Հին Կտակարան
Նոր Կտակարան
Անիրաւ դատաւորների պատիժը։ Ասորիքի գոռոզութիւնը և խոնարհուիլը։ Իսրայէ…
Անիրաւ դատաւորների պատիժը։ Ասորիքի գոռոզութիւնը և խոնարհուիլը։ Իսրայէլի մնացորդի դարձը։
1* Վա՜յ անօրէն կանոններ դնողներին, եւ այն դպիրներին, որ անիրաւութիւն են գրում. 2Աղքատների դատաստանը ծռելու համար, եւ իմ ժողովրդի տնանկների իրաւունքը յափշտակելու, որբեւայրիները նորանց աւարը լինելու համար եւ որ որբերին կողոպտեն։ 3Եւ * ի՞նչ էք անելու * այցելութեան օրը, եւ այն կործանման ժամանակին՝ որ գալիս է հեռուանց, դէպի ո՞ւմ էք վազելու օգնութեան համար, եւ ո՞ւր էք ձգելու ձեր փառքը։ 4Եթէ ոչ՝ գերիների մէջ ծռուին, եւ սպանուածների մէջ ընկնեն։ * Այսու ամենայնիւ նորա բարկութիւնը ետ չէ դարձել, եւ նորա ձեռքը դեռ մեկնած է։
5Վա՜յ Ասորեստանին՝ * իմ բարկութեան գաւազանին, որի ձեռքի ցուպը իմ ցասումն է։ 6* Մի կեղծաւոր ազգի դէմ եմ ուղարկելու նորան, եւ իմ բարկացած ժողովրդի վերայ * նշանակելու եմ նորան, աւար աւարելու եւ կողոպուտ կողոպտելու համար, եւ որ նորան ոտնահար անէ ինչպէս փողոցների ցեխը։ 7* Բայց նա այնպէս չէ մտածում, եւ նորա սիրտը այնպէս չէ խորհում, այլ նորա սրտինը փչացնել է, եւ շատ ազգեր բնաջինջ անել է։ 8* Որովհետեւ նա ասում է. Մի՞թէ իմ իշխաններն ամենքն էլ թագաւորներ չեն։ 9Մի՞թէ * Քարքամիսի պէս չէ * Քաղանէն, կամ թէ Արփադի պէս չէ՞ Եմաթը, կամ թէ * Դամասկոսի պէս՝ Սամարիա՞ն։ 10Ինչպէս որ իմ ձեռքը հասաւ կուռքերի թագաւորութիւններին, եւ նորանց քանդակածոյները շատ էին Երուսաղէմինիցն ու Սամարիայինիցը։ 11Մի՞թէ ինչպէս որ արել եմ Սամարիային եւ նորա կուռքերին, նոյնպէս չե՞մ անելու նաեւ Երուսաղէմին եւ նորա կուռքերին։ 12Եւ կþլինի որ երբ Տէրը կþկատարէ իր բոլոր գործքը * Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը, կþքննեմ * Ասորեստանի թագաւորի հպարտ սրտի պտուղը եւ նորա ամբարտաւան աչքերի փառքը։ 13Որովհետեւ * նա ասում է, Իմ ձեռքի ուժովն արի եւ իմ իմաստութեամբը, որովհետեւ ես խելօք եմ, եւ ազգերի սահմանները վերցրի, եւ նորանց պաշարները յափշտակեցի, եւ նուաճեցի զօրաւորի պէս նորանց գահակալներին։ 14Եւ * իմ ձեռքը հասաւ ազգերի ստացուածքին ինչպէս մի բոյնի, եւ թողուած ձգուած ձուեր հաւաքելու պէս ես հաւաքեցի բոլոր երկիրը. Եւ չþկար մի թեւ շարժող, կամ բերան բացող եւ ճիչ հանող։ 15Մի՞թէ * կացինը կþպարծենայ իրանով կտրողի դէմ, կամ սղոցը կþգոռոզանա՞յ իրանով քաշողի դէմ. Իբր թէ գաւազանը շարժէր իրան վեր առնողին, իբր թէ ցո՜ւպը բարձրացնում լինէր՝ փայտ չþլինելով։ 16Նորա համար Տէրը՝ Զօրաց Տէրը նորա պարարտների դէմ նիհարութիւն պիտի ուղարկէ, եւ նորա փառքի տակին պիտի հրդեհուի հրդեհը՝ ինչպէս բոցավառ հրդեհութիւն։ 17Եւ Իրսայէլի Լոյսը հուր պիտի դառնայ եւ նորա Սուրբը՝ բոց, եւ այրէ ու սպառէ * նորա փուշն ու ցախը մէկ օրում։ 18Եւ նորա անտառի եւ նորա * բարեբեր ագարակի փառքը պիտի փչացնէ՝ հոգին էլ մարմինն էլ. Եւ նա հաշող մաշողի պէս կþլինի։ 19Եւ նորա անտառի ծառերի մնացորդը սակաւաթիւ կþլինի, եւ մի երեխայ կարող էր նորանց գրել։
