Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Յակոբը Բեթէլումը։ Ռաքէլի և Իսահակի մահը։ Յակոբի որդիքը։ 1Եւ Աստուա…

Յակոբը Բեթէլումը։ Ռաքէլի և Իսահակի մահը։ Յակոբի որդիքը։

1Եւ Աստուած ասեց Յակոբին. Վեր կաց, ելիր դէպի * Բեթէլ եւ այնտեղ բնակուիր, եւ այնտեղ մի սեղան շինիր Աստուծոյն որ * քեզ երեւեցաւ * քո եղբայր Եսաւի երեսից փախած ժամանակդ։ 2Եւ Յակոբն ասեց իր * ընտանիքին եւ բոլոր իր հետ եղողներին. Հեռացրէք * օտար աստուածները որ կան ձեր միջումը, եւ * մաքրուեցէք, եւ ձեր հանդերձները փոխեցէք։ 3Եւ վեր կենանք գնանք վեր դէպի Բեթէլ. Եւ այնտեղ սեղան շինեմ այն Աստուծոյն, որ * իմ նեղութեան օրը ինձ լսեց, եւ * իմ գնացած ճանապարհումն ինձ հետ էր։ 4Եւ բոլոր օտար աստուածները, Յակոբին տուին, որ իրանց ձեռքին կար, եւ իրանց * ականջներումն եղած օղերը. Եւ Յակոբը թաղեց նորանց Սիւքէմի մօտ եղած * բեւեկնու տակին։ 5Եւ ճանապարհ ելան. Եւ իրանց շուրջը եղած քաղաքների վերայ * Աստուծոյ վախը ընկաւ, եւ Յակոբի որդկանց ետեւից չընկան։ 6Եւ Յակոբն եկաւ * Լուզ, որ Քանանի երկրումն է, այսինքն Բեթէլ եկաւ, ինքը եւ իր հետ եղող բոլոր ժողովուրդը. 7Եւ այնտեղ մի * սեղան շինեց եւ այն տեղի անունը * Էլ-Բեթէլ դրաւ. Որովհետեւ * Աստուած այնտեղ իրան երեւացել էր, երբոր իր եղբօր երեսից փախչում էր։

8Եւ Ռեբեկայի դայեակ * Դեբորան մեռաւ, եւ Բեթէլից ցած կողմը կաղնու տակին թաղուեցաւ. Եւ նորա անունը * Ալօն-բախութ դրուեցաւ։

9Եւ Աստուած դարձեալ երեւեցաւ յակոբին երբոր նա Միջագետիցը գալիս էր, եւ օրհնեց նորան։ 10Եւ Աստուած ասեց նորան. Քո անունը Յակոբ է. * քո անունը այլեւս Յակոբ չասուի, այլ * Իսրայէլ լինի քո անունը. Եւ նորա անունը Իսրայէլ դրաւ։ 11Եւ Աստուած ասեց նորան. * Ես եմ Ամենակարող Աստուածը. * աճիր եւ շատացիր. Քեզանից ազգ եւ ազգերի բազմութիւն լինի, եւ քո երանքից թագաւորներ դուրս գան։ 12Եւ այն երկիրը, որ * Աբրահամին եւ Իսահակին տուի, քեզ կþտամ. Եւ քեզանից յետոյ քո սերունդին կþտամ այն երկիրը։ 13Եւ Աստուած * բարձրացաւ նորանից այն տեղ, ուր որ նորա հետ խօսեց։ 14Եւ Յակոբը մի արձան կանգնեցրեց այն տեղը, ուր որ Աստուած իր հետ խօսեց, մի * քարի արձան եւ նորա վերայ թափելու նուէր թափեց, եւ նորա վերայ իւղ թափեց։ 15Եւ Յակոբն այն տեղի անունը, ուր որ Աստուած իրան հետ խօսեց, * Բեթէլ դրաւ։

16Եւ Բեթէլից ճանապարհուեցան. Եւ մի քիչ ճանապարհ կար մինչեւ Եփրաթա ուր որ ռաքէլը ծնեց, եւ ծնելիս շատ դժուարութիւն քաշեց։ 17Եւ եղաւ երբոր ծնելիս շատ դժուարութիւն էր քաշում, ծնուցիչն ասեց նորան. Մի վախիր, որովհետեւ * սա էլ քեզ համար տղայ է։ 18Եւ եղաւ երբոր նորա հոգին դուրս էր գալիս (որովհետեւ մեռաւ,) նորա անունը * Բենօնի դրաւ. Բայց նորա հայրը * Բենիամին կոչեց նորան։ 19Եւ * Ռաքէլը մեռաւ, եւ թաղուեցաւ * Եփրաթայի ճանապարհին, որ Բեթլեհէմն է։ 20Եւ Յակոբը նորա գերեզմանի վերայ մի արձան կանգնեցրեց, որ * մինչեւ այսօր Ռաքէլի գերեզմանի արձանն է։

