Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Անհաւատարիմ հովիւների դէմ։ Դաւիթ հովիւը կանգնեցնելու խոստմունքը։ 1…

Անհաւատարիմ հովիւների դէմ։ Դաւիթ հովիւը կանգնեցնելու խոստմունքը։

1Եւ Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով. 2Մարդի որդի, մարգարէացիր Իսրայէլի հովիւների մասին, մարգարէացիր եւ ասիր նորանց՝ այդ հովիւներին. Թէ Այսպէս է ասում տէր Եհովան. * Վա՜յ Իսրայէլի հովիւներին, որոնք իրանց են արածեցնում. Հովիւները չէ՞ որ հօտը պիտի արածեցնեն։ 3* Կաթը ուտում էք, եւ բուրդը հագնում էք, եւ * պարարտին մորթում էք. Իսկ հօտը չէք արածեցնում։ 4* Տկարներին չþուժովացրիք, եւ հիւանդին չþբժշկեցիք, եւ դուք կոտրածին չþկապեցիք, եւ մոլորուածին ետ չþբերիք, եւ * կորածին չþորոնեցիք, այլ * խստութեամբ տիրեցիք նորանց վերայ եւ բռնութեամբ։ 5Եւ * նորանք ցրիւ եկան * հովիւ չþլինելու պատճառով, եւ * կերակուր եղան դաշտի բոլոր գազաններին եւ ցիրուցան եղան։ 6Մոլորվում են իմ ոչխարները ամեն սարերի վերայ եւ ամեն բարձր բլուրի վերայ, եւ երկրի բոլոր երեսի վերայ ցրուել են իմ ոչխարները. Եւ որոնող չþկայ, ու հարցանող չþկայ։

7Դորա համար, ով Հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը. 8Կենդանի եմ ես, ասում է Տէր Եհովան, որովհետեւ իմ հօտը յափշտակուեցաւ եւ իմ հօտը՝ հովիւ չþլինելու համար * դաշտի բոլոր գազաններին կերակուր եղաւ, եւ իմ հովիւները չþորոնեցին իմ ոչխարներին, եւ * հովիւները իրանց են արածեցնում, բայց իմ ոչխարներին չեն արածեցնում. 9դորա համար, ով հովիւներ, լսեցէք Տիրոջ խօսքը. 10Այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես հովիւների դէմ եմ, եւ * իմ ոչխարներին պիտի պահանջեմ նորանց ձեռքիցը, եւ նորանց պիտի դադարեցնեմ ոչխար արածեցնելուց, եւ հովիւները * այլ եւս պիտի չþարածեցնեն նորանց, եւ պիտի ազատեմ իմ ոչխարներին նորանց բերանիցը, որ նորանք նորանց համար ուտելիք չþլինեն։

11Որովհետեւ այսպէս է ասում Տէր Եհովան. Ահա ես ինքս եմ պահանջելու իմ ոչխարներին եւ նորանց որոնելու. 12Ինչպէս որ հովիւն է որոնում իր հօտը երբոր նորանք ցրուած ժամանակ նա իր ոչխարների մէջ է լինում, այնպէս պիտի որոնեմ իմ ոչխարներին եւ նորանց պիտի ազատեմ այն ամեն տեղերից, ուր որ նորանք ցրուած են եղել * ամպի եւ մառախուղի օրը. 13Եւ * նորանց պիտի հանեմ ազգերի միջից եւ պիտի ժողովեմ նորանց երկիրներից եւ նորանց պիտի բերեմ նորանց երկիրը եւ նորանց պիտի արածեցնեմ Իսրայէլի սարերի վերայ, ձորերումը եւ երկրի բոլոր բնակութիւններումը. 14* Նորանց պիտի լաւ արօտում արածեցնեմ, եւ Իսրայէլի բարձր սարերի վերայ պիտի լինի նորանց փարախը. * այնտեղ լաւ փարախի մէջ պիտի մակաղեն. Եւ պարարտ արօտում պիտի արածեն Իսրայէլի սարերի վերայ։ 15Ես եմ արածեցնելու իմ ոչխարներին եւ ես եմ նորանց մակաղել տալու, ասում է Տէր Եհովան։ 16* Կորածը որոնելու եմ, եւ մոլորուածը ետ եմ բերելու, եւ կոտրածը պիտի կապեմ եւ հիւանդը պիտի զօրացնեմ, եւ * պարարտն ու զօրաւորը պիտի փչացնեմ՝ իրաւունքով պիտի հովուեմ նորանց։

