Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Օրէնքի ծէսերի և արիւնով եղած զոհերի նկարագրութիւնը։ Սորանք շատ ստոր է…

Օրէնքի ծէսերի և արիւնով եղած զոհերի նկարագրութիւնը։ Սորանք շատ ստոր էին Քրիստոսի զոհին և արիւնի արժանաւորութեանը և կատարելութեանը նայելով։

1Իրաւ որ առաջի ուխտն էլ ունէր պաշտամունքի իրաւունքը՝ * աշխարհական սրբարանը. 2* Որովհետեւ առաջի խորանն այսպէս պատրաստուեցաւ, * նորանում էր * աշտանակը եւ * սեղանը եւ հացերի նուէրը, սա կոչվում էր սրբութիւն։ 3Իսկ * երկրորդ վարագուրի ետեւը մի խորան կար որ Սրբութիւն սրբութեանց էր կոչվում. 4Որ ունէր ոսկէ բուրվառը, եւ * ուխտի տապանակը ամեն կողմից ոսկով պատած. Որ նորանում կար * ոսկէ սափորը մանանայովը, եւ * Ահարօնի գաւազանը որ ծաղկեց, եւ * ուխտի տախտակները։ 5Եւ * նորանից բարձր փառքի քերովբէները որ հովանի էին անում քաւութիւնի վերայ, որոնց համար պէտք չէ հիմա մանրամասն ասել։

6Եւ այս բաներն այսպէս պատրաստուած լինելով, * քահանաներն ամեն ժամանակ մտնում էին առաջին խորանը պաշտամունքները կատարելու։ 7Բայց * երկրորդի մէջ մտնում էր քահանայապետը տարին մէկ անգամ, եւ ոչ առանց արիւնի, * որ մատուցանում էր իրան համար եւ ժողովրդի * սխալմունքների համար։ 8* Սուրբ Հոգին նորանով ցոյց էր տալիս, որ * դեռ սրբութիւնների ճանապարհը յայտնուած չէր, քանի որ առաջի խորանը դեռ հաստատ կանգնած էր, 9Որ օրինակ էր այն յառաջիկայ ժամանակի համար, որ նորանում ընծաներ եւ զոհեր էին մատուցանվում, * որ խղճմտանքի համեմատ չէին կարող կատարեալ անել պաշտօն մատուցանողին, 10Միայն * կերակուրներով եւ խմելիքներով եւ * կերպ կերպ լուացմունքներով, եւ * մարմնի արդարութիւններով, մինչեւ ուղղութեան ժամանակը թողուած։ 11Բայց Քրիստոս որ եկաւ, * հանդերձեալ բարիքների * քահանայապետը, * աւելի մեծ եւ կատարեալ եւ անձեռագործ խորանովն, այսինքն այն որ այս արարածներիցը չէ, 12Եւ ոչ թէ * նոխազների եւ զուարակների արիւնով, այլ * բուն իր արիւնովը * մէկ անգամ մտաւ այն սրբատեղին եւ * յաւիտենական փրկութիւն գտաւ։ 13Որովհետեւ եթէ * ցուլերի եւ նոխազների արիւնը եւ * երինջների մոխիրը սրսկելով սրբում էր պղծուածներին մարմնաւոր սրբութիւն ստանալու համար, 14Էլ ո՞րքան աւելի * Քրիստոսի արիւնը, որ * յաւիտենական հոգով * իր անձն անարատ պատարագ մատուցրեց Աստուծուն, ձեր խղճմտանքը * կ’սրբէ այն * մեռած գործերից * որ կենդանի Աստուծուն պաշտէք։

15Եւ * սորա համար նա * նոր ուխտի միջնորդ է, որ երբոր * մահն եղաւ այն առաջի ուխտի ժամանակումն գործուած յանցանքների քաւութեան համար, * խոստմունքն առնեն յաւիտենական ժառանգութեան կանչուածները։ 16Որովհետեւ որտեղ որ կտակ կայ, հարկաւոր է որ կտակարարի մահը մէջ մտնէ. 17Որովհետեւ * կտակը մեռնելուց յետոյ է հաստատ. Որ նա երբէք զօրութիւն չ’ունենալ քանի որ կտակարարը կենդանի է։ 18* Ուստի եւ առաջինն էլ առանց արիւնի չ’հաստատուեցաւ։ 19Վասնզի Մովսէսը երբոր օրէնքի ամեն պատուիրանքները պատմեց ժողովրդին, * ցուլերի եւ նոխազների արիւնն առաւ * ջրի եւ կարմիր բրդի եւ զոպայի հետ, եւ բուն այն գրքի եւ բոլոր ժողովրդի վերայ սրսկեց, 20Եւ ասեց * Սա այն * ուխտի արիւնն է, որ Աստուած նորան պատուիրեց ձեզ։ 21Եւ * խորանի եւ պաշտամունքի բոլոր անօթների վերայ էլ արիւնը նոյնպէս սրսկեց։ 22Եւ համարեա թէ ամեն բան արիւնով է սրբվում օրէնքին համեմատ, եւ * առանց արիւն թափելու թողութիւն չէ լինում։

