Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հրէաները Աստուծոյ զգուշացնելուն հակառակ գնում են Եգիպտոս և Երեմիան էլ…

Հրէաները Աստուծոյ զգուշացնելուն հակառակ գնում են Եգիպտոս և Երեմիան էլ իրանց հետ տանում, որ այնտեղ էլ մարգարէանում է Նաբուգոդոնոսորի արշաւանքը։

1Եւ երբոր Երեմիան վերջացրեց դէպի բոլոր ժողովուրդը իրանց Տէր Աստուծոյ բոլոր խօսքերը խօսելը, որ իրանց Տէր Աստուածը ուղարկել էր նորանց մօտ՝ այսինքն այս ամեն խօսքերը, 2* Այն ժամանակ Ովսէիայի որդի Ազարիան եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր ամբարտաւան մարդիկը խօսեցին եւ ասեցին Երեմիային. Դու սուտ ես խօսում, քեզ չէ ուղարկել մեր Տէր Աստուածը ասելով թէ Եգիպտոս մի գնաք այնտեղ պանդխտանալու համար. 3Այլ Ներիայի որդի Բարուքն է քեզ գրգռում մեզ դէմ, որ մեզ մատնէ Քաղդէացիների ձեռքը, որ մեզ մեռցնեն, եւ որ մեզ գերի տանեն Բաբիլոն։ 4Եւ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները եւ բոլոր ժողովուրդը չþլսեցին Տիրոջ ձայնին, որ Յուդայի երկրումը մնային։ 5Այլ Կարէի որդի Յօհանանը եւ բոլոր զօրավարները առան * Յուդայի բոլոր մնացորդը, որոնք ետ էին դառել այն ամեն ազգերից, ուր որ աքսորուել էին, որ պանդխտանան Յուդայի երկրումը. 6Այսինքն մարդկանցը եւ կանանցը եւ երեխաներին եւ * թագաւորի աղջկերանցը եւ այն բոլոր անձերին, որոնց թողել էր * Նաբուզարդան դահճապետը Սափանի որդիի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ Երեմիա մարգարէին եւ Ներիայի որդի Բարուքին. 7Եւ գնացին Եգիպտոսի երկիրը, որովհետեւ չþլսեցին Տիրոջ ձայնին, եւ գնացին մինչեւ * Տափնաս։

8Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային Տափնասում ասելով. 9Ձեռքդ մեծ մեծ քարեր առ եւ նորանց թաղիր աղիւսատան կաւի մէջ, որ Փարաւօնի տան մուտքումն է Տափնասի մէջ, Յուդայի մարդկանց աչքի առաջին։ 10Եւ ասիր նորանց. Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես կþուղարկեմ եւ կþառնեմ * իմ ծառայ՝ Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորին եւ նորա աթոռը կþդնեմ այս քարերի վերայ, որոնք ես թաղեցի, եւ նա պիտի տարածէ իր գահոյքը նորանց վերայ։ 11* Եւ պիտի գայ եւ պիտի զարկէ Եգիպտոսի երկիրը, * որը մահու համար՝ մահուան, եւ ո՛րը գերութեան համար՝ գերութեան, եւ ո՛րը սուրի համար՝ սուրին։ 12Եւ ես * կրակ պիտի վառեմ Եգիպտոսի աստուածների տներումը. Եւ նա պիտի այրէ նորանց, եւ նորանց գերի տանէ. Եւ նա պիտի իր վերայ փաթաթէ Եգիպտոսի երկիրը, ինչպէս որ հովիւը փաթաթում է իր հանդերձը իր վերայ. Եւ նա խաղաղութեամբ պիտի դուրս գայ։ 13Եւ նա պիտի կոտրատէ Եգիպտոսում եղող * Բեթսամիւսի արձանները, եւ Եգիպտոսի աստուածների տները կրակով պիտի այրէ։

*43.2 Գլ. խբ. 1։

*43.5 Գլ. խ. 11, 12։

*43.6 Գլ. խա. 10։

*43.6 Գլ. լթ. 10։ խ. 7։

*43.7 Գլ. բ. 16։ խդ. 1։ Բայց Ես. լ. 4 «Հանէս»։

*43.10 Գլ. իե. 9։ իէ. 6։ Տես Եզեկ. իթ. 18, 20։

*43.11 Գլ. խդ. 13։ խզ. 13։

*43.11 Գլ. ժե. 2։ Զաք. ժա. 9։

*43.12 Գլ. խզ. 25։

*43.13 Կամ՝ Արեգակի տան