Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Դամասկոսի և Իսրայէլի դէմ նախագուշակութիւն։ 1* Դամասկոսի պատգա…

Դամասկոսի և Իսրայէլի դէմ նախագուշակութիւն։

1* Դամասկոսի պատգամը։

Ահա Դամասկոսը դադարում է քաղաք լինելուց, եւ պիտի դառնայ փլատակների շեղջ։ 2Թողուած ձգուած են Արոերի քաղաքները. Նորանք հօտերինն են դառնալու, որ նորանք մակաղ տան եւ * վախեցնող չþլինի։

3Եւ նա վեր է առնում * Եփրեմից պարիսպը, եւ թագաւորութիւնը՝ Դամասկոսից եւ Ասորիների մնացորդիցը. Իսրայէլի որդկանց փառքի պէս պիտի լինեն, ասում է Զօրաց Տէրը։ 4Եւ այն օրը կþլինի, որ պիտի պակասէ Յակոբի փառքը, եւ նորա մարմնի * պարարտութիւնը պիտի նիհարանայ։ 5Եւ * կþլինի ինչպէս որ հնձողը ցորենը հնձում է, եւ նորա բազուկը հնձում է հասկերը. Եւ հասկեր ժողովելու պէս է լինելու Ռափայնոց հովիտումը։ 6Բայց նորա վերայ ճիռեր պիտի մնան, * ինչպէս որ ձիթենին թափում են, որ երկու երեք հատ լինում է ճիւղի ծայրին, մի չորս ու հինգը՝ պտղաբեր ոստի վերայ, ասում է Իսրայէլի Եհովայ Աստուածը։

7Այն օրը մարդս * մտիկ պիտի տայ իր Արարչին, եւ աչքերը պիտի տեսնեն Իսրայէլի Սուրբին։ 8Եւ նա չի նայիլ իր ձեռքի գործ սեղաններին. Եւ չի տեսնիլ այն որ իր մատերը շինել են՝ Աստարովթի կուռքերը եւ արեգակի կուռքերը։ 9Այն օրը նորա ամուր քաղաքներն անտառների եւ լեռնագագաթների աւերակներ պիտի լինեն, որ թողեցին իսրայէլի որդկանց առաջին եւ անապատ է դառնալու։ 10Որովհետեւ դու մոռացել ես * քո փրկութեան Աստուծուն. Եւ քո զօրութեան Վէմին չես յիշել. Նորա համար հաճելի տունկեր էին տնկում, եւ օտար որթի ճիւղեր էին տնկում։ 11Տնկած օրդ նորան ցանկապատեցիր, եւ առաւօտանց բուսցրիր քո ցանածը. * դա մի հունձքի դէզ է վէրքի օրումը, եւ սաստիկ ցաւ՝՝։

12Վա՜յ շատ ժողովուրդների բազմութեանը, որ գոռում են * ծովերի գոռումի պէս, եւ ժողովուրդների աղմուկին, որ աղմուկ են հանում սաստիկ ջրերի աղմուկի պէս։ 13Ազգերը շատ ջրերի աղմուկի պէս աղմուկ են հանում, * բայց նա նորան յանդիմանելու է, որ նա էլ հեռու փախչէ, եւ հալածուի * սարերի մղեղին պէս քամիի առաջից, եւ ինչպէս փոշին՝ մրրկի առաջից։ 14Իրիկուայ ժամանակին, ահա խռովութիւն, եւ առաւօտից առաջ, չիք են դառել։ Սա է մեզ կողոպտողների բաժինը, եւ մեզ յափշտակողների վիճակը։

*17.1 Երեմ. խթ. 23։ Ամով. ա. 3։ Զաք. թ. 1։ Տես դ Թագ. ժզ. 9։

*17.2 Երեմ. է. 33։

*17.3 Գլ. է. 16։ ը. 4։

*17.4 Գլ. ժ. 16։

*17.5 Երեմ. ծա. 33։

*17.6 Գլ. իդ. 13։

*17.7 Միք. է. 7։

*17.10 Սաղ. կը. 20։

*17.11 Կամ՝ բայց հունձքը փախչում է վշտի և սաստիկ տրտմութեան օրումը։

*17.12 Երեմ. զ. 23։

*17.13 Սաղ. թ. 5։

*17.13 Սաղ. ձգ. 13։ Ովս. ժգ. 3։