Հին Կտակարան
Նոր Կտակարան
Իսահակի ծնունդը։ Հագարը եւ Իսմայէլը դուրս են արվում։ Աբրահամի ուխտը Ա…
Իսահակի ծնունդը։ Հագարը եւ Իսմայէլը դուրս են արվում։ Աբրահամի ուխտը Աբիմելէքի հետ։
1Եւ * Եհովան այցելութիւն արաւ Սարրային ինչպէս ասել էր, եւ Եհովան արաւ Սարրային * ինչպէս որ խօսել էր։ 2Եւ Սարրան * յղացաւ, եւ մի որդի ծնեց Աբրահամի իր ծերութիւնումը, * այն որոշեալ ժամանակին, որ Աստուած ասել էր նորան։ 3Եւ Աբրահամն իր համար ծնած որդու անունը, որ Սարրան նորա համար ծնել էր, * Իսահակ կոչեց։ 4Եւ Աբրահամը * թլփատեց իր որդի Իսահակը, երբ որ ութ օրուան էր, * ինչպէս որ Աստուած իրան պատուիրել էր։ 5Եւ * Աբրահամը հարիւր տարեկան էր երբոր իր որդին Իսահակը իր համար ծնուեց։ 6Եւ Սարրան ասեց. * Աստուած ինձ համար ծիծաղ շինեց. Ամեն լսողը իմ մասին ծիծաղելու է։ 7Նաեւ ասեց. Ո՞վ կþասէր Աբրահամին թէ Սարրան որդիք կþսնուցանէ. * որովհետեւ նորա ծերութիւնումը նորա որդի ծնեցի։ 8Եւ տղան մեծացաւ եւ կաթից կտրուեցաւ. Եւ Աբրահամը մեծ խնճոյք արաւ Իսահակի կաթից կտրուած օրը։
9Եւ Սարրան տեսաւ, որ * Եգիպտացի Հագարի որդին, որ * ծնեց Աբրահամի համար, * ծաղրող էր. 10Եւ ասեց Աբրահամին. * Դուրս արա այս աղախնին եւ իր որդուն, որովհետեւ այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չþպիտի լինի։ 11Եւ այս բանը Աբրահամին շատ դժուար երեւեցաւ * իր որդու պատճառովը։ 12Եւ Աստուած ասեց Աբրահամին. Թող աչքիդ դժուար չերեւնայ քո տղայի եւ աղախնի համար. Ամեն ինչ որ Սարրան քեզ ասել է, նորա խօսքը լսիր, որովհետեւ * Իսահակով է քեզ համար սերունդ կոչուելու։ 13Եւ աղախնի որդին էլ * ազգ կþշինեմ, որովհետեւ քո սերունդն է նա։ 14Եւ Աբրահամն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ հաց եւ մէկ տիկ ջուր առաւ, եւ Հագարին տուաւ եւ նորա ուսի վերայ դրաւ, եւ տղան էլ տուաւ եւ արձակեց նորան. Եւ նա գնաց, եւ Բերսաբէի անապատումը մոլորուած ման էր գալիս։ 15Եւ տկիցը ջուրը վերջացաւ, եւ մացառների մէկի տակին ձգեց տղային. 16Եւ գնաց եւ դէմուդէմը նստեց մի նետընկեցի չափ, որովհետեւ ասեց. Տղան մեռնելիս չþտեսնեմ. Եւ դէմուդէմը նստած իր ձայնը բարձրացրեց եւ լացաւ։ 17Եւ Աստուած տղայի ձայնը լսեց, եւ Աստուծոյ հրեշտակն երկնքիցը կանչեց Հագարին, եւ նորան ասեց, Հագար, ի՞նչ է քեզ. Մի՛ վախեցիր, Աստուած լսեց տղայի ձայնը ուր որ նա է։ 18Վեր կաց, տղան վեր առ, եւ ձեռքովդ զօրացուր նորան, որովհետեւ ես * մեծ ազգ եմ շինելու նորան։ 19Եւ * Աստուած նորա աչքերը բացաւ, եւ նա մի ջրհոր տեսաւ. Եւ գնաց եւ տիկը ջրով լցրեց, եւ տղային խմեցրեց։ 20Եւ * Աստուած տղայի հետ էր, եւ նա մեծացաւ եւ անապատումը բնակուեց եւ * աղեղնաւոր դառաւ։ 21Եւ Փառանի անապատումն էր բնակվում. Եւ մայրը նորա համար մի * կին առաւ Եգիպտոսի երկրիցը։
