Հին Կտակարան
Նոր Կտակարան
Մահից ազատութիւն։ Մեղքի ապականութիւնը։ 1Երբոր Եփրեմը խօսում էր, դո…
Մահից ազատութիւն։ Մեղքի ապականութիւնը։
1Երբոր Եփրեմը խօսում էր, դողում էին. Բայց բարձրացաւ Իսրայէլի մէջ, եւ * յանցանք գործեց Բահաղով եւ մեռաւ։ 2Եւ հիմա էլի մեղք են գործում, եւ * իրանց համար ձուլածոյ կուռքեր են շինում իրանց արծաթից՝ իրանց խելքի համեմատ արձաններ, որ ամենքը արուեստաւորի գործ են. Իրանք ասում են նորանց. Զոհ անող մարդիկը * համբուրեն որթերին։ 3Դորա համար պիտի * առաւօտեան ամպի պէս լինեն. Եւ ցօղին պէս որ շուտով անցնում գնում է. * մղեղի պէս, որ փոթորիկը վեր է հանում կալիցը, եւ ծխնելոյզից դուրս եկած ծուխին պէս։ 4Սակայն ես * քո Տէր Աստուածն եմ Եգիպտոսի երկրիցն ի վեր. Եւ ինձանից ջոկ մի Աստուած չես ճանաչում. Եւ * մի Փրկիչ չþկայ բացի ինձանից։ 5* Ես քեզ ճանաչեցի անապատումը, * տօթակէզ երկրումը։ 6* Իրանց արօտին համեմատ նորանք կշտացան, կշտացան եւ նորանց սիրտը հպարտացաւ. Սորա համար * ինձ մոռացան։ 7Եւ ես նորանց համար պիտի * առիւծի պէս լինեմ, * ինձու նման պիտի դարան մտնեմ ճանապարհի մօտ։ 8* Նորանց պիտի հանդիպեմ ձագերը կորցրած արջու նման, եւ պիտի ճղոտեմ նորանց սրտի փականքը, եւ նորանց այնտեղ պիտի ուտեմ առիւծի պէս. Դաշտի գազանը պիտի պատառէ նորանց։ 9* Քեզ կորցնում է, ով Իսրայէլ, այն, որ դու ինձ՝ քո * օգնութեանը դէմ ես։ 10* Ո՞ւր է հիմա քո թագաւորը, * որ քեզ ազատէ քո բոլոր քաղաքներումը, եւ ո՞ւր են քո դատաւորները, որոնց համար * ասում էիր. Տուր ինձ թագաւոր եւ իշխաններ։ 11* Ես քեզ թագաւոր տուի իմ բարկութիւնովը, եւ կþառնեմ իմ սրտմտութիւնովը, 12* Եփրեմի անօրէնութիւնը կապուած է, ծածկուած է նորա մեղքը։ 13* Ծննդականի ցաւեր են գալիս նորա վերայ. * նա անխելք տղայ է. Որովհետեւ * ժամանակով չէր կանգնիլ որդեծննդեան արգանդի բերանումը։ 14* * Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նորանց, մահուանից պիտի պրծեցնեմ նորանց. * ո՞ւր է ժանտախտդ, մահ, ո՞ւր է աւերմունքդ, դժոխք. * զղջումը ծածկուած է իմ աչքերից։ 15Որովհետեւ * նա պտղաբեր է եղբայրների մէջ. Բայց * արեւելեան քամին պիտի գայ, Տիրոջը հողմը վեր է կենալու անապատիցը, եւ պիտի ցամաքի նորա աղբիւրը, եւ չորանայ նորա ակնը. Նա պիտի կողոպտէ ամեն * ցանկալի բաների գանձը։ 16* Սամարիան աւերակ պիտի դառնայ, * որ ապստամբուեց իր Աստուծուն դէմ. * սրով պիտի ընկնեն, նորանց երեխաները պիտի ջախջախուին. Եւ նորանց յղի կանայքը պիտի ճեղքուին։
*13.1 գ Թագ. ժէ. 16, 18։ Գլ. ժա. 2։
*13.2 Գլ. բ. 8։ ը. 4։
*13.2 գ Թագ. ժթ. 18։
*13.3 Գլ. զ. 4։
*13.3 Դան. բ. 35։
*13.4 Ես. խգ. 11։ Գլ. ժբ. 10։
*13.4 Ես. խգ. 11։ խե. 21։
*13.5 բ Օր. բ. 7։ լբ. 10։
*13.5 բ Օր. ը. 15։ լբ. 10։
*13.6 բ Օր. ը. 12, 14։ լբ. 15։
*13.6 Գլ. ը. 14։
*13.7 Ողբ գ. 10։ Գլ. ե. 14։
*13.7 Երեմ. ե. 6։
*13.8 բ Թագ. ժէ. 8։ Առակ. ժէ. 12։
*13.9 Առակ. զ. 32։ Գլ. ժդ. 1։ Մաղ. ա. 9։
*13.9 Հմր. 4։
*13.10 դ Թագ. ժէ. 4։
*13.10 բ Օր. լբ. 38։ Հմր. 4։
*13.10 ա Թագ. ը. 5, 19։
*13.11 ա Թագ. ը. 7։ ժ. 19։ ժե. 22, 23։ ժզ. 1։ Գլ. ժ. 3։
*13.12 բ Օր. լբ. 34։ Յոբ ժդ. 17։
*13.13 Ես. ժգ. 8։ Երեմ. լ. 6։
*13.13 Առակ. իբ. 3։
*13.13 Տես դ Թագ. ժթ. 3։
*13.14 Ես. իե. 8։ եզեկ. լէ. 12։
*13.14 Կամ՝ մեռելների բնակարանի
*13.14 ա Կոր. ժե. 54, 55։
*13.14 Երեմ. ժե. 6։ Տես Հռովմ. ժա. 29։
*13.15 Տես Ծն. խա. 52։ խը. 19։
*13.15 Երեմ. դ. 11։ Եզեկ. ժէ. 10։ ժթ. 12։ Գլ. դ. 19։
*13.15 Նաւ. բ. 9։
*13.16 դ Թագ. ժէ. 6։
*13.16 դ Թագ. ժը. 12։
*13.16 դ Թագ. ը. 12։ ժե. 16։ Ես. ժգ. 16։ Գլ. ժ. 14, 15։ Ամովս ա. 13։ Նաւ. գ. 10։