Հին Կտակարան
Նոր Կտակարան
Խորանը կանգնեցնում են և օրհնում։ Տիրոջ փառքովը լցվում է խորանը։ 1Ե…
Խորանը կանգնեցնում են և օրհնում։ Տիրոջ փառքովը լցվում է խորանը։
1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով. 2* Առաջին ամսուայ առաջին օրը կանգնեցրու * խորանը՝ այսինքն ժողովքի վրանը։ 3Եւ նորա մէջ դնես վկայութեան տապանակը, եւ * վարագոյրովը ծածկես տապանակը։ 4Եւ * սեղանը ներս բերես, եւ * նորա վերայ շարուելու հացերը շարես. Եւ աշտանակը ներս բերես, եւ նորա ճրագները վառես։ 5Եւ վկայութեան տապանակի առաջին դնես խունկի ոսկի սեղանը. Եւ խորանի դրանը դնես սրահակը։ 6Եւ խորանի՝ այսինքն ժողովքի վրանի դրանը առաջին դնես ողջակէզի սեղանը։ 7Եւ * աւազանը դնես ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը եւ նորա մէջը ջուր ածես։ 8Եւ շուրջանակի սրահը կանգնեցնես, եւ սրահի դրանը վարագոյրը դնես։ 9Եւ օծման իւղը առնես, եւ խորանը եւ նորա մէջ եղած բոլոր բաները * օծես. Եւ սրբես նորան եւ նորա բոլոր անօթները, որ սուրբ լինին։ 10Եւ օծես ողջակէզի սեղանը եւ նորա բոլոր գործիքները, եւ սրբես սեղանը. Եւ * սեղանը ամենասուրբ լինի։ 11Եւ օծես աւազանը եւ նորա խարիսխը եւ սրբես նորան։ 12Եւ * Ահարօնին եւ նորա որդկանցը մօտեցնես ժողովքի խորանի դրանը, եւ ջրով լուանաս նորանց։ 13Եւ Ահարօնին հագցնես սուրբ զգեստները, եւ * օծես նորան եւ սրբես նորան, որ ինձ քահանայութիւն անէ։ 14Եւ նորա որդկանցն էլ մօտեցնես, եւ շապիկներ հագցնես նորանց։ 15Եւ նորանց էլ օծես ինչպէս որ օծեցիր նորանց հօրը, որ ինձ քահանայութիւն անեն. Եւ նորանց օծումը իրանց ազգերի մէջ * յաւիտենական քահանայութեան համար լինի։
16Եւ Մովսէսն արաւ բոլորովին ինչպէս որ Եհովան իրան պատուիրել էր. Այնպէս արաւ։ 17Եւ եղաւ որ երկրորդ տարին՝ առաջին ամսուայ առաջին օրը * խորանը կանգնուեցաւ։ 18Եւ Մովսէսը կանգնեցրեց խորանը, եւ նորա խարիսխները դրաւ, եւ կանգնեցրեց նորա տախտակները, եւ նորա նիգերը անցկացրեց, եւ սիւները կանգնեցրեց։ 19Եւ խորանի վերայ տարածեց վրանը, եւ վրանի ծածկոցը նորա վերայ դրաւ վերեւիցը, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։ 20Եւ * առաւ վկայութիւնը դրաւ տապանակի մէջ եւ ձողերը տապանակին անցկացրեց, եւ քաւութիւնը դրաւ տապանակի վերայ վերեւիցը։ 21Եւ տապանակը խորանի մէջը բերաւ, եւ * ծածկող վարագոյրը դրաւ, եւ վկայութեան տապանակը ծածկեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։ 22Եւ * սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ խորանի հիւսիսային կողմիցը վարագոյրիցը դուրս. 