Հին Կտակարան
Նոր Կտակարան
Տէրը գալիս է իր ժողովուրդը փրկելու։ Նա խիստ զօրաւոր և փառաւոր է։ 1…
Տէրը գալիս է իր ժողովուրդը փրկելու։ Նա խիստ զօրաւոր և փառաւոր է։
1Մխիթարեցէք, մխիթարեցէք իմ ժողովրդին, ասում է ձեր Աստուածը. 2Երուսաղէմի հետ սիրտը առնելով խօսեցէք. Եւ կանչեցէք նորան, թէ նորա տառապանքը վերջացել է, թէ նորա անօրէնութիւնը թողուեցաւ. * որովհետեւ նա իր բոլոր մեղքերի համար Տիրոջ ձեռքիցը կրկնապատիկ հատուցում է ստացել։
3* Անապատի մէջ կանչողի ձայնը, * պատրաստեցէք Տիրոջ ճանապարհը, եւ * ուղիղ արէք ամայութեան մէջ շաւիղը մեր Աստուծոյ համար։ 4Ամեն ձոր բարձրանայ, եւ ամեն սար ու բլուր ցածանայ, եւ * ծուռը ուղիղ դառնայ, եւ խորտուբորտ տեղերը՝ հարթայատակ։ 5Եւ պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամեն մարմին միասին պիտի տեսնեն. Որովհետեւ Տիրոջ բերանն է խօսել։
6Մէկ ձայն ասում է. Կանչիր. Եւ նա ասեց. Ի՞նչ կանչեմ. Այս՝ թէ * ամեն մարմին խոտ է, եւ նորա բոլոր վայելչութիւնը դաշտի ծաղկին պէս։ 7Խոտը չորանում է՝ ծաղիկը թառամում, որովհետեւ * Տիրոջ ոգին փչեց նորա վերայ. Իրաւ ժողովուրդը խոտ է։ 8Խոտը կþչորանայ, ծաղիկը կþթառամէ, բայց * մեր Աստուծոյ խօսքը կþմնայ յաւիտեան։
9Բարձր սարի վերայ ելիր, ով Սիօնի աւետաբերը, ձայնդ ուժով բարձրացրու, ով Երուսաղէմի աւետաբերը, մի վախենար, ասիր Յուդայի քաղաքներին. Ահա ձեր Աստուածը։ 10Ահա Եհովայ Տէրը զօրութեամբ կþգայ, եւ * նորա բազուկը կþիշխէ նորա համար. Ահա * իր վարձքն իր հետ է եւ իր հատուցումը՝ իր առաջին։ 11* Հովիւի նման հովուելու է նա իր հօտին, իր բազուկի վերայ է ժողովելու գառնուկներին, եւ իր գրկումը կրելու է նորանց, եւ կամաց քշելու է ծիծ տուող ոչխարներին։
12* Ո՞վ չափեց ջուրերը իր ափովը, եւ երկինքը՝ թիզովը կարգադրեց, եւ ամփոփեց եռամասնում երկրի հողը. Եւ կշռեց կշռորդով սարերը, եւ բլուրները՝ կշիռքով։ 13* Ո՞վ քննեց Տիրոջ հոգին, եւ իբրեւ նորա խորհրդական նորան հասկացրե՞ց։ 14Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նորան իմացնէր, եւ նորան սովորեցնէր իրաւունքի ճանապարհը, եւ նորան սովորեցնէր գիտութիւն, եւ իմաստութեան ճանապարհը նորան գիտեցնէր։ 15Ահա ազգերը դոյլին կպած կաթիլին պէս են, եւ կշիռքի փոշիին հաւասար են համարվում, ահա կղզիները վեր խաղացող շամանդաղի պէս են։ 16Եւ Լիբանանը չէ բաւական կրակի համար, եւ նորա անասունները ողջակէզի համար բաւական չեն։ 17Բոլոր ազգերը նորա առաջին * ոչնչի պէս են. * ոչնչից էլ պակաս են եւ ունյանութիւն են համարվում նորա համար։
