Հին Կտակարան
Նոր Կտակարան
Յովակիմը, Յովաքինը և Սեդեկիան։ Նաբուգոդոնոսորը պաշարում է Երուսաղէմը։…
Յովակիմը, Յովաքինը և Սեդեկիան։ Նաբուգոդոնոսորը պաշարում է Երուսաղէմը։ Բաբիլոնի գերութեան սկիզբը։
1* Նորա օրերումը Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը վեր եկաւ. Եւ յովակիմը ծառայ եղաւ նորան երեք տարի, եւ դարձեալ նորանից ապստամբուեց։ 2* Եւ Տէրը նորա վերայ ուղարկեց * Քաղդէացիների գունդերը, եւ Ասորիների գունդերը, եւ մովաբացիների գունդերը եւ * Ամմոնի որդկանց գունդերը, եւ նորանց ուղարկեց Յուդայի վերայ, որ նորան փչացնէ * Տիրոջ այն խօսքին համեմատ, որ խօսել էր իր ծառաների՝ մարգարէների ձեռով։ 3Սակայն սա Տիրոջ պատուէրի համեմատ եղաւ Յուդայի դէմ, որ նորան մերժէ իր առաջիցը * Մանասէի մեղքերի համար՝ այն բոլորի համար, որ արել էր։ 4* Նաեւ անմեղ արիւն էր թափել եւ Երուսաղէմը լցրել էր անմեղ արիւնով. Եւ Տէրը չþուզեց ներել։
5* Եւ Յովակիմի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք բոլորը գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։ 6Եւ * Յովակիմը ննջեց իր հայրերի հետ, եւ նորա որդի * Յովաքինը թագաւոր եղաւ նորա տեղ։
7Եգիպտոսի թագաւորը այլ եւս դուրս չþեկաւ իր երկրիցը. Որովհետեւ * Բաբիլոնի թագաւորը Եգիպտոսի հեղեղատիցը մինչեւ Եփրատ գետը առաւ բոլորը ինչ որ Եգիպտոսի թագաւորինն էր։
8* Տասնեւութ տարեկան էր Յովաքինը, երբոր թագաւոր եղաւ եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Նեհուսթա՝ դուստր Երուսաղէմացի Եղնաթանի։ 9Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին * իր հօր արածին պէս։
10* Այն ժամանակը Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի ծառաները վեր եկան Երուսաղէմ, եւ քաղաքը պաշարման մէջ ընկաւ։ 11Եւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը եկաւ քաղաքի վերայ, եւ նորա ծառաները նորան պաշարել էին։ 12Եւ * Յուդայի Յովաքին թագաւորը դուրս եկաւ Բաբիլոնի թագաւորի դէմ իր մօր եւ իր ծառաների եւ իշխանների եւ իր ներքինիների հետ, եւ նորան * բռնեց Բաբիլոնի թագաւորը իր թագաւորութեան ութերորդ տարին։ 13Եւ այնտեղից հանեց Տիրոջ տան բոլոր գանձերը եւ * թագաւորի տան գանձերը, եւ կոտրատեց այն բոլոր ոսկի * անօթները, որ Իսրայէլի * Սողոմոն թագաւորը շինել էր Տիրոջ տաճարումը, * ինչպէս որ Տէրը ասել էր։ 14Եւ գերի փոխադրեց * բոլոր Երուսաղէմին եւ բոլոր իշխաններին եւ բոլոր քաջազուններին՝ * տասը հազար գերի եւ * բոլոր հիւսերին եւ դարբիններին. Ոչ ոք չþմնաց բացի ժողովրդի * աղքատներից։ 15Եւ * գերի փոխադրեց Յովաքինին Բաբիլոն, եւ թագաւորի մօրը եւ թագաւորի կնիկներին եւ նորա ներքինիներին եւ երկրի զօրաւորներին գերի տարաւ Երուսաղէմից Բաբիլոն։ 16Եւ * բոլոր զինուորներին՝ եօթը հազար, եւ հիւսերին եւ դարբիններին՝ հազար, բոլոր քաջերին, պատերազմ անողներին Բաբիլոնի թագաւորը գերի տարաւ Բաբիլոն։ 17Եւ Բաբիլոնի * թագաւորը * նորա հօրեղբօրը՝ Մաթանիային թագաւոր շինեց նորա տեղ, եւ * նորա անունը փոխեց Սեդեկիա։
18* Քսանեւմէկ տարեկան էր Սեդեկիան, երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը եւ նորա մօր անունն էր * Ամիտաղ՝ դուստր Լեբնացի Երեմիայի։ 19* Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին Յովակիմի արածին պէս։ 20Որովհետեւ Տիրոջ բարկութիւնը Երուսաղէմի եւ Յուդայի դէմ էր, մինչեւ որ նորանց մերժէ իր երեսի առաջից։ Եւ * ապստամբուեց Սեդեկիան Բաբիլոնի թագաւորի դէմ։
*24.1 բ Մն. լզ. 6։ Երեմ. իե. 1, 9։ Դան. ա. 1։
*24.2 Երեմ. իե. 9։ լբ. 28։ Եզեկ. ժթ. 8։
*24.2 Տես Գլ. իե. 4։
*24.2 ա Թագ. ժա. 1։
*24.2 Գլ. ի. 17։ իա. 12, 14։ իգ. 27։
*24.3 Գլ. իա. 11։
*24.4 Գլ. իա. 16։
*24.5 բ Մն. լզ. 8։
*24.6 բ Մն. լզ. 6։
*24.6 ա Մն. գ. 16՝ կոչուած է «Յեքոնիա։»
*24.7 Երեմ. խզ. 2։
*24.8 բ Մն. լզ. 9։
*24.9 Գլ. իգ. 37։
*24.10 Դան. ա. 1։
*24.12 Երեմ. իդ. 1։ իթ. 1, 2։ Եզեկ. ժէ. 12։
*24.12 Գլ. իե. 27։ Երեմ. իե. 1։
*24.13 Գլ. ի. 17։
*24.13 Գլ. ժզ. Գլ. ժզ. 17։ բ Մն. լզ. 7։ Եզր. ա. 7։ Դան. ա. 2։ ե. 2, 3։
*24.13 գ Թագ. է. 48-50։
*24.13 Երեմ. ի. 5։
*24.14 Երեմ. իդ. 1։
*24.14 Տես Երեմ. ծբ. 28։
*24.14 ա Թագ. ժգ. 19, 22։
*24.14 Գլ. իե. 12։ Երեմ. խ. 7։
*24.15 բ Մն. լզ. 10։ Եսթ. բ. 6։ Երեմ. իբ. 24 ևլն։
*24.16 Տես Երեմ. ծբ. 28։
*24.17 Երեմ. լէ. 1։
*24.17 ա Մն. գ. 15։ բ Մն. լզ. 10։
*24.17 Գլ. իգ. 34։
*24.18 Երեմ. ծբ. 1-27։
*24.18 Գլ. իգ. 31։
*24.19 բ Մն. լզ. 12։
*24.20 բ Մն. լզ. 13։ Եզեկ. ժէ. 15։