23Եւ նորա վերայ շարուելու հացերը շարեց Եհովայի առաջին, ինչպէս որ Եհովան մովսէսին պատուիրել էր։ 24Եւ * աշտանակը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ սեղանի դիմացը խորանի հարաւային կողմին։ 25Եւ Եհովայի առջեւի * ճրագները վառեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։ 26Եւ * ոսկի սեղանը դրաւ ժողովքի վրանի մէջ՝ վարագոյրի առաջին. 27Եւ * նորա վերայ անուշահոտ խունկ ծխեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։ 28Եւ * խորանի դրանը դրաւ սրահակը։ 29Եւ * խորանի՝ այսինքն ժողովքի վրանը դրան մօտ դրաւ ողջակէզի սեղանը. Եւ նորա վերայ ողջակէզն ու հացի ընծան մատուցրեց, ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։ 30Եւ * աւազանը դրաւ ժողովքի վրանի եւ սեղանի մէջտեղը, եւ նորա մէջը լուացուելու համար ջուր ածեց։ 31Եւ նորանից լուանում էին Մովսէսը եւ Ահարօնը եւ նորա որդիքը իրանց ձեռքերը եւ ոտքերը. 32Ժողովքի վրանը մտնելիս, եւ սեղանին մօտենալիս լուանում էին, * ինչպէս որ Եհովան Մովսէսին պատուիրել էր։ 33Եւ * խորանի ու սեղանի շուրջը սրահը կանգնեցրեց, եւ սրահի դրանը վարագոյրը դրաւ։ Այսպէս Մովսէսը բոլոր գործը վերջացրեց։
34Եւ * մի ամպ ծածկեց ժողովքի վրանը. Եւ Եհովայի փառքը լցրեց խորանը։ 35Եւ Մովսէսը չէր կարողանում մտնել ժողովքի վրանը. Որովհետեւ ամպը նորա վերայ նստել էր, եւ Եհովայի փառքը լցրել էր խորանը։ 36Եւ * ամպը խորանի վերայից վերանալիս Իսրայէլի որդիքը չուում էին իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը։ 37Եւ * եթէ ամպը չէր վերանում, չէին չուում մինչեւ նորա վերանալու օրը։ 38Որովհետեւ * Եհովայի ամպը ցերեկը խորանի վերայ էր, եւ գիշերը նորա վերայ կրակ կար, Իսրայէլի բոլոր ժողովրդի առաջին՝ իրանց բոլոր ճանապարհորդութիւններումը։
*40.2 Գլ. ժբ. 2։ ժգ. 4։
*40.2 Գլ. իզ. 1-30։
*40.3 Գլ. իզ. 33։ թու. դ. 5։
*40.4 Գլ. իզ. 35։
*40.4 Գլ. իե. 30։ Ղև. իդ. 5, 6։
*40.7 Գլ. լ. 18։
*40.9 Գլ. լ. 26։
*40.10 Գլ. իթ. 36, 37։
*40.12 Ղև. ը. 1-13։
*40.13 Գլ. իը. 41։
*40.15 Թու. իե. 13։
*40.17 Թու. է. 1։
*40.20 Գլ. իե. 16։
*40.21 Գլ. իզ. 33։ լե. 12։
*40.22 Գլ. իզ. 35։
*40.24 Գլ. իզ. 35։
*40.25 Գլ. իե. 37։
*40.26 Գլ. լ. 6։
*40.27 Գլ. լ. 7։
*40.28 Գլ. իզ. 36։
*40.29 Գլ. իթ. 38 ևլն։
*40.30 Գլ. լ. 18։
*40.32 Գլ. լ. 19, 20։
*40.33 Գլ. իէ. 9, 16։
*40.34 Գլ. ժգ. 21։ իթ. 43։ Ղև. ժզ. 2։ Թու. թ. 15։ գ Թագ. ը. 10, 11։ բ Մն. ե. 13, 14։ է. 2։ Ես. զ. 4։ Անգ. բ. 7, 9։ Յայտ. ժե. 8։
*40.36 Թու. թ. 17։ ժ. 11։ Նէեմ. թ. 19։
*40.37 Թու. թ. 19-22։
*40.38 Գլ. ժգ. 21։ Թու. թ. 15։