18Ուրեմն * ո՞ւմ էք նմանեցնում Աստուծուն, եւ ի՞նչ նմանութիւն՝ հաւասարացնում նորան։ 19Կուռքը * արուեստաւորն է ձուլում, եւ ոսկերիչը ոսկիով պատում է նորան, եւ արծաթի շղթաներ է ձուլում։ 20Ընծաներ տալու անկարողը անփուտ փայտ է ընտրում, իր համար մի ճարտար արուեստաւոր է որոնում, որ նա * մի անշարժ կուռք շինէ։ 21* Մի՞թէ չþգիտէք, մի՞թէ չþլսեցիք, մի՞թէ չþպատմուեցաւ ձեզ առաջուց. Մի՞թէ չէք հասկացել երկրի հիմնադրութիւնից։ 22Նա է երկրի շրջանի վերայ նստողը, որի բնակիչները մարախների պէս են, նա է * որ երկինքը տարածում է վարագոյրի պէս, եւ նորանց սփռել է վրանի պէս բնակուելու համար։ 23Նա է * իշխաններին ոչինչ շինողը, որ երկրի դատաւորներին ոչնչի պէս է անում։ 24նորանք հազիւ թէ տնկվում են, հազիւ թէ ցանվում են, հազիւ թէ նորանց բունը արմատանում է երկրում, եւ նա փչում է նորանց վերայ եւ նորանք չորանում են, եւ փոթորիկը նորանց կրում է մղեղի պէս։ 25Ուրեմն * ո՞ւմ էք ինձ նմանեցնում, որ ես նման լինեմ, ասում է Սուրբը։ 26Վեր բարձրացրէք ձեր աչքերը եւ նայեցէք, ո՞վ է ստեղծել սորանց. * նորանց զօրքերը թիւով հանողը, որ * նորանց ամենին կանչում է անունով՝ մեծ իշխանութեամբը եւ սաստիկ զօրութեամբը. Մէկը չի կորչիլ։
27Ի՞նչու համար ասում ես, ով Յակոբ, եւ ի՞նչու ես խօսում, ով Իսրայէլ, թէ Իմ ճանապարհը ծածկուած է Տէրիցը, եւ իմ Աստուածանից զանց է եղած իմ իրաւունքը։ 28Մի՞թէ չþգիտես, կամ չե՞ս լսել, որ յաւիտենական Աստուած է Եհովան երկրի ծայրերի ստեղծողը. Նա չի յոգնիլ, եւ չի վաստակիլ. * նորա հանճարը անքննելի է։ 29նա է յոգնածին ոյժ տուողը. Եւ նա կարողութիւն չþունեցողին զօրութիւն է շատացնում։ 30Եւ երիտասարդներն կþյոգնեն եւ կþվաստակեն, եւ ընտիրները թուլութիւնով կþթուլանան, 31Բայց Տիրոջ ապաւինողները * կþնորոգուին ոյժով, թեւերով վեր կþսլանան արծիւների պէս, կþվազեն եւ չեն վաստակիլ, կþգնան եւ չեն յոգնիլ։
*40.2 Տես Յոբ խբ. 10։ Գլ. կա. 7։
*40.3 Մատ. գ. 3։ Մար. ա. 3։ Ղուկ. գ. 4։ Յովհ. ա. 23։
*40.3 Մաղ. դ. 1։
*40.3 Սաղ. կը. 4։ Գլ. խթ. 11։
*40.4 Գլ. խե. 2։
*40.6 Յոբ ժդ. 2։ Սաղ. ղ. 5։ ճբ. 11։ ճգ. 15։ Յակ. ա. 10։ ա Պետ. ա. 24։
*40.7 Սաղ. ճգ. 16։
*40.8 ա Պետ. ա. 25։
*40.10 Գլ. ծթ. 16։
*40.10 Գլ. կբ. 11։ Յայտ. իբ. 12։
*40.11 Գլ. խթ. 10։ Եզեկ. լդ. 23։ լէ. 24։ Յովհ. ժ. 11։ Եբր. ժգ. 20։ ա Պետ. բ. 25։ ե. 4։ Յայտ. է. 17։
*40.12 Առակ. լ. 4։
*40.13 Յոբ իա. 22։ լզ. 22, 23։ Հռովմ. ժա. 34։ ա կոր. բ. 16։
*40.17 Դան. դ. 35։
*40.17 Սաղ. կբ. 9։
*40.18 Հմր. 25։ Գլ. խզ. 5։ Գոր. ժէ. 29։
*40.19 Գլ. խա. 6, 7։ խդ. 12 ևլն։ Երեմ. ժ. 3 ևլն։
*40.20 Գլ. խա. 7։ Երեմ. ժ. 4։
*40.21 Սաղ. ժթ. 1։ Գոր. ժդ. 16։ Հռովմ. ա. 19, 20։
*40.22 Յոբ թ. 8։ Սաղ. ճդ. 2։ Գլ. խբ. 5։ խդ. 24։ ծա. 13։ Երեմ. ժ. 12։
*40.23 Յոբ ժբ. 21։ Սաղ. ճէ. 40։
*40.25 Հմր. 18։ բ Օր. դ. 15 ևլն։
*40.26 Ծն. բ. 1։ Նէեմ. թ. 6։
*40.26 Սաղ. ճխէ. 4։
*40.28 Սաղ. ճխէ. 5։ Հռովմ. ժա. 33։
*40.31 Սաղ. ճգ. 5։