Հին Կտակարան

Նոր Կտակարան
Պատճենել

Հաւատացեալների մխիթարութիւնը տառապանքում։ Կենդանի Աստուծուն հաւատալու…

Հաւատացեալների մխիթարութիւնը տառապանքում։ Կենդանի Աստուծուն հաւատալու յորդոր։

1Եւ Տէրն ինձ ասեց. Առ քեզ համար մի մեծ տոմս, եւ * գրիր նորա վերայ մարդի գրչով Մահէր-շալալ հաշ-բազի մասին։ 2Եւ ես ինձ համար հաւատարիմ վկաներ եմ բռնելու * Ուրիա քահանյին եւ Բարաքիայի որդի Զաքարիային։ 3Եւ ես մօտեցայ մարգարէուհիին, եւ նա յղացաւ եւ մի որդի ծնեց, եւ Տէրն ինձ ասեց. Նորա անունը կոչիր * Մահէր-շալալ հաշ-բազ։ 4Որովհետեւ մանուկը * Հայրս ու մայրս կանչելը սովորելուց առաջ վեր կþառնուի * Դամասկոսի հարստութիւնը եւ Սամարիայի աւարը կþտարուի Ասորեստանի թագաւորի առաջը։

5Եւ Տէրը դարձեալ խօսեց ինձ հետ եւ ասեց. 6Որովհետեւ այս ժողովուրդը արհամարհում է * Սիլօվայի հանդարտ հոսող ջուրերը, եւ զուարճանում է * Ռասինով եւ Ռովմելայի որդիովը, 7Ուրեմն նորա համար Տէրը նորանց վերայ կþհանէ գետի զօրաւոր եւ առատ ջուրերը, այսինքն * Ասորեստանի թագաւորին եւ նորա բոլոր զօրութիւնը. Եւ նա վեր կþբարձրանայ իր բոլոր յատակներիցը, եւ կþանցնէ իր բոլոր եզերքներիցը։ 8Եւ կþյորդէ Յուդայի մէջ, կþողողէ կþանցնէ եւ * մինչեւ պարանոցը կþհասնէ. Եւ նորա թեւերի տարածութիւնը լցնելու է քո երկրի լայնութիւնը, ով * Էմմանուէլ։

9Չարացէք, ով ազգեր, բայց պիտի սարսափէք. Եւ ականջ դրէք, ով երկրի հեռու տեղերը. Պատրաստուեցէք, բայց պիտի սարսափէք, պատրասուեցէք, բայց պիտի սարսափէք։ 10* Խորհուրդ հնարեցէք, բայց * պիտի խափանուի. Խօսեցէք խօսք, բայց պիտի չþհաստատուի. Որովհետեւ * Աստուած մեզ հետ է։ 11Սորա համար այսպէս ասեց ինձ Տէրը իր ձեռքի զօրութեամբը, եւ ինձ խրատեց չþգնալ այս ժողովրդի ճանապարհովը, ասելով. 12* Մի ասէք Դաշնակցութիւն այն բոլորին, որին այս ժողովուրդը դաշնակցութիւն է ասում. Եւ * նորա վախովը մի վախենաք եւ մի զարհուրէք։ 13Զօրաց Տիրոջը՝ այո նորան * սրբեցէք. Եւ * նա լինի ձեր երկիւղը եւ ձեր զարհուրանքը։ 14Եւ * նա ձեզ համար սրբարան կþլինի. Իսկ * գայթակղութեան քար եւ գլորման վէմ Իսրայէլի երկու տների համար, եւ թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղէմի բնակիչների համար։ 15Եւ նորանցում շատերը * կþգլորուեն. Եւ վայր կþընկնեն եւ կþփշրուեն, եւ որոգայթը կþընկնեն ու կþբռնուեն։ 16Կապիր վկայութիւնը, կնքիր օրէնքը իմ աշակերտների մէջ։ 17Եւ ես սպասում եմ Տիրոջը, որ ծածկել է իր երեսը * Յակոբի տանիցը, եւ * յոյս ունիմ նորան։ 18* Ահա ես եւ այն զաւակները, որ Տէրը տուաւ ինձ, որ * նշաններ եւ սքանչելիքներ լինին Իսրայէլումը Զօրաց Տիրոջ կողմանէ, որ բնակվում է Սիօն սարի վերայ։

19Եւ երբոր ձեզ ասեն. Հարցրէք * մեռելահարցուկներին եւ վհուկներին, եւ * փսփսողներին ու քրթմնչողներին, դուք էլ նորանց ասեցէք. Չէ՞ որ ժողովուրդը պէտք է իր Աստուծուն հարցնէ. Կենդանիների համար * մեռածների՜ն դիմէ։ 20* Օրէնքին ու վկայութեանը դիմեցէք, եթէ նորանք չþխօսեն այս խօսքի համեմատ, * նորանք արշալոյս չþունին։ 21Եւ անցնում են նորանում վշտացած եւ սոված. Եւ երբոր նա սովածանում է՝ բարկանում է, եւ * անիծում է իր թագաւորին եւ իր Աստուծուն, եւ դառնում է դէպի վեր, 22Եւ * երկրին է մտիկ տալիս, եւ ահա վիշտ ու * խաւար, նեղութեան մէգ, եւ մթութեան մէջ քշուած. Որովհետեւ մթին չի մնալ, ուր որ նեղութիւն կայ։

*8.1 Գլ. լ. 8։ Ամբ. բ. 2։

*8.2 դ Թագ. ժզ. 10։

*8.3 Այսինքն՝ շտապիր աւարի, շուտով յափշտակիր կողոպուտ։

*8.4 Տես Գլ. է. 16։

*8.4 դ Թագ. ժե. 29։ ժզ. 9։ Գլ. ժէ. 3։

*8.6 Նէեմ. գ. 15։ Յովհ. թ. 7։

*8.6 Գլ. է. 1, 2, 6։

*8.7 Գլ. ժ. 12։

*8.8 Գլ. լ. 28։

*8.8 Գլ. է. 14։

*8.10 Յոբ ե. 12։

*8.10 Գլ. է. 7։

*8.10 Գլ. է. 14։ Գոր. ե. 38, 39։ Հռովմ. ը. 31։

*8.12 Գլ. է. 2։

*8.12 ա Պետ. դ. 14, 15։

*8.13 Թու. ի. 12։

*8.13 Սաղ. հզ. 7։ Ղուկ. ժբ. 5։

*8.14 Եզեկ. ժա. 16։

*8.14 Գլ. իը. 16։ Ղուկ. բ. 34։ Հռովմ. թ. 33։ ա Պետ. բ. 8։

*8.15 Մատ. իա. 44։ Ղուկ. ի. 18։ Հռովմ. թ. 32։ ժա. 25։

*8.17 Գլ. ծդ. 8։

*8.17 Ամբ. բ. 3։ Ղուկ. բ. 25, 38։

*8.18 Եբր. բ. 13։

*8.18 Սաղ. հա. 7։ Զաք. գ. 8։

*8.19 Գլ. իթ. 4։

*8.19 ա Թագ. իը. 8։ Գլ. ժթ. 3։

*8.19 Սաղ. ճզ. 28։

*8.20 Ղուկ. ժզ. 29։

*8.20 Միք. գ. 6։

*8.21 Յայտ. ժզ. 11։

*8.22 Գլ. ե. 30։

*8.22 Գլ. թ. 1։