Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Սրբարանի քայքայմունքի ժամանակ օգնութեան աղօթք։ Ասափի Երգ։ 1Ով Ա…

Սրբարանի քայքայմունքի ժամանակ օգնութեան աղօթք։

Ասափի Երգ։

1Ով Աստուած, * ի՞նչու ես մեզ բոլորովին մերժում. * քո բարկութիւնը բորբոքվում է * քո արօտի ոչխարների վերայ։

2Յիշիր քո ժողովրդին * որ ստացար սկզբիցը. Փրկեցիր, * որ քեզ ժառանգութեան վիճակ լինի, այս Սիօնի սարը որ նորանում բնակուած ես։

3Բարձրացրու քո քայլերը մշտական աւերմունքների վերայ. Թշնամին բոլորն ապականեց սրբութեան տեղումը։

4* Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մէջ. * իրանց նշանները՝ նշանների տեղ են դնում։

5Նա երեւում է ինչպէս մի կացին բարձրացնող անտառի ծառերի վերայ։

6Եւ հիմա * նորա ամեն քանդակագործ զարդարանքը կոտրատեցին կացիններով եւ մուրճերով։

7* Կրակ գցեցին քո սրբարանի մէջ, * գետնի տալով պղծեցին քո անունի բնակարանը։

8* Իրանց սրտերումն ասեցին. Սորանց ամենը միասին կորցնենք. Այրեցին Աստուծոյ ամեն ժողովարանները երկրի մէջ։

9Մեր նշանները չենք տեսնում. * էլ մարգարէ չþկայ. Եւ մեզ մօտ մէկ գիտացող չþկայ. Մինչեւ ե՞րբ։

10Ով Աստուած, մինչեւ ե՞րբ է նախատելու նեղացնողը. Մի՞թէ թշնամին պիտի բոլորովին անարգէ քո անունը։

11* Ի՞նչու ես ետ դարձնում ձեռքդ եւ աջդ. Հանիր ծոցիցդ, կորցրու նորանց։

12Բայց * Աստուած է իմ թագաւորը սկզբիցը որ փրկութիւններ արաւ երկրի մէջ։

13* Դու ծովը պատառեցիր քո զօրութիւնովը, * վիշապների գլուխները փշրեցիր ջրերի մէջ։

14Դու ջարդեցիր Լեւիաթանի գլուխները. * նորան կերակուր տուիր * ժողովրդին անապատումը։

15* Դու աղբիւրներ եւ առուներ բղխեցրիր. Դու սաստիկ գետեր ցամաքեցրիր։

16* Քոնն է ցերեկը եւ քոնն է գիշերը. Դու պատրաստեցիր լուսաւորները եւ արեգակը։

17* Դու հաստատեցիր երկրի ամեն սահմանները. * դու ստեղծեցիր ամառը եւ ձմեռը։

18Ապա * միտքդ բեր այս՝ որ թշնամին նախատինք է տալիս Տիրոջը. Եւ * յիմար ազգը անարգում է քո անունը։

19* Քո տատրակի անձը մի մատնիր գազանին. Քո աղքատների կեանքը * մի մոռանար իսպառ։

20* Նայիր քո ուխտի վերայ, որովհետեւ երկրի խաւար տեղերը անօրէնութեան բնակարաններով լցուած են։

21Թող խեղճը ետ չþդառնա ամօթով. Թող խեղճը եւ աղքատը օրհնեն քո անունը։

22Վեր կաց, ով Աստուած, դատիր քո դատաստանը. * յիշիր այն նախատինքը, որ յիմարն ամեն օր քեզ վերայ է դնում։

23Մի մոռանար քո թշնամիների ձայնը եւ քեզ դէմ վեր կացածների խռովութիւնը, որ ամեն ժամանակ բարձրանում է։

*74.1 Սաղ. խդ. 9։ կ. 1, 10։ հթ. 1, 5։

*74.1 բ Օր. իթ. 20։ Սաղ. ձ. 4։

*74.1 Սաղ. հթ. 13։ ճ. 3։

*74.2 Ել. ժե. 16։ բ Օր. թ. 29։

*74.2 բ Օր. լբ. 9։ Երեմ. ժ. 16։

*74.4 Ողբ բ. 7։

*74.4 Դան. զ. 27։ Մատ. իդ. 15։

*74.6 գ Թագ. զ. 18, 29, 32, 35։

*74.7 դ Թագ. իե. 9։

*74.7 Սաղ. ձթ. 39։

*74.8 Սաղ. ձգ. 4։

*74.9 ա Թագ. գ. 1։ Ողբ բ. 9։ Եզեկ. է. 26։ Ամով. ը. 11։

*74.11 Ողբ բ. 3։

*74.12 Սաղ. խդ. 4։

*74.13 Ել. ժդ. 21։

*74.13 Ես. ծա. 9։ Եզեկ. իթ. 3։ լբ. 2։

*74.14 Փու. ժդ. 9։

*74.14 Սաղ. հբ. 9։ Ես. իգ. 13։

*74.15 Ել. ժէ. 6։ Թու. ի. 11։ Սաղ. ճե. 41։

*74.16 Ծն. ա. 5, 16։

*74.17 բ Օր. լբ. 8։ Գոր. ժէ. 26։

*74.17 Ծն. ը. 22։

*74.18 Յայտ. ժզ. 19։ ժը. 5։

*74.18 Սաղ. լթ. 8։

*74.19 Երգ բ. 14։

*74.19 Սաղ. կը. 10։

*74.20 Ծն. ժէ. 7, 8։ Ղև. իզ. 44, 45։ Սաղ. ճզ. 45։

*74.22 Սաղ. ձթ. 51։