22Եւ եղաւ որ այն ժամանակ * Աբիմելէքը եւ իր սպարապետը Փիքող խօսեցին Աբրահամի հետ ասելով, * Աստուած քեզ հետ է ամեն բանում ինչ որ անում ես։ 23Եւ հիմա * ինձ երդում արա այս տեղ Աստուծով, թէ ինձ եւ իմ զաւակի եւ իմ սերունդի հետ նենգութեամբ չես վարուիլ. Այլ իմ քեզ արած երախտիքի պէս կþանես ինձ եւ այն երկրին, որի մէջ բնակուել ես։ 24Եւ Աբրահամն ասեց. Ես երդում կþանեմ. 25Եւ Աբրահամը յանդիմանեց Աբիմելէքին մի ջրհորի մասին, որ Աբիմելէքի ծառաները * բռնութեամբ առել էին։ 26Եւ Աբիմելէքն ասեց. Ես չգիտեմ թէ ով է արել այդ բանը. Եւ դու էլ չիմացրիր ինձ, եւ ես էլ լսած չէի, բայց միայն այսօր։ 27Եւ Աբրահամը ոչխարներ ու արջառներ առաւ, եւ Աբիմելէքին տուաւ, եւ երկուսը * ուխտ արին։ 28Եւ Աբրահամը ոչխարներիցը եօթը հատ էգ գառներ առանձին դրաւ. 29Եւ Աբիմելէքն ասեց Աբրահամին. * Ի՞նչ պիտի լինին այդ եօթը գառները, որ դու առանձին դրիր։ 30Եւ նա ասեց. Որպէս զի այս եօթը էգ գառները իմ ձեռքիցն ընդունես, որ ինձ համար * վկայութիւն լինի, թէ ես փորեցի այս հորը։ 31Նորա համար * այն տեղի անունը Բերսաբէէ կոչեց. Որովհետեւ երկուսն էլ այնտեղ երդում արին։ 32Եւ Բերսաբէէումը ուխտ արին. Եւ վեր կացաւ Աբիմելէքն ու նորա սպարապետ Փիքողը, եւ ետ դարձաւ Փղշտացիների երկիրը։
33Եւ Աբրահամը ծառեր տնկեց Բերսաբէէումը. Եւ այն տեղ * յաւիտենական Աստուած * Եհովայի անունը կանչեց։ 34Եւ Աբրահամը շատ օրեր պանդխտութիւն արաւ Փղշտացիների երկրումը։
*21.1 ա Թագ. բ. 21։
*21.1 Գլ. ժէ. 19։ ժը. 10, 14։ Գաղ. դ. 23, 28։
*21.2 Գոր. է. 8։
*21.2 Գլ. ժէ. 21։
*21.3 Գլ. ժէ. 19։
*21.4 Գոր. է. 8։
*21.4 Գլ. ժէ. 10, 12։
*21.5 Գլ. ժէ. 1, 17։
*21.6 Գաղ. գ. 27։
*21.7 Գլ. ժը. 11, 12։
*21.9 Գլ. ժզ. 1։
*21.9 Գլ. ժզ. 15։
*21.9 Գաղ. դ. 29։
*21.10 Գաղ. դ. 30։
*21.11 Գլ. ժէ. 18։
*21.12 Հռովմ. թ. 7, 8։ Եբր. ժա. 18։
*21.13 Հմր 18։ Գլ. ժզ. 10։ ժէ. 20։
*21.18 Հմր. 13։
*21.19 Թու. իբ. 31։
*21.20 Գլ. իը. 15։ լթ. 2, 3, 21։
*21.20 Գլ. ժզ. 12։
*21.21 Գլ. իդ. 4։
*21.22 Գլ. ի. 2։ իզ. 26։
*21.22 Գլ. իզ. 28։
*21.23 Յես. բ. 12։ ա Թագ. իդ. 21։
*21.25 Տես գլ. իզ. 15, 18, 20-22։
*21.27 Գլ. իզ. 31։
*21.29 Գլ. լգ. 8։
*21.30 Գ. լա. 48, 52։
*21.31 Գլ. իբ. 19։ իզ. 23, 33։ իը. 10։ խզ. 1։ Յես ժե. 28։ ա Թագ. ը. 2։ բ. Թագ. գ. 10։
*21.33 բ Օր. լգ. 27։ Ես. խ. 28։ Հռովմ. ժզ. 26։ ա Տիմ. ա. 17։
*21.33 Գլ. դ. 26։