17Եւ դուք, ով իմ ոչխարները, այսպէս է ասում Տէր Եհովան. * Ահա ես դատաստան եմ անելու ոչխարի եւ ոչխարի մէջ, խոյերի եւ նոխազների մէջ։ 18Սա քի՞չ է ձեզ համար որ դուք լաւ արօտում էք արածում, ձեր արօտի մնացորդը ձեր ոտքերովը կոխ է՞լ էք տալիս. Եւ մաքուր ջուրը խմում էք, մնացածը ձեր ոտներովը պղտորո՞ւմ էք։ 19Եւ իմ ոչխարները ձեր ոտնակոխ արածն է ուտում, եւ ձեր ոտներով պղտորածն է խմում։

20Դորա համար այսպէս է ասում Տէր Եհովան նորանց. * Ահա ես ինքս պիտի դատեմ պարարտ ոչխարի եւ նիհար ոչխարի մէջ։ 21Որովհետեւ դուք ձեր կողքովը հրում էք եւ ձեր եղջիւրներովը հարում էք ամեն տկարներին, մինչեւ որ նորանց ցիրուցան արիք դրսումը։ 22Բայց ես պիտի փրկեմ իմ ոչխարներին, եւ նորանք այլ եւս պիտի չþյափշտակուին, եւ * պիտի դատեմ ոչխարի եւ ոչխարի մէջ։ 23Եւ նորանց վերայ * մէկ հովիւ պիտի դնեմ, եւ նա պիտի արածեցնէ նորանց, * այսինքն իմ Դաւիթ ծառային, նա պիտի արածեցնէ նորանց, եւ նա է լինելու նորանց հովիւը։ 24Եւ * ես Տէրս կþլինեմ նորանց համար Աստուած, իսկ իմ Դաւիթ ծառան՝ * իշխան նորանց մէջ. Ես Տէրս եմ խօսել։ 25Եւ * ձեզ հետ խաղաղութեան ուխտ պիտի դնեմ, եւ պիտի դադարեցնեմ * չար գազաններին այդ երկրից. Եւ նորանք կþբնակուեն անապատումը * ապահով. Եւ կþքնանան անտառներումը։ 26Եւ նորանց եւ * իմ բլուրի շրջակայքը պիտի * օրհնութիւն շինեմ, եւ * անձրեւը պիտի ցած թափեմ իր ժամանակին. * անձրեւները պիտի օրհնութիւն լինեն։ 27Եւ * դաշտի ծառը պիտի իր պտուղը տայ, եւ երկիրը պիտի տայ իր բերքը, եւ նորանք ապահով պիտի լինեն իրանց երկրումը, եւ պիտի իմանան թէ ես եմ Տէրը, երբոր * նորանց լուծի փայտերը կþկոտրեմ եւ * նորանց կþազատեմ իրանց ծառայեցնողների ձեռքիցը։ 28Եւ այլ եւս * ազգերին աւար չեն լինիլ, եւ երկրի գազանները նորանց չեն ուտիլ, եւ * ապահով կþբնակուեն եւ վախեցնող չի լինիլ։ 29Եւ * նորանց համար մի անուանի բոյս վեր կþկացնեմ, որ այլ եւս սովով չþսպառուին այն երկրումը, եւ * այլ եւս չþկրեն ազգերի նախատինքը։ 30Եւ կþգիտենան թէ * ես՝ նորանց Տէր Աստուածը իրանց հետ եմ, եւ իրանք իմ ժողովուրդն են՝ Իսրայէլի տունը, ասում է Տէր Եհովան։