21Եւ Իսրայէլը ճանապարհուեցաւ, եւ իր վրանը բացաւ * Միդդալ-եդերի այն կողմումը։ 22Եւ եղաւ երբոր Իսրայէլը բնակվում էր այն երկրումը, Ռուբէնը գնաց եւ * իր հօր հարճ Բաղղայի հետ պառկեց. Եւ Իսրայէլը լսեց այս։

Եւ Յակոբի որդիքը տասնեւերկու էին։ 23Լիայի որդիքը՝ * Յակոբի անդրանիկը Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար եւ Զաբուղոն։ 24Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին։ 25Եւ Ռաքէլի աղախին Բաղղայի որդիքը՝ Դան եւ Նեփթաղիմ։ 26Եւ Լիայի աղախին Զեղփայի որդիքը՝ գադ եւ Ասեր։ Սորանք են Յակոբի որդիքը, որ Միջագետումը ծնուեցան նորա համար։

27Եւ Յակոբը եկաւ իր հայր Իսահակի մօտ * Մամբրէ * Արբայի քաղաքը՝ այսինքն Քեբրոն, ուր որ Աբրահամը եւ Իսահակը պանդխտութեամբ բնակուեցան։ 28Եւ Իսահակի օրերը հարիւր ութսուն տարի եղան։ 29Եւ Իսահակը ծերացած եւ օրերից կշտացած աւանդեց հոգին եւ մեռաւ, եւ * իր ժողովրդին խառնուեցաւ. Եւ * նորա որդիքը Եսաւն ու Յակոբը թաղեցին նորան։

*35.1 Գլ. իը. 19։

*35.1 Գլ. իը. 13։

*35.1 Գլ. իէ. 43։

*35.2 Գլ. ժը. 19։ Յես. իդ. 15։

*35.2 Գլ. լա. 19։ Յես. իդ. 2, 23։ ա Թագ. է. 3։

*35.2 Ել. ժթ. 10։

*35.3 Գլ. լբ. 7, 24։ Սաղ. ճէ. 6։

*35.3 Գլ. իը. 20։ լա. 3։

*35.4 Ովս. բ. 13։ Տես գլ. իդ. 22։

*35.4 Յես. իդ. 26։ դատ. թ. 6։

*35.5 Ել. ժե. 16։ իգ. 27։ բ Օր. ժա. 25։ Յես. բ. 9։ բ Մն. ժդ. 14։

*35.6 Գլ. իը. 19։

*35.7 Տես ժող. ե. 4։

*35.7 Բեթէլի Աստուածը։

*35.7 Գլ. իը. 13։

*35.8 Գլ. իդ. 59։

*35.8 Սուգի կաղնի։

*35.10 Գլ. ժէ. 5։

*35.10 Գլ. լբ. 28։

*35.11 Գլ. ժէ. 1։ խը. 3։ Ել. զ. 3։

*35.11 Գլ. ժէ. 5, 6, 16։ իը. 3։ խը. 4։

*35.12 Գլ. ժբ. 7։ ժգ. 15։ ժէ. 8։ իզ. 3, 4։ իը. 13։

*35.13 Գլ. ժէ. 22։

*35.14 Գլ. իը. 18։

*35.15 Գլ. իը. 19։

*35.17 Գլ. լ. 24։ ա Թագ. դ. 20։

*35.18 Ցաւիս որդին։

*35.18 Աջի որդի։

*35.19 Գլ. խը. 7։

*35.19 Հռութ. ա. 2։ դ. 11։ Միք. ե. 2։ Մատ. բ. 6։

*35.20 ա Թագ. ժ. 2։ բ. Թագ. ժը. 18։

*35.21 Հօտի աշտարակ։ Միք. դ. 8։

*35.22 Գլ. խթ. 4։ ա Մն. է. 1։ Տես բ Թագ. ժզ. 22։ ի. 3։ ա Կոր. ե. 1։

*35.23 Գլ. խզ. 8-27։ Ել. ա. 1-4։

*35.27 Գլ. ժգ. 18։ իգ. 2, 19։

*35.27 Յես. ժդ. 15։ ժե. 13։

*35.29 Գլ. ժե. 15։ իե. 8։

*35.29 Տես գլ. իե. չ։ խթ. 31։