Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Երիտասարդութիւնումդ յիշիր Աստուծուն և ծերութիւնումդ կþմխիթարուի…

Երիտասարդութիւնումդ յիշիր Աստուծուն և ծերութիւնումդ կþմխիթարուիս։ Աստուածանից վախենալը ամեն խրատների գլխաւորն է։

1Եւ * յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը, քանի որ չեն եկել թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, * որ ասես թէ Նորանց չեմ հաւանում։

2Քանի որ չէ խաւարել արեգակն ու լոյսը, լուսինը եւ աստղերը, եւ չեն դարձել ամպերը անձրեւի ետեւիցը.

3Այն օրը, որ կþդողդողան տան պահապանները, եւ կþկորանան զօրաւոր մարդիկը, եւ կþդադարեն աղացողները քիչ լինելու համար. Եւ պատուհաններից նայողները կþմթնեն։

4Եւ դրսի դռները կþկապուեն՝ աղօրիքի ձայնը տկարանալով. Եւ նա վեր կþկենայ թռչունի ձայնովը, եւ * բոլոր երգեցող աղջկերքը նկուն կþլինին։

5Մի բարձր տեղից մինչեւ անգամ կþվախենան, եւ վախվախելով կþգնան ճանապարհը, եւ նշենին կþծաղկի, եւ մարախը կþծանրանայ, եւ * ախորժակը կþդադարէ. Որովհետեւ * մարդս գնում է իր յաւիտենական տունը. Եւ * դրսումը շրջապատում են լացողները։

6Քանի որ չէ կտրուել արծաթի թելը, չէ կոտրել ոսկի բաժակը, եւ չէ փշրուել սափորը աղբիւրի մօտ, եւ չէ կոտրել անիւը ջրհորի վերայ,

7Եւ * հողը ետ չէ դարձել երկրին ինչպէս որ էր, եւ * հոգին ետ չէ դարձել Աստուծոյ մօտ, * որ տուել էր։

8* Ունայնութիւն ունայնութեանց ասեց Ժողովողը, ամեն բան ունայն է։

9Եւ բացի դորանից որ Ժողովողը իմաստուն էր, նա դեռ ժողովրդին գիտութիւն սովորեցրեց. Եւ կշռեց ու քննեց * շատ առակներ շարադրեց։

10Ժողովողը ջանք արաւ վայելուչ խօսքեր գտնելու. Եւ գրուածը ուղիղ ճշմարիտ խօսքեր են։

11Իմաստունների խօսքերը խթանների պէս են, եւ ինչպէս խրուած բեւեռներ ժողովածուների տէրերի ձեռքով՝ տրուած են մէկ հովիւից։

12Եւ վերջապէս, որդեակս, նորանցով լուսաւորուիր. Շատ գրքեր շինելը ծայր չþունի. Եւ * շատ կարդալը կþյոգնեցնէ մարմինը։

13Բոլոր խօսքի վախճանը լսենք. * Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. Որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։

14Որովհետեւ Աստուած * ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար։ *12.1 Առակ. իբ. 6։ Տես Ողբ գ. 27։

*12.1 Տես բ Թագ. ժթ. 35։

*12.4 բ Թագ. ժթ. 35։

*12.5 Կամ՝ կապարը

*12.5 Յոբ ժէ. 13։

*12.5 Երեմ. թ. 17։

*12.7 Ծն. բ. 7։ գ. 19։ Յոբ լդ. 15։ Սաղ. ղ. 3։ Ես. կդ. 8։

*12.7 Գլ. գ. 21։

*12.7 Թու. ժզ. 22։ իէ. 16։ Յոբլդ. 14։ Ես. ծէ. 16։ Զաք. ժբ. 1։

*12.8 Սաղ. կբ. 9։ Գլ. ա. 2։

*12.9 գ Թագ. դ. 32։

*12.12 Գլ. ա. 18։

*12.13 բ Օր. զ. 2։ ժ. 12։

*12.14 Գլ. ժա. 9։ Մատ. ժբ. 36։ Գոր. ժէ. 30, 31։ Հռովմ. բ. 16։ ժդ. 10, 12։ ա Կոր. դ. 5։ բ Կոր. ե. 10։