31Եւ դուք իմ * ոչխարները՝ իմ արօտի ոչխարները մարդիկ էք դուք. Ես ձեր Աստուածն եմ, ասում է Տէր Եհովան։

*34.2 Երեմ. իգ. 1։ Զաք. ժա. 17։

*34.3 Ես. ծզ. 11։ Զաք. ժա. 16։

*34.3 Գլ. լգ. 25, 26։ Միք. գ. 1-3։ Զաք. ժա. 5։

*34.4 Հմր. 16։ Զաք. ժա. 16։

*34.4 Ղուկ. ժե. 4։

*34.4 ա Պետ. ե. 3։

*34.5 Գլ. լգ. 21, 28։

*34.5 գ Թագ. իբ. 17։ Մատ. թ. 36։

*34.5 Ես. ծզ. 9։ Երեմ. ժբ. 9։ Հմր. 8։

*34.8 Հմր. 5, 6։

*34.8 Հմր. 2, 10։

*34.10 Գլ. գ. 18։ Եբր. ժգ. 17։

*34.10 Հմր. 2, 8։

*34.12 Գլ. լ. 3։ Յովել. բ. 2։

*34.13 Ես. կե. 9, 10։ Երեմ. իգ. 3։ Գլ. իը. 25։ լզ. 24։ լէ. 21, 22։

*34.14 Սաղ. իգ. 2։

*34.14 Երեմ. լգ. 12։

*34.16 Տես հմր. 4։ Ես. խ. 11։ Միք. դ. 6։ Մատ. ժը. 11։ Մար. բ. 17։ Ղուկ. ե. 32։

*34.16 Ես. ժ. 16։ Ամով. դ. 1։

*34.17 Գլ. ի. 37, 38։ Հմր. 20, 22։ Զաք. ժ. 3։ Մատ. իե. 32, 33։

*34.20 Հմր. 17։

*34.22 Հմր. 17։

*34.23 Ես. խ. 11։ Երեմ. իգ. 4, 5։ Յովհ. ժ. 11։ Եբր. ժգ. 20։ ա Պետ. բ. 25։ ե. 4։

*34.23 Երեմ. լ. 9։ Գլ. լէ. 24, 25։ Ովս. գ. 5։

*34.24 Հմր. 30։ Ել. իթ. 45։ Գլ. լէ. 27։

*34.24 Գլ. լէ. 22։ Ղուկ. ա. 32, 33։

*34.25 Գլ. լէ. 26։

*34.25 Ղև. իզ. 6։ Ես. ժա. 6-9։ լե. 9։ Ովս. բ. 18։

*34.25 Հմր. 28։ Երեմ. իգ. 6։

*34.26 Ես. ծզ. 7։ Գլ. ի. 40։

*34.26 Ծն. ժբ. 2։ Ես. ժթ. 24։ Զաք. ը. 13։

*34.26 Ղև. իզ. 4։

*34.26 Սաղ. կը. 9։ Մաղ. գ. 10։

*34.27 Ղև. իզ. 4։ Սաղ. ձե. 12։ Ես. դ. 2։

*34.27 Ղև. իզ. 13։ Երեմ. բ. 20։

*34.27 Երեմ. իե. 14։

*34.28 Տես Հմր. 8։ Գլ. լզ. 4։

*34.28 Հմր. 25։ Երեմ. լ. 10։ խզ. 27։

*34.29 Ես. ժա. 1։ Երեմ. իգ. 5։

*34.29 Գլ. լզ. 3, 6, 15։

*34.30 Հմր. 24։ Գլ. լէ. 27։

*34.31 Սաղ. ճ. 3։ Յովհ. ժ. 11։