10։ Գոր. բ. 39։ ժ. 36։ Հռովմ. ե. 1։ Հմր. 13, 14։
*2.17 Սաղ. ճխը. 14։
*2.18 Յովհ. ժ. 9։ ժդ. 6։ Հռովմ. ե. 2։ Գլ. գ. 12։ Եբր. դ. 16։ ժ. 19, 20։ ա Պետ. գ. 18։
*2.18 ա Կոր. ժբ. 13։ Գլ. դ. 4։
*2.19 Փիլ. գ. 20։ Եբր. ժբ. 22, 23։
*2.19 Գաղ. զ. 10։ Գլ. գ. 15։
*2.20 ա Կոր. ժբ. 28։ Գլ. դ. 11։
*2.20 Մատ. ժզ. 18։ Գաղ. բ. 9։ Յայտ. իա. 14։
*2.20 ա Կոր. գ. 9, 10։ Գլ. դ. 12։ ա Պետ. բ. 4, 5։
*2.20 Սաղ. ճժը. 22։ Ես. իը. 16։ Մատ. իա. 42։
*2.21 Գլ. դ. 15, 16։
*2.21 ա Կոր. գ. 17։ զ. 19։ բ Կոր. զ. 16։
*2.22 ա Պետ. բ. 5։