Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Որոշում է լռել համբերութիւնով, որովհետեւ կեանքը կարճ և ունայն է. Խնդր…

Որոշում է լռել համբերութիւնով, որովհետեւ կեանքը կարճ և ունայն է. Խնդրում է մխիթարութիւն։

Երգողների գլխաւորին. * Իդիթունին։ Դաւիթի Սաղմոս։

1Ես ասեցի՝ թէ * իմ ճանապարհները պահեմ լեզուովս մեղանչելից. * իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ * ամբարիշտն իմ առաջին է։

2* Բերանս փակեցի պապանձուելով. Բարի բանից էլ լուռ կացայ, եւ ցաւս շատ գրգռուեցաւ։

3Սիրտս ինձանում տաքացաւ. Ես մտածելիս * կրակ էր վառվում. Խօսեցի իմ լեզուովը։

4Տէր, * ցոյց տուր ինձ իմ վերջը եւ իմ օրերի չափը թէ որքան է, թող իմանամ թէ քանի՜ անցաւոր եմ ես։

5Ահա թիզի չափով կարգեցիր իմ օրերը, եւ * իմ կեանքի ժամանակը ոչինչի պէս է քո առաջին. * բոլորովին ունայն է ամեն մարդ՝ որքան հաստատ էլ լինի։ (Սէլա։)

6Միայն * պատկերի պէս է ման գալիս մարդը. Միայն զուր տեղն է հոգս քաշում. * հաւաքում է եւ չþգիտէ թէ ով պիտի առնէ այն։

7Եւ հիմա ի՞նչ բանի սպասեմ, ով Տէր. * իմ յոյսը քեզ վերայ է։

8Իմ ամեն անօրէնութիւններիցը փրկիր ինձ. Ինձ * յիմարի նախատինքը մի շինիր։

9* Ես լուռ եմ կենում, իմ բերանը չեմ բանում, * որովհետեւ դու արիր։

10* Քո պատուհասը հեռացրու ինձանից. Ես քո ձեռքի զարնելովը փչացայ։

11Երբոր յանդիմանութիւնով խրատում ես մարդին իր անօրէնութիւնների համար. Ապա նորա գեղեցկութիւնը ոչնչացնում ես ինչպէս * ցեցից. Իրաւի որ ունայն է ամեն մարդ։ (Սէլա։)

12Տէր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակին միտք դիր. Իմ արտասուքին լուռ մի կենար. * որովհետեւ ես քո առաջին պանդուխտ եմ եւ հիւր * ինչպէս որ իմ ամեն հայրերը։

13* Թոյլ տուր ինձ զուարթանամ, * որ տակաւին չեմ գնացել եւ ոչնչացել։

*Սաղ. լթ ա Մն. ժզ. 41։ իե. 1։ Սաղ. կբ. հէ. վերնագիրերը։

*39.1 գ Թագ. բ. 4։ դ Թագ. ժ. 31։

*39.1 Սաղ. ճխա. 3։ Յակ. գ. 2։

*39.1 Կող. դ. 5։

*39.2 Սաղ. լը. 13։

*39.3 Երեմ. ի. 9։

*39.4 Սաղ. ղ. 12։ ճժթ. 84։

*39.5 Սաղ. ղ. 4։

*39.5 Սաղ. կբ. 9։ ճխդ. 4։

*39.6 ա Կոր. է. 31։ Յակ. դ. 14։

*39.6 Յոբ իէ. 17։ Ժող. բ. 18, 21, 26։ ե. 14։ Ղուկ. ժբ. 20, 21։

*39.7 Սաղ. լը. 15։

*39.8 Սաղ. խդ. 13։ հթ. 4։

*39.9 Ղև. ժ. 3։ Յոբ խ. 4, 5։ Սաղ. լը. 13։

*39.9 բ Թագ. ժզ. 10։ Յոբ բ. 10։

*39.10 Յոբ թ. 34։ ժգ. 21։

*39.11 Յոբ դ. 19։ ժգ. 28։ Ես. ծ. 9։ Ովս. ե. 12։

*39.12 Ղև. իե. 23։ ա Մն. իթ. 15։ Սաղ. ճժթ. 19։ բ Կոր. ե. 6։ Եբր. ժա. 13։ ա Պետ. ա. 17։ բ. 11։

*39.12 Ծն. խէ. 9։

*39.13 Յոբ ժ. 20, 21։ ժդ. 5, 6։

*39.13 Յոբ ժդ. 11, 12։