20Եւ այն օրը կþլինի, որ Իսրայէլի մնացորդը եւ Յակոբի տան ազատուածները այլ եւս պիտի * չþապաւինեն իրանց զարկողին, այլ պիտի ապաւինեն Եհովայ՝ Իսրայէլի Սուրբին՝ ճշմարտութեամբ։ 21* Մնացորդը պիտի դառնայ, Յակոբի մնացորդը՝ դէպի Հզօր Աստուածն պիտի դառնայ։ 22Որովհետեւ եթէ * քո ժողովուրդը, ով Իսրայէլ, ծովի աւազին չափ լինի, նորանցից մէկ * մնացորդ է ետ դառնալու. * աւերումը որոշուած է, յորդում է արդարութիւն։ 23* Որովհետեւ աւերումը եւ որոշումը անում է տէրը՝ Զօրաց Տէրը բոլոր երկրի մէջ։ 24նորա համար Զօրաց Եհովայ Տէրը այսպէս է ասում. Ով իմ ժողովուրդ, որ բնակվում ես Սիօնումը, * Ասորեստանից մի վախենար. Նա քեզ զարկում է գաւազանով, եւ իր մահակը բարձրացնում է քեզ վերայ * Եգիպտոսին պէս։ 25Որովհետեւ * շատ փոքրիկ ժամանակ էլ կայ, որ յետոյ ցասումը կþվերջանայ, եւ * իմ բարկութիւնը կþլինի նորանց փչացնելու համար։ 26Եւ Զօրաց տէրը կþբարձրացնէ * նորա վերայ խարազանը՝ * Օրէբ վէմի մօտ Մադիամի հարուածին նման. Եւ իր գաւազանը ծովի վերայ է, եւ նա կþբարձրացնէ նորան * ինչպէս որ Եգիպտոսի վերայ։ 27Եւ այն օրը կþլինի որ * նորա բեռը վեր կþառնուի քո ուսիցը, եւ նորա լուծը՝ քո պարանոցի վերայից, եւ լուծը պիտի կոտրուի ճարպի պատճառովը։
28Գալիս է Անգէն, անցնում է Մագրոնը, մաքմասումը տեղաւորում է իր կահ կարասիքը. 29* Անցնում են անցքովը, Գաբայումն օթեւանում, Ռաման սարսափում է, * Սաւուղի Գաբաան փախչում. 30Ձայնովդ բղաւիր, ով * Գաղղիմի աղջիկ, ականջ դիր, * Լայիս. Խե՜ղճ * Անաթովթ. 31Տարագրուեցաւ Մադմենան, Գեբիմի բնակիչները շտապում են պրծնելու. 32Այսօր էլ * Նոբումը պիտի կենայ եւ * ձեռքը շարժէ * Սիօնի աղջկան սարի վերայ՝ Երուսաղէմի բլուրի վերայ։
33Ահա Զօրաց Եհովայ Տէրը կտորելու է ճիւղերը ահաւոր զօրութեամբ, եւ * հասակով բարձրերը պիտի կրճատուին, եւ բարձրացածները պիտի ցածանան. 34Եւ նա պիտի կտրէ անտառի ծմակները կացինով, եւ Լիբանանը վայր պիտի ընկնի Հզօրի միջոցովը։
*10.1 Սաղ. ծը. 2։ ղդ. 20։
*10.3 Յոբ լա. 14։
*10.3 Ովս. թ. 7։ Ղուկ. ժթ. 44։
*10.4 Գլ. ե. 25։ թ. 12, 17, 21։
*10.5 Երեմ. ծա. 20։
*10.6 Գլ. թ. 17։
*10.6 Երեմ. լդ. 22։
*10.7 Ծն. ծ. 20։ Միք. դ. 12։
*10.8 դ Թագ. ժը. 24, 33 ևլն։ ժթ. 10 ևլն։
*10.9 բ Մն. լե. 20։
*10.9 Ամով. զ. 2։
*10.9 դ Թագ. ժզ. 9։
*10.12 դ Թագ. ժթ. 31։
*10.12 Երեմ. ծ. 18։
*10.13 Գլ. լէ. 24։ եզեկ. իը. 4 ևլն։ Դան. դ. 30։
*10.14 Յոբ լա. 25։
*10.15 Երեմ. ծա. 20։
*10.17 Գլ. թ. 18։ իէ. 4։
*10.18 դ Թագ. ժթ. 23։
*10.20 Տես դ Թագ. ժզ. 7։ բ Մն. իը. 20։
*10.21 Գլ. է. 3։
*10.22 Հռովմ. թ. 27։
*10.22 Գլ. զ. 13։
*10.22 Գլ. իը. 22։
*10.23 Գլ. իը. 22։ Դան. թ. 27։ Հռովմ. թ. 28։
*10.24 Գլ. լէ. 6։
*10.24 Գլ. ժդ. 25։
*10.25 Գլ. ծդ. 7։
*10.25 Դան. ժա. 36։
*10.26 դ Թագ. ժթ. 35։
*10.26 Դատ. է. 25։ Գլ. թ. 4։
*10.26 Ել. ժդ. 26, 27։
*10.27 Գլ. ժդ. 25։
*10.29 ա Թագ. ժգ. 23։
*10.29 ա Թագ. ժա. 4։
*10.30 ա Թագ. իե. 44։
*10.30 Դատ. ժը. 7։
*10.30 Յես. իա. 18։
*10.32 ա Թագ. իա. 1։ իբ. 19։ Նէեմ. ժա. 32։
*10.32 Գլ. ժգ. 2։
*10.32 Գլ. լէ. 22։
*10.33 Տես Ամովս. բ. 9։