23Արդ հարկաւոր էր որ * երկնքումը եղած բաների օրինակներն այսպիսի բաներով սրբուին. Բայց բուն երկնաւորները նորանից աւելի ազնիւ պատարագներով։ 24Վասնզի * ոչ թէ ձեռագործ սրբատեղերը մտաւ Քրիստոսը որ * ճշմարտի օրինակներն էին, այլ բուն իսկ երկնքի մէջ որ հիմա * Աստուծոյ երեսի առաջին երեւի մեզ համար։ 25Ոչ թէ որպէս զի շատ անգամ իր անձը շատ անգամ պատարագ մատուցանէ ինչպէս * քահանայապետը, որ ամեն տարի մտնում էր սրբութեանց սրբութիւնն օտար արիւնով։ 26Ապա թէ ոչ պէտք էր որ աշխարհքի սկզբից յետոյ շատ անգամ չարչարուէր, բայց հիմա * ժամանակների վերջումը * մէկ անգամ յայտնուեցաւ, որ մեղքը դէն գցէ իր պատարագովը։ 27Եւ ինչպէս մարդկանց համար * սահմանուած է մէկ անգամ մեռնել եւ * նորանից յետոյ դատաստանը. 28Նոյնպէս էլ * Քրիստոսը մէկ անգամ * պատարագուեցաւ * շատերի մեղքերը վեր առնելու համար. Եւ երկրորդ անգամ առանց մեղքի կ’յայտնուի իրան * սպասողներին փրկութեան համար։

*9.1 Ել. իե. 8։

*9.2 Ել. իզ. 1։

*9.2 Ել. իզ. 35։ խ. 4։

*9.2 Ել. իե. 31։

*9.2 Ել. իե. 23, 30։ Ղև. իդ. 5, 6։

*9.3 Ել. իզ. 31, 33։ խ. 3, 21։ Գլ. զ. 19։

*9.4 Ել. իե. 10։ իզ. 33։ խ. 3, 21։

*9.4 Ել. ժզ. 33, 34։

*9.4 Թու. ժէ. 10։

*9.4 Ել. իե. 16, 21։ լդ. 29։ խ. 20։ բ Օր. 2, 5։ գ Թագ. ը. 9, 21։ բ Մն. ե. 10։

*9.5 Ել. իե. 18, 22։ Ղև. ժզ. 2։ գ Թագ. ը. 6, 7։

*9.6 Թու. իը. 3։ Դան. ը. 11։

*9.7 Ել. լ. 10։ Ղև. ժզ. 2, 11, 12, 15, 34։ Հմր. 25։

*9.7 Գլ. ե. 3։ է. 27։

*9.7 Յուն.՝ տգիտութիւնների

*9.8 Գլ. ժ. 19, 20։

*9.8 Յովհ. ժդ. 6։

*9.9 Գաղ. գ. 21։ Գլ. է. 18, 19։ ժ. 1, 11։

*9.10 Ղև. ժա. 2։ Կող. բ. 16։

*9.10 Թու. ժթ. 7 ևլն։

*9.10 Եփես. բ. 15։ Կող. բ. 20։ Գլ. է. 16։

*9.11 Գլ. ժ. 1։

*9.11 Գլ. գ. 1։

*9.11 Գլ. ը. 2։

*9.12 Գլ. ժ. 4։

*9.12 Գոր. ի. 28։ Եփես. ա. 7։ Կող. ա. 14։ ա Պետ. ա. 19։ Յայտ. ա. 5։ ե. 9։

*9.12 Զաք. գ. 9։ Հմր. 26, 28։ Գլ. ժ. 10։

*9.12 Դան. թ. 24։

*9.13 Ղև. ժզ. 14, 16։

*9.13 Թու. ժթ. 2, 17 ևլն։

*9.14 ա Պետ. ա. 19։ ա Յովհ. ա. 7։ Յայտ. ա. 5։

*9.14 Հռովմ. ա. 4։ ա Պետ. գ. 18։

*9.14 Եփես. ե. 2։ Տիտ. բ. 14։ Գլ. է. 27։

*9.14 Գլ. ա. 3։ ժ. 22։

*9.14 Գլ. զ. 1։

*9.14 Ղուկ. ա. 74։ Հռովմ. զ. 13, 22։ ա Պետ. դ. 2։

*9.15 ա Տիմ. բ. 5։

*9.15 Գլ. է. 22։ ը. 6։ ժբ. 24։

*9.15 Հռովմ. գ. 25։ ե. 6։ ա Պետ. գ. 18։

*9.15 Գլ. գ. 1։

*9.17 Գաղ. գ. 15։

*9.18 Ել. իդ. 6 ևլն։

*9.19 Ել. իդ. 5, 6, 8։ Ղև. ժզ. 14, 15, 18։

*9.19 Ղև. ժդ. 4, 6, 7, 49, 51, 52։

*9.20 Ել. իդ. 8։ Մատ. իզ. 28։

*9.20 Կամ՝ կտակի

*9.21 Ել. իթ. 12, 36։ Ղև. ը. 15, 19։ ժզ. 14-16, 18, 19։

*9.22 Ղև. ժէ. 11։

*9.23 Գլ. ը. 5։

*9.24 Գլ. զ. 20։

*9.24 Գլ. ը. 2։

*9.24 Հռովմ. ը. 34։ Գլ. է. 25։ ա Յովհ. բ. 1։

*9.25 Հմր. 7։

*9.26 Հմր. 12։ Գլ. է. 27։ ժ. 10։ ա Պետ. գ. 18։

*9.26 ա Կոր. ժ. 11։ Գաղ. դ. 4։ Եփես. ա. 10։

*9.27 Ծն. գ. 19։ Ժող. գ. 20։

*9.27 բ Կոր. ե. 10։ Յայտ. ի. 12, 13։

*9.28 Հռովմ. զ. 10։ ա Պետ. գ. 18։

*9.28 Մատ. իզ. 28։ Հռովմ. ե. 15։

*9.28 ա Պետ. բ. 24։ ա Յովհ. գ. 5։

*9.28 Տիտ. բ. 13։ բ Պետ